Տեղեկատվական հանդիպում Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի շրջանակում

Սույն թվականի հունիսի 8-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի շրջանակում իրազեկման հանդիպում իրականացրեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Վերոնշյալ ծրագրով հետաքրքրված, ինչպես նաև նախապես հայտեր ներկայացրած մասնակիցների հետ հանդիպումը կազմակերպված էր Գյումրի քաղաքի «Ա.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»-ում:

Հանդիպմանը մասնակում էին Շիրակի մարզում գործող ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ և ուսանողներ` թվով 13 հոգի:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը հակիրճ ներկայացրեց ծրագրի  նպատակը և իրականացման փուլերը, պատասխանեց մասնակիցների հարցերին:

Այնուհետև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը և «Ա.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»-ի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը հարցազրույցներ անկցացրեցին 9 հայտատուի հետ: Հանդիպման մասնակիցները հետաքրքրված էին ծրագրով:

Հարցազրույցների արդյունքներն աշխատանքային խումբն ամփոփելու է հուլիս ամսին:

Ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ:

Share
No comments yet.

Leave a Reply