Activity category Archives: «Աջակցություն քաղաքացիական ակտիվիստներին»

«Աջակցություն քաղաքացիական ակտիվիստներին» ծրագրի ամփոփում

«Աջակցություն քաղաքացիական ակտիվիստներին» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ սույն թվականի հուլիսի 16-18-ը Ծաղկաձորում անցկացրեց եռօրյա հանդիպում/քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների 25 ակտիվ երիտասարդներ, որոնք հետաքրքրված են խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքներով: Հանդիպման նպատակն էր քննարկել, թե որքանով են դասընթացները նպաստել նրանց իրազեկվածության բարձրացմանը, ինչ ձեռքբերումներ, առաջարկներ և հետագա համագործակցության հեռանկարներ ունեն:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Քաղաքացիական նախաձեռնությունների անդամները ծանոթացան խաղաղ հավաքների ազատության իրավունքին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ սույն թվականի ապրիլի 3-ից Աղվերանում անցկացրեց հերթական երկօրյա դասընթացը «Աջակցություն քաղաքացիական ակտիվիստներին» թեմայով: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել խաղաղ հավաքներ անցկացնելու իրենց իրավունքի մասին, ինչպես նաև տեղական և միջազգային օրենսդրական դաշտին, միջազգային փորձին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ակտիվիստները ծանոթացան խաղաղ հավաքների ազատության իրավունքին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն 12-14.12.2014թ «Աջակցություն քաղաքացիական ակտիվիստներին» թեմայով հերթական դասընթացն անցկացրեց Աղվերանի «Արթուրս» հանգստյան տանը: Դասընթացին մասնակցեցին տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների երկու տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում լրագրողներ և ՀԿ ներկայացուցիչներ: Դասընթացի առաջին օրը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մասնակիցներին ներկայացրեց մարդու իրավունքների հասկացությունը, սերունդները, ՄԻ իրավիճակը Հայաստանում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ակտիվ երիտասարդները ծանոթացան խաղաղ հավաքների ազատության իրավունքին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ սույն թվականի օգոստոսի 16-17-ը Աղվերանում անցկացրեց եռօրա դասընթաց «Աջակցություն քաղաքացիական ակտիվիստներին» թեմայով: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել խաղաղ հավաքներ անցկացնելու իրենց իրավունքի մասին, ինչպես նաև տեղական օրենսդրական դաշտին և միջազգային փորձին: Դասընթացին մասնակցում էին հայաստանյան հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ երիտասարդներ ու դիտորդներ, որոնք հետաքրքրված են խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքներով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }