Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը  նույն կերպ  խոչընդոտում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը նշեցին Դիտորդական խմբի անդամները` հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը, անդրադառնալով  խնդիրներին, նշում է, որ  ավելի քան տասը տարվա գործունեության ընթացքում իրենց գործունեությունը հատկապես խոչընդտովել է  2016թ. քաղաքական հնչեղություն ստացած դեպքերի կապակցությամբ, երբ դիտորդներին չէին թույլ տալիս հանդիպել կալանավորված անձանց հետ:

«2016թ-ին խումբը կատարել է 94 այցելություն և այդ այցելությունների շուրջ 9 տոկոսի դեպքում խմբի աշխատանքները խոչընդտովել են: Այդ միտումը շարունակվում է մինչ օրս և տարածվում նաև մյուս գործերի վրա»:

«Գործնական տարբերություններ մենք դեռ չենք տեսել, բացի հայտարարություններից»,- ասում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը՝ անդրադառնալով թավշյա հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում տարվող աշխատանքներին:

Նա ասում է որ որևէ ՔԿՀ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ սանհանգույցները իսկական պատուհաս են:

Իսկ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը նշում է, որ վիճակագրական տվյալների համաձայն` 2017թ.-ին արձանագրվել է ազատ արձակման 365 դեպք, իսկ 2016 թ.`116: Ըստ Հասմիկ Հովհաննիսյանի` չնայած վերջին մեկ տարվա ընթացքում օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան  պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված, միևնույն է, կան մտահոգություններ:

«Անկախ հանձնաժողովների ինստիտուտը վերացվել է, բայց նույն խնդիրները գերակայում են»,- նշեց Հարությունյանը:

 

Share
No comments yet.

Leave a Reply