Activity category Archives: «Անհանդուրժողականություն և խտրականության արգելք»
Խտրական վերաբերմունք

Խտրական վերաբերմունք

Դ-ը կարծում է, որ ենթարվել է խտրական վերաբերմունքի զինվորական կոմիսարիատի կողմից, այն պահից սկսած, երբ հայտնել է այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու մասին իր ցանկությունը: Նախապես գրանցված է եղել, անցել է բոլոր հերթական ստուգումները և նախազինակոչի շրջանում, երբ պետք է անցներ ստուգումներ, պոլիկլինիկայից բերեր համապատասխան պատասխանները, արդեն իսկ այլընտրանքային ծառայության անցնելու համար դիմում էր տվել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Այն, ինչ արգելվում է կրոնական կազմակերպություններին, խրախուսվում և թույլատրվում է Հայ Առաքելական եկեղեցուն

Գաղտնիք չէ, որ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները այսօրվա իրականության մեջ բախվում են խտրական և որոշ դեպքերում նաև արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հասարակության տարբեր շերտերի կողմից: Այս դեպքերում բացառություն չեն նաև Եհովայի վկաները: «ՀՀ-ում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը» գրանցվել է 2004 թվականին: 48-ամյա Գևորգ Ա.-ն ապրում է Վանաձորում: Արդեն 22 տարի է նա ընդգրկված է «Եհովայի վկա» […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Մամուլը և կրոնական ազատությունը

Մամուլը և կրոնական ազատությունը

Հայ Առաքելական եկեղեցին Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունները անվանում է աղանդավորական, դրանց հետևորդներին` աղանդավորներ: Սակայն միայն Առաքելական եկեղեցին չէ, որ այլ կրոնական կազմակերպությունները որպես աղանդավորական է ներկայացնում և քարկոծում դրանց գործունեությունը: Հայկական մեդիան պակաս ջանքեր չի խնայում:
Բլոգներ կան, որ հատկապես ծառայում են հենց այդ նպատակին: Նրանք իրենց թույլ են տալիս վիրավորել, հայհոյել, այլ կրոնական կամակերպությունները համարել այլասերության աղբյուր:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Երբ կրոնների մասին այլ կարծիք ունես

Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Նորայր Ղլիջյանը պարբերաբար վեճերի է բռնվում իրեն շրջապատող մարդկանց հետ` վերջիններիս կրոնական համուզմունքները չկիսելու պատճառով:
«Ժամանակ առ ժամանակ վեճերի պատճառ է հանդիսանում իմ` Հայ առաքելական եկեղեցին չընդունելու, դրա կարծիքները չկիսելու փաստը: Ընկերական շրջապատում, երբ խոսակցությունն ու քննարկումներն անցնում են կրոնական թեմաների, երբեմն լուրջ վեճերի ենք բռնվում, իրար հետ կոպիտ խոսում, սակայն այդ վեճերը հիմնականում ավարտվում են խաղաղ ճանապարհով, քանզի ընկերներն ավելի թանկ են, քան ինչ-որ կրոն»,- ասում է նա:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Խտրականություն,  թե…

Խտրականություն, թե…

«Խտրականություն» բառն արդեն տարանջատում է հասարակության վերաբերմունքը որևէ անձի, դեպքի, իրադարձության և մի շարք այլ գործոնների նկատմամբ, որը բացասական տրամադրություն է ստեղծում: Խտրականության կարելի է հանդիպել ամենուր: Արմավիրի «Հաշմանդամ երեխաների ծնողների» «Նաիրի» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Ազոյանի դիտարկմամբ խտրականությունն ավելի հաճախ տեսանելի է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, հատկապես՝ ծնողների կողմից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Կուզենայի ուսուցիչները հիշեին, որ բոլոր աշակերտները հավասար են՝ անկախ կրոնական համոզմունքներից»

«Կուզենայի ուսուցիչները հիշեին, որ բոլոր աշակերտները հավասար են՝ անկախ կրոնական համոզմունքներից»

Անին (անունը փոխված է) Հայաստանում պաշտոնապես գրանցված կրոնական կազմակերպություններից մեկի անդամ է: Նրա հետ զրուցելիս փորձեցինք պարզել, թե խտրականության կամ անհանդուրժողականության ինչպիսի դրսևորումների է հանդիպել հասարակության կողմից:
-Անի՛, դուք հաճա՞խ եք ձեր կրոնական հայացքների պատճառով խտրականության կամ անհանդուրժողականության զոհ դառնում:
-Բավակականին հաճախ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Անհանդուրժողականություն և խտրականության արգելք» երկօրյա դասընթաց լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների համար

Նոյեմբերի 17-18-ին Աղվերանում տեղի ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կազմակերպած «Անհանդուրժողականություն և խտրականության արգելք» երկօրյա դասընթացը, որին մասնակցում էին լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Երևանից և մարզերից: Ծրագիրը ֆինանսավորել էր «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպությունը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }