«Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայով եռօրյա դասընթացի մասնակցության հայտերի ընդունում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կազմակերպում է 2018 թ. հոկտեմբերին «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայով եռօրյա դասընթացին մասնակցելու հայտերի ընդունում: Դասընթացի ընթացքում  կներկայացվեն հետևյալ թեմաները՝ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և ժողովրդավարության ընդհանուր հասկացությունները, հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավական դաշտը և առանձնահատկությունները: Դասընթացի ընթացքում կքննարկվեն և կվերլուծվեն տարբեր ակցիաների ու ֆլեշմոբերի տեսակները և դրանց արդյունավետությունը, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում և երկրներում տեղի ունեցած  հավաքների և բողոքի ցույցերի փորձը: Դասընթացի ընթացքում կկիրառվեն նաև ոչ ֆորմալ կրթական մեթոդներ՝ դերախաղ, բանավեճ, քննարկումներ՝ ներկայացված գիտելիքները մասնակիցների մոտ ամրապնդելու համար:

Դասընթացին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, քաղաքացիական ակտիվիստները և խաղաղ հավաքների լուսաբանում իրականացնող լրագրողները:

Հայտը լրացնելու համար սեղմեք` այստեղ: Հայտի հետ մեկտեղ ուղարկեք նաև ձեր ինքնակենսագրականը (CV-ն) հետևյալ հասցեով՝ rafael@armhels.com:

Հայտը ներկայացնելու  վերջնաժամկետը` 31 հուլիսի, 2018թ.:

Հարցերի դեպքում դիմեք Հայաստանի Հելսինկյան կոմիտե` հետևյալ հասցեներով` info@armhels.com, rafael@armhels.com,   կամ +374 10 560372 հեռախոսահամարով:

Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:

Share
No comments yet.

Leave a Reply