Տեղեկատվական հանդիպում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի շրջանակում

Սույն թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի շրջանակներում իրազեկման հանդիպում իրականացրեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Վերոնշյալ ծրագրով հետաքրքրված, ինչպես նաև հայտեր ներկայացարած մասնակիցների հետ հանդիպումը կազմակերպված էր Գավառի քաղաքացիական, երիտասարդական կենտրոնում:

Հանդիպման մասնակիցները Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Մարտունու, Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում գործող ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ էին, ակտիվ քաղաքացիներ և ուսանողներ, թվով` 12 հոգի:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը հակիրճ ներկայացրեց ծրագրի  նպատակը և իրականացման փուլերը, պատասխանեց մասնակիցների հարցերին: Այնուհետև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերգտ Ռևազյանի հետ համատեղ հարցազրույցներ անցկացրեցին 9 հայտատուի հետ: Հանդիպման մասնակիցները հետաքրքրված էին ծրագրով:

Հարցազրույցների արդյունքները ծրագրի աշխատանքային խումբն ամփոփելու է հուլիս ամսին:

Ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ:

Share
No comments yet.

Leave a Reply