Activity Archive
Ինչպես իրականացնել քրեակատարողական համակարգի բարեփոխումը Հայաստանում. ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունի

Ինչպես իրականացնել քրեակատարողական համակարգի բարեփոխումը Հայաստանում. ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունի

Բարեփոխում բառն օգտագործելով մենք նախ և առաջ խոսում ենք մի իրավիճակի մասին, որը փոխվելու է դեպի բարին։ Ո՞րն է այդ իրավիճակը և որո՞նք են այդ իրավիճակի բացասական, կամ մեր ազգային մշակույթին օտար, կամ զարգացած երկրների հետ համահունչ  քայլելուն խոչընդոտող հիմնական բնութագրիչները։

Առանձնացրել եմ 6 բնութագրիչներ՝

ա) հանցագործ անձի ստատիկության վերաբերյալ սխալ ըմբռնման վրա հիմնված տգետ համառությունը,

բ) հանցագործ անձի ձևավորման սխալ պատճառագիտական (զարգացման) ըմբռնումները,

գ) հանրային պատասխանատվության վերաբերյալ ժխտման հակազդեցությունը,

դ) հանրային պախարակման անհրաժեշտության մասին ժամանակավրեպ ըմբռնումները,

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Տեղեկատվական հանդիպում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի շրջանակում

Սույն թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի շրջանակներում իրազեկման հանդիպում իրականացրեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Վերոնշյալ ծրագրով հետաքրքրված, ինչպես նաև հայտեր ներկայացարած մասնակիցների հետ հանդիպումը կազմակերպված էր Գավառի քաղաքացիական, երիտասարդական կենտրոնում:

Հանդիպման մասնակիցները Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Մարտունու, Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում գործող ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ էին, ակտիվ քաղաքացիներ և ուսանողներ, թվով` 12 հոգի:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Տեղեկատվական հանդիպում Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի շրջանակում

Սույն թվականի հունիսի 8-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի շրջանակում իրազեկման հանդիպում իրականացրեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Վերոնշյալ ծրագրով հետաքրքրված, ինչպես նաև նախապես հայտեր ներկայացրած մասնակիցների հետ հանդիպումը կազմակերպված էր Գյումրի քաղաքի «Ա.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»-ում:

Հանդիպմանը մասնակում էին Շիրակի մարզում գործող ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ և ուսանողներ` թվով 13 հոգի:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կազմակերպել էր դասընթաց՝ լրագրողների և ՀԿ-ների ներկայացուցիչների համար

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մայիսի 25-27-ը «Հանրային իրազեկման խթան՝ խտրականության և բռնության կանխարգելման համար» ծրագրի շրջանակում անցկացրեց դասընթաց, որին մասնակցում էին երևանյան ու մարզային հեռուստաընկերությունների և առցանց լրատվամիջոցների լրագրողներ ու հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ 20 մասնակից:

Դասընթացի հիմնական թեմաներն էին՝ մարդու իրավունքներ, խտրականություն, ընտանեկան բռնություն և  լրագրողական էթիկա:Դասընթացի առաջին օրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների հայեցակարգը: Մարդու իրավունքները, խտրականությունը հայ և միջազգային հեղինակների ստեղծագործություններում» թեման`  զրույցի ձևով, հարց ու պատասխանների միջոցով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Տեղեկատվական հանդիպում Վայոց ձորի Եղեգնաձոր և Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում՝ «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի շրջանակում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի շրջանակներում սույն թվականի մայիսի 18-ին իրազեկման հանդիպում իրականացրեց Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Եղեգնաձորի երիտասարդական կենտրոնում»: Հանդիպմանը մասնակցում էին Եղեգնաձորի ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ուսանողներ` ընդհանուր առմամբ 14 անձ: Հանդիպման մասնակիցները Ծրագրի վերաբերյալ հայտարարությանը ծանոթացել էին նախապես, այն տեղադրված է նաև կոմիտեի կայքում, ինչպես նաև նրանցից 6- ը մասնակցության հայտ էին ներկայացրել կոմիտե: Աշխատանքային խմբի անդամները հարցազրույցներ իրականացրեցին հայտատուների հետ: Հանդիպման մասնակիցները հետաքրքրված էին ծրագրով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Տեղեկատվական հանդիպում Իջևան քաղաքում՝ «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի իրազեկման նպատակով

Տեղեկատվական հանդիպում Իջևան քաղաքում՝ «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի իրազեկման նպատակով

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի շրջանակներում առաջին տեղեկատվական հանդիպումը իրականացրեց Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Հանդիպմանը մասնակցում էին Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Իջևանի տարածաշրջաններում բնակվող երիտասարդներ, տարբեր խոցելի խմբերի, ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ուսանողներ` ընդհանուր առմամբ 24 անձ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը և փաստաբան Ռոբերտ Ռևազյանը մասնակիցներին մանրամասն ներկայացրեցին ծրագրի նպատակը, և ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Հանդիպման մասնակիցները Ծրագրի վերաբերյալ հայտարարությանը ծանոթացել էին նախապես, այն տեղադրված է նաև կոմիտեի կայքում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Եվս 5 իրավապաշտպան պատանեկան ակումբներ լուծում են համայնքային խնդիրներ

Ավարտվեց «Խատուտիկ» կրթական ՀԿ-ի կողմից իրականացվող «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել պատանիների մոտ քաղաքացիական նախաձեռնությունների իրազեկության մակարդակի բարձրացմանը` մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում:Շնորհանդեսի բացումն ազդարարեց «Խատուտիկ» ԿՀԿ նախագահ Շուշան Գյուլխասյանը՝ ողջունելով ներկաներին, ապա ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի տնօրեն Ռոբերտ Անդերսոնը կարևորեց ծրագրի իրականացումը մարզերում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրազեկության բարձրացումը և պատանիների մեջ ակտիվ  քաղաքացու ձևավորումը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մարդիկ սովոր չեն իրենց կողքին տեսնել առողջական խնդիրներով երեխաների»

«Մարդ չպետք է ամաչի իր երեխայից, այլ ընդունի և սիրի նրան այնպիսին, ինչպիսին կա: Այն, թե դու ինչպես կվերաբերվես քո երեխային, այդպես էլ կվերաբերվի հասարակությունը»,- ասում է 17-ամյա Էդմոնդ Հովհաննիսյանի մայրը՝ Վարսիկ Հովհաննիսյանը:

Էդմոնդը 4-րդ կարգի ծանրալսություն  և խոսքի զարգացման խանգարումներ ունի:

«Մենք հասանք այն բանին, որ Էդմոնդն ունենալով  խնդիր, այսօր առանց  բարդույթների շփվում է մարդկանց հետ,- ասում է Էդմոնդի հայրը՝ Արթուր Հովհաննիսյանը,- և դա Վարսիկի հետևողականության շնորհիվ»: 

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապրող Էդմոնդ Հովհաննիսյանը Հայաստանում ներառական կրթություն ստացած առաջին աշակերտներից է: 2007թվականին ընդունվել է Երևանի՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Երեխեքիս չէին թողնում անգամ ինձ մամա ասել, շատ թունավոր մթնոլորտ էր»

«Երեխեքիս չէին թողնում անգամ ինձ մամա ասել, շատ թունավոր մթնոլորտ էր»

Հայաստանում ընտանեկան բռնությունների ցուցանիշները փաստում են, որ ամենախոցելին կանայք են: 34-ամյա կինը, իր արդեն նախկին ամուսնուց վախենալով` խնդրեց գաղտնի պահել իր անունը: Ամուսնացել է 17 տարեկանում:

– Ոչ մի գեղեցիկ բան չեղավ իմ  կյանքում, ամեն ինչին կարոտ մնացի: Նույնիսկ ամուսնուս հետ տնից դուրս գալ և զբոսնել չէր կարելի: Հենց սկզբից հասկանալի էր իրենց ձեռագիրը: Ընտանիքի ստեղծումից մինչև բաժանությունը սկեսուրս ունեցավ իր լուրջ դերակատարությունը: 

Հերոսուհու խոսքով առաջին բռնությունը, որ զգացել է`  ֆինանսական կախվածությունն էր.

– Անգամ մի օճառը, որով ես պետք  է երեխայիս շորերը լվանայի, խնդիր էր: Աղջկաս ծնվելուց հետո ամուսինս սկսեց ինձ  պարբերաբար ծեծել, երբ տղայովս հղիացա`  ծեծն ավելի ուժեղացավ, ամուսինս միշտ ասում էր. «տղա բերեցիր՝  պաշտոնդ բարձրացրին»,- ասաց կինը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Քահանաները քրեական պատասխանատվության կենթարկվե՞ն բանակում ստիպողական մկրտությունների համար

Հայաստանի կառավարությունը փորձում է քրեականացնել «հարկադիր դավանափոխությունը»՝ մի քանի անհաջող փորձերից հետո: Նման փորձ արվել էր դեռ 2011 թվականին՝ սահմանելով  «հոգեորսություն» եզրույթը: Դա, սակայն, չընդունվեց թե ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից, թե կրոնական կազմակերպությունների ու իրավապաշտպանների, ու կառավարությունը նահանջեց այդ մտքից:

Այժմ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, ըստ որի՝ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկում է 300 հազար դրամից մինչև 2 տարվա կալանք սահմանել «հարկադիր դավանափոխության» համար՝ դա սահմանելով հետևյալ կերպ. «դավանանք կամ համոզմունք ընդունելուն կամ դրանից հրաժարվելուն հարկադրելը նյութական կամ սոցիալական առավելության տրամադրելով կամ խոստանալով, կամ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն գործադրելով կամ դրանց գործադրման սպառնալիքով, կամ խաբեությամբ կամ անձի կախվածությունը օգտագործելով, ինչպես նաև կրոնական ուսմունքների ու դավանանքի հանդեպ դիտավորությամբ ատելություն սերմանելով»:  

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }