Activity category Archives: «Մարդու իրավունքներ և քաղաքացիական ակտիվություն»

«Մարդու իրավունքներ և քաղաքացիական ակտիվություն» ծրագրի շնորհիվ ձեռք բերած գիտելիքները կարող են արդյունավետ կիրառվել մարդու իրավունքների և շահերի պաշտպանության գործում

Հունիսի 24-26-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Մարդու իրավունքներ և քաղաքացիական ակտիվություն» ծրագրի շրջանակում իրականացրեց երրորդ դասընթացը`«Շահերի պաշտպանություն» թեմայով, որին մասնակցում էին նախորդ երկու դասընթացների մասնակիցները:

Մեկ տարվա ընթացքում հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների և ակտիվ քաղաքացիների համար իրականացվել են դասընթացներ` մարդու իրավունքների, ներպետական և միջազգային մեխանիզմների, մոնիթորինգի զեկույցներ պատրաստելու վերաբերյալ:

Տեսական գիտելիքները ծրագրի մասնակիցները հնարավորություն են ունեցել կիրառել իրենց համայնքներում նախապես
ընտրված թեմաներով մոնիթորինգներ իրականացնելու ժամանակ: Մասնակիցները մինչև երրորդ դասընթացը պատրաստված մոնիթորինգների զեկույցները ներկայացրել են ՀայաստանիՀելսինկյան կոմիտե`փորձագետների կողմից խորհրդատվություն ստանալու նպատակով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մարդու իրավունքներ և քաղաքացիական ակտիվություն». դասընթաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար

2016թ.-ի թվականի մարտի 5-7-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Մարդու իրավունքներ և քաղաքացիական ակտիվություն» ծրագրի շրջանակում իրականացրեց մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացի երկրորդ փուլը` Ծաղկաձորի «Սպորտ համալիրում»: Դասընթացը նախատեսված էր առաջին փուլի մասնակիցների համար, որոնք տարբեր հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ էին, լրագրողներ, ուսանողներ և ակտիվ երիտասարդներ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Խթանել քաղաքացիական ակտիվությունը մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների միջոցով

Սույն թվականի հոկտեմբերի 23-25-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Մարդու իրավունքներ և քաղաքացիական ակտիվություն» ծրագրի շրջանակում իրականացրեց մարդու իրավունքների վերբերյալ դասընթաց Աղվերանի «Արթուրս» հանգստյան տանը: Այս դասընթացը ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացների շարքից առաջինն էր: Դասընթացին մասնակցում էին տարբեր հասարարական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ուսանողներ և ակտիվ երիտասարդներ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }