Activity category Archives: Ավարտված

Մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց՝ Սիսիան քաղաքում

2017 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Սիսիան քաղաքում, որին մասնակցում էին Սիսիան քաղաքի և հարակից համայնքների/ Սալվարդ, Բռնակոթ, Շաղատ, Իշխանասար/ հասարակական կազմակերպությունների, համայնքապետարանի ներկայացուցիչներ, ուսանողներ, ակտիվ երիտասարդներ, ընդհանուր առմամբ` 25 մարդ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների հիմնախնդրի ծագումը և զարգացումը» թեման` օգտագործելով ինտերակտիվ մեթոդներ:Ավետիք Իշխանյանն անդրադարձավ նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության նպատակով դասընթաց

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Աջակցել քրեական արդարադատության և քրեական հիմնարկների բարեփոխումներին» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-16-ը անցկացրեց «Մարդու իրավունքների պաշտպանությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով երկօրյա երրորդ դասընթացը` Հայաստանի քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների համար:
Դասընթացի սկզբում ողջունելով ներկաներին`ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փոխդեսպան Բարբարա Դևիսը նշեց, որ իրենց նպատակն է այս դասընթացների միջոցով նպաստել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների իրավունքների պաշտպանությանը

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մարդու իրավունքների պաշտպանությունը քրեակատարողական հիմնարկներում»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Աջակցել քրեական արդարադատության և քրեական հիմնարկների բարեփոխումներին» ծրագրի շրջանակում անց է կացնուն երկօրյա երեք դասընթացներ` Հայաստանի քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, քրեկատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների համար:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով դասընթացների նպատակն է վերը նշված երեք խմբերի համատեղ քննարկմամբ կանխարգելել ազատազրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումների դեպքերը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Մարդու իրավունքի խախտման  դեպք` դատաքննչական մարմինների կողմից

Մարդու իրավունքի խախտման դեպք` դատաքննչական մարմինների կողմից

Գեղարքունիքի մարզում քիչ չեն դեպքերը, երբ մարդու իրավունքները խախտվում են դատաիրավական համակարգում: Սույն հոդվածում բերվում է այդ օրինակներից մեկը, որը մեզ է տրամադրել ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի առաջատար մասնագետ Արազ Սարիբեկյանը: ՄԻՊ գրասենյակ հասցեագրված Նելի Նազարյանի դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Նելի Նազարյանը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում 2012 թվականի նոյեմբերի 6-ին, որի հիման վրա հետաքննության մարմնի կողմից 1 ամիս 12 օր նախապատրաստվել են նյութեր, որոնք 18.12.2012 թվականին ըստ քննչական ենթակայության ուղարկվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունք:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ո՞ վ է մեղավոր…

Ո՞ վ է մեղավոր…

Վերջերս կարդացի ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած 2015 թվականի զեկույցը Կրոնական ազատությունների մասին, որի հեղինակներն արձանագրում են՝ «Հայաստանի բնակչության 92 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հասարակական վերաբերմունքը բացասական է»:

Հայաստանին վերաբերող բաժնում նշված էր` «Կրոնական փոքրամասնություններն ընկալվում են իբրև սպառնալիք պետության անվտանգությանը»:

Իրոք, Հայաստանում լայնորեն տարածված տարաբնույթ կրոնական կազմակերպությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը խիստ բացասական է:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ազատ տեղաշարժման իրավունքը և իրականությունը

Ազատ տեղաշարժման իրավունքը և իրականությունը

ՀՀ Սահմանադրության հոդված 29-ը սահմանում է, որ «Բոլոր մարդիկ հավասար են oրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Բայց իրականությունը բոլորովին այլ է: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հաշմանդամները զրկված են անարգել տեղաշարժվելու հնարավորությունից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
ՀՀ քաղաքացին արդյո՞ք ազատ տեղաշարժի իրավունք ունի` անկախ քաղաքական հայացքներից

ՀՀ քաղաքացին արդյո՞ք ազատ տեղաշարժի իրավունք ունի` անկախ քաղաքական հայացքներից

Մեր զրուցակիցը ճանապարհորդ, հրապարակախոս Հակոբ Մկրտչյանն է, որը պնդում է, որ իր ազատ տեղաշարժը խոչընդոտելու հավանական պատճառը քաղաքական հարթության մեջ է տեսնում.

– Պարոն Մկրտչյան, Դուք հաճախ եք ճամփորդում, ի՞նչ խնդիրների եք բախվել Ձեր ճանապարհորդությունների ժամանակ:

– Ճամփորդել սկսել եմ 2012 թվականից: Մինչև 2014 թվականը որևէ իրավախախտման փորձ չեմ կարող նշել: Սակայն 2014 թվականից, երբ սկսեցի զբաղվել հրապարակախոսությամբ, ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Ամեն անգամ ճանապարհորդություններից հայրենիք վերադառնալիս սահմանային անցակետում ինձ անհիմն և տևական սպասեցնում են՝ առանց որևէ հստակ պատճառ նշելու:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Այս ընտրությունները «մեղմ ասած» չեն համապատասխանում  ժողովրդավարական չափանիշներին». ավագանու անդամի թեկնածուի  վստահված անձ

«Այս ընտրությունները «մեղմ ասած» չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին». ավագանու անդամի թեկնածուի վստահված անձ

«Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկում տեղի ունեցած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն անցել են մեղմ ասած կոպիտ խախտումներով»,- պատմում է ավագանու թեկնածուներից մեկի վստահված անձը՝ Լենան:

Ըստ նրա`արձանագրվել են այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքեր, տեղամասի մոտակայքում մեքենաների կուտակումներ, քվեարկության գաղտնիության խախտումների դեպքեր. « Պահանջում էի, որ հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը գրանցամատյանում արձանագրեն խախտումները, վերացնեն դրանք, սակայն նրանք կարծես ոչինչ չէին տեսնում: Քանի որ պետական աշխատող էի, մի քանի խախտումներ արձանագրելուց հետո զգուշացրեցին, որ եթե ուզում եմ աշխատել, ուրեն ոչինչ չեմ տեսնում, միևնույնն է` անցնելու է համայնքի գործող ղեկավարը և իր կողմից առաջադրված ավագանու թեկնածուները»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Փոքր քաղաքի մեծ թերությունները

Փոքր քաղաքի մեծ թերությունները

Ցավալի է արձանագրելը, որ նորագույն տեխնոլոգիաների մեր դարաշրջանում դեռևս կան այնպիսի խնդիրներ, որոնք անջրպետ են դնում հասարակության անդամների միջև:

Այսպես՝ մարզային, քաղաքային, հանրային, սոցիալական, կրթական և էլի շատ ու շատ կառույցներ կենտրոնացած են Գավառի հրապարակի տարածքում: Այստեղ չի նկատվում նաև մթերային, գրենական պիտույքների և այլ խանութների պակաս: Սակայն թեքահարթակների պակասը ակնառու է թվարկված կառույցներից շուրջ 70%-ի մոտ:

Հաճախ կարող ենք լսել Խորհրդային ժամանակների վերաբերյալ քննադատություններ, քանզի այդ շրջանում, որքան էլ հասարակարգը կազմակերպված էր ու կանոնավոր, միևնույնն է, ուշադրությունից նկատելիորեն դուրս էին մնացել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք: Հասարակական ամենատարբեր նշանակության կառույցները, շենք-շինությունները չունեին թեքահարթակներ, և մանավանդ, հատուկ վերելակներ

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Երազանքների հետքերով

Երազանքների հետքերով

Քսանհինգամյա Իվետան ապրում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Երրորդ կարգի հաշմանդամ է, ի ծնե ստացել է մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ), որի հետևանքով խանգարված է հենաշարժողական համակարգի գործունեությունը: Սովորել է Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Մանուկ հասակից հաճախել է «Աստղավարդ» ՀԵԾՀԿ, սովորել համակարգչային հմտություններ,անցել կար ու ձևի դասընթացներ:

Սիրում է նկարել և հարսանեկան իրերի ձևավորմամբ զբաղվել: Ընտանիքի անդամները տանը ստեղծել են պայմաններ, որպեսզի Իվետան զբաղվի սիրելի զբաղմունքով, սակայն նրա հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ Իվետան ունի երազանքներ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է շփման մակարդակների ընդլայնում

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }