Activity category Archives: «Դասընթացներ ոչ խտրականության վերաբերյալ»

Կոտրելով կարծրատիպերը՝ ձևավորում ենք հանդուրժողական մթնոլորտ

Սույն թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Վերապատրաստման դասընթացներ խտրականության դեմ» ծրագրի շրջանակում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Դասընթացին ընդգրկված էին Իջևան քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, ուսանողներ, ուսուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև տարբեր կրոնական կազմակերպությունների անդամներ: Դասընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև Տավուշի մարզպետարանի աշխատակիցները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Մարդու իրավունքների և խտրականության վերաբերյալ հերթական դասընթացն Արմավիրում էր

Հայերիս համար հայրենասիրության խորհրդանիշ Մոնթե Մելքոնյանը բողոքական է եղել, իսկ Եղիշե Չարենցն ու Տերյանը աթեիստ են եղել, բայց նրանք դրանից պակաս հայ չեն դարձել… Այս և մի շարք այլ հարցեր քննարկվեցին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթացի ժամանակ, որը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին, Արմավիրի մարզի համանուն քաղաքում: Դասընթացը վարեցին Հայաստանի Հելսինկյան ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Գյումրի քաղաքում մասնակիցների կարծրատիպերն ավելի դժվարությամբ էին կոտրվում…

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Վերապատրաստման դասընթացներ խտրականության դեմ» ծրագրի շրջանակում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Դասընթացին ընդգրկված էին Գյումրի քաղաքում գործող շուրջ 13 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, ուսանողներ, ուսուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև տարբեր կրոնական կազմակերպությունների անդամներ: Մասնակիցների թիվը կազմում էր 30 մարդ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դասընթացի շնորհիվ Մարտունի քաղաքում ևս կոտրվեցին մասնակիցների կարծրատիպերը…

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Վերապատրաստման դասընթացներ խտրականության դեմ» ծրագրի շրջանակում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Դասընթացին ընդգրկված էին Մարտունի քաղաքում գործող «Բարեկեցիկ Վազաշեն» Զարգացման, «Տաթև», «Մարտունի կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների, «Գեղամա» ՀԸ, «Ռադիո Մարտունի», «Ասպարեզ» օրաթերթ/կայքի ներկայացուցիչներ և լրագրողներ, ուսանողներ, բիզնեսի ներկայացուցիչներ, բարձր դասարանի աշակերտներ: Մասնակիցների թիվը կազմում էր 27 մարդ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դասընթացների շնորհիվ փոխվում է մասնակիցների մտածելակերպը, կոտրվում են կարծրատիպերը…

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին և 29-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Վերապատրաստման դասընթացներ խտրականության դեմ» ծրագրի շրջանակում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթացներ անցկացրեց Արարատ և Գորիս քաղաքներում: Դասընթացներին ընդգրկված էին նշյալ քաղաքներում գործող ՀԿ-ների, կրոնական և ազգային փոքրամասնությունների, հարևան գյուղական համայնքների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, բարձր դասարանի աշակերտներ, ակտիվ երիտասարդներ, ուսանողներ, լրագրողներ: Յուրաքանչյուր քաղաքում մասնակիցների թիվը կազմում էր 30-35 մարդ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }