Activity category Archives: «Աջակցել քրեական արդարադատության և քրեական հիմնարկների բարեփոխումներին»

Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության նպատակով դասընթաց

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Աջակցել քրեական արդարադատության և քրեական հիմնարկների բարեփոխումներին» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-16-ը անցկացրեց «Մարդու իրավունքների պաշտպանությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով երկօրյա երրորդ դասընթացը` Հայաստանի քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների համար:
Դասընթացի սկզբում ողջունելով ներկաներին`ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փոխդեսպան Բարբարա Դևիսը նշեց, որ իրենց նպատակն է այս դասընթացների միջոցով նպաստել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների իրավունքների պաշտպանությանը

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մարդու իրավունքների պաշտպանությունը քրեակատարողական հիմնարկներում»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Աջակցել քրեական արդարադատության և քրեական հիմնարկների բարեփոխումներին» ծրագրի շրջանակում անց է կացնուն երկօրյա երեք դասընթացներ` Հայաստանի քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, քրեկատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների համար:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով դասընթացների նպատակն է վերը նշված երեք խմբերի համատեղ քննարկմամբ կանխարգելել ազատազրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումների դեպքերը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հայաստանի բնակչության թիվը մինչև 2100 թվականը կիսով չափ կնվազի

Հայաստանի բնակչության թիվը մինչև 2100 թվականը կիսով չափ կնվազի

Սելեկտիվ աբորտները տարեց տարի մեծ քանակությամբ դեռ չծնված աղջիկների կյանքեր են խլում: Չինաստանում, Հնդկաստանում, Ղրղզստանում, Ադրբեջանում և ԱՄՆ-ում այս արատավոր պրակտիկան չտեսնված թափ է առել: Սելեկտիվ աբորտները սովորական երևույթ են դարձել հետխորհրդային և Բալկանյան թերակղզու երկրներում:

Վիճակագրական տվյալներով` Հայաստանը սելեկտիվ աբորտների թվով աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում. ՀՀ-ում հղիության արհեստական ընդհատումն օրինական է դարձել 1920 թվականից: Այն թույլատրելի է, եթե կինը դիմում է մինչև 12 շաբաթական հղիության ընթացքում: Հղիության արհեստական ընդհատման համար գանձվում է միջինը 100-150 դոլար:

24-ամյաՄանեն (հերոսի անունը փոխված է իր խնդրանքով) սպասում է իր առաջնեկին: Շուտով պարզ կլինի պտղի սեռը, սակայն սպասվող լուրից ապագա մայրը վախենում է: Պատճառը ամուսնու պայմանն է՝ «առաջնեկս պիտի տղա լինի»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հանուն գերդաստանի

Հանուն գերդաստանի

Լուսինեն ամուսնացել է 19 տարեկանում, առաջանեկը ծնվեց, ընտանիքում ցնծություն էր՝ տղա էր ծնվել: Երկու տարի անց՝ ծնվեց նաև 2-րդ որդին: Երրորդ երեխային էին սպասում, ամուսինը վստահ էր՝ տղա է ծնվելու. «Տղուց պիտի տղա ծնվի», – հին ավանդույթ է: Հարությունյանների գերդաստանում արդեն երրորդ սերունդն էր աղջիկներ չէին ծնվում:

«Հղիությունս 17 շաբաթական էր, սկեսուրիս հետ գնացինք հիվանդանոց, բժիշկն ասաց՝ աղջիկ է: Սկեսուրս մռայլվեց, ասաց աղջիկ ջան, պիտի էրեխուն հանես», – պատմում է Լուսինեն ու հավելում. «Այդ օրը եկանք տուն, սկեսուրս խնդրել էր՝ ոչ մեկին չասել երեխայի սեռը, առավել ևս ամուսնուս»:

Օրեր անց ամուսինն էր Լուսինեին տարել հիվանդանոց, ստուգել տվել երեխայի սեռը: Իմանալով, որ աղջիկ է ծնվելու, կնոջը ստիպել էր ազատվել երեխայից:

«Բժիշկը ներկա էր այդ խոսակցությանը, ամուսնուս կանչեց առանձին խոսելու, բացատրել էր, որ անկախ սեռից, չի կարելի երեխային հեռացնել, դա հանցագործություն է, սպանություն, երեխայի սպանություն, որը շատ ավելի դաժան հանցագործություն է», – տարիների իրադարձություններն անգամ հիշելիս, Լուսինեն հեկեկում է:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Տարիքային սահմանափակումների պատճառով մարդիկ հայտնվում են տարիքն առած գործազուրկի կարգավիճակում»

Տեսանյութի հերոսը Մարինե Բլուլյանն է, որը պատմում է, որ տարիքը մի քանի անգամ խոչընդոտ է դարձել աշխատանքի ընդունվելու ժամանակ: Աշխատանքի հայտարարություններում հիմնականում գործատուները տարիքային կոնկրետ սահմանափակումներ են դնում: Ալավերդու զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված գործազուրկների մեջ մեծամասնություն են կազմում 30-ից բարձր տարիքի մարդիկ: Հեղինակ` Էմմա Պետրոսյան Տեսանյութը` այստեղ Տեսանյութը պատրաստվել է «Աջակցել քրեական արդարադատության և քրեական […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Հաշմանդամություն ունեցող անձինք խտրական վերաբերմունքի են հանդիպում ամեն քայլափոխի»

Հաշմանդամություն  ունեցող անձինք խտրական վերաբերմունքի են հանդիպում տարբեր ոլորտներում: Գյումրիում հաշմանդամները հիմնականում զրկված են կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու, ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Հեղինակ` Ալիսա Հակոբյան Տեսանյութը` այստեղ Տեսանյութը պատրաստվել է «Աջակցել քրեական արդարադատության և քրեական հիմնարկների բարեփոխումներին» ծրագրի շրջանակում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Խտրականություն հաշմանդամների հանդեպ

Խտրականություն հաշմանդամների հանդեպ

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալության տվյալների՝ այսօր Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող շուրջ 200.000 անձ: Նրանցից մոտ 192.000-ը գտնվում է գործունակ տարիքում, մինչդեռ աշխատանքով ապահովված է ընդամենը 8-9 տոկոսը:

Հայաստանի զբաղվածության կենտրոններում գրանցված 1156 հաշմանդամ մարդկանցից աշխատանքի է տեղավորվել ընդամենը 68-ը: Սրանք տեսողական, տեղաշարժվելու կամ այլ խնդիրներ ունեցող գործազուրկների մասին դեռ պաշտոնական տվյալներն են, իսկ իրականում մեր երկրում մի քանի անգամ ավելի հաշմանդամ մարդիկ կան, որոնք աշխատանք են փնտրում, բայց տարբեր պատճառներով զբաղվածության կենտրոններում չեն գրանցվում:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը խոչընդոտող գործոնները բազմազան են՝ սկսած օրենսդրական բացերից ու անհամապատասխանություններից, մինչև գործատուների խտրական վերաբերմունքը, անհարմար միջավայրն աշխատավայրերում և անմատչելի հանրային տրանսպորտի առկայությունը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Ես եմ ստիպում հասարակությանն ինտեգրվել իմ ներկայությանը»

«Ես եմ ստիպում հասարակությանն ինտեգրվել իմ ներկայությանը»

Տեսանյութի հերոսը Վանաձորի բնակիչ 23-ամյա բազկամարտիկ Արմանն է, որը հաշմանդամություն է ձեռք բերել հին դեղորայքի և բժշկի սխալի պատճառով: Նա ներկայացնում է, թե ինչ դժվարությունների և խնդիրների են հանդիպում հաշմանդամություն ունեցող մարդիկ` հասարակության լիարժեք անդամ դառնալու համար:                                     […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Հատկապես փոքր քաղաքում դժվար է տարբերվելը»

«Հատկապես փոքր քաղաքում դժվար է տարբերվելը»

Տեսանյութի հերոսը «Աստծո Ժողովուրդ» Ավետարանական եկեղեցու անդամ Աննան է: Իր խոսքերով` կյանքի ամենադժվար ու անելանելի պահին այդ եկեղեցին օգնել է իրեն`հուսահատությունը փոխարինելով ամեն ինչ նորից սկսելու վճռականությամբ: Սակայն փոքր քաղաքում, որտեղ գրեթե բոլորը ճանաչում են իրար, դժվար է տարբերվելը: Այլ եկեղեցու հետևորդ լինելու հանգամանքը Ալավերդիում մարդկանց կողմից ոչ միանշանակ է ընկալվում: Հեղինակ` Մերի Կոլոլյան Տեսանյութը`այստեղ […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Խտրականությո՞ւն, թե՞անորոշ վերաբերմունք,  կամ ազգային ավանդույթ և սովորութային մոտեցում. Ո՞րն է հիվանդությունը և որը` բուժում

Խտրականությո՞ւն, թե՞անորոշ վերաբերմունք, կամ ազգային ավանդույթ և սովորութային մոտեցում. Ո՞րն է հիվանդությունը և որը` բուժում

Քաղաքակրթությունն է թելադրում կեցության ձևը: Հենց այս նախադասությամբ էլ չեմ սխալվի սկսել իմ հոդվածը: Այս հոդվածում չեմ պատրաստվում խոսել կամ ի ցույց դնել որևէ դեպք, այլ կփորձեմ ներկայացնել ստեղծված պատկերը, որին կողքից նայելիս այնքան էլ հաճույք չես զգում, ճիշտ հակառակը, տհաճություն:

Խտրականությունը մարդկանց տարբերակումն է կախված սեռից, տարիքից, ազգից, ռասսայից, դավանանքից, կարգավիճակից, դիրքից, պաշտոնից և այլն: Չնայած այն հանգամանքի, որ ժամանակակից աշխարհում բոլորը դատապարտում են խտրականոությունը, այդուհանդերձ այն առկա է ամենուրեք:

Հայաստանում առավել շատ են խտրականության ենթարկվում սոցիալապես ավելի խոցելի խմբերը: Եթե հաշվի առնենք այն, որ աղքատությունը հանրապետությունում բավականին մեծ թիվ է կազմում և աղքատության թվին գումարենք մնացած ժողովրդին` ոչ քրիստոնյա, ոչ սպիտակամորթ, ոչ երիտասարդ, ոչ բարետես, ոչ հայ և ոչ նման լիքը ոչերի, ապա շատ կոպիտ հաշվարկով կստանանք մի թիվ, որը գրեթե ուղիղ համեմատական է ՀՀ բնակչության թվին, բացառությամբ շատ հարուստ և պաշտոնատար անձանցից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }