Activity category Archives: «Պատանիների ձայնը`հանուն իրենց իրավունքների»

«Երեխաների ձայնը հանուն իրենց իրավունքների» ինտերակտիվ դասընթաց

Սույն թվականի օգոստոսի 22-26-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն անցկացրեց դասընթացներ Մարդու/երեխաների իրավունքների վերաբերյալ «Երեխաների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագրի շրջանակներում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ»-ի աջակցությամբ: Դասընթացին մասնակցում էին 12-14 տարեկան 20 երեխաներ Վորլդ Վիժնի Տարածքային զարգացման ծրագրերի 5 համայնքներից /Նոյեմբերյան, Կողբ, Բերդավան, Հաղթանակ, Դովեղ/:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Երիտասարդական Բանկերի մարզային 36 երիտասարդ անդամներ իրենց կարողությունները զարգացրեցին Մարդու իրավունքների և խտրականության ոլորտում

Սույն թվականի ապրիլի 9-11-ը Դիլիջան քաղաքի Դղյակ պանսիոն հյուրանոցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի աշխատակազմը /նախագահ Ավետիք Իշխանյանը, աշխատակիցներ Սիրվարդ Մամիկոնյանը և Ռոբերտ Ռևազյանը/ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Երիտասարդական Բանկի մարզային 36 երիտասարդների և պատանիների համար իրականացրեցին մարդու իրավունքների և խտրականության վերաբերյալ դասընթաց:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Պատանիները զինվելով գիտելիքներով`իրականացնելով շահերի պաշտպանություն` լուծելու են համայնքային խնդիրներ

Սույն թվականի մարտի 20-ին Երևանի Զեյթուն համայնքում, իսկ 29-ին Դիլիջան քաղաքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, աշխատակիցներ Սիրվարդ Մամիկոնյանը և Ռոբերտ Ռևազյանը Վորդ Վիժըն կազմակերպության Երևանի Զեյթուն համայնքի և Տաուշի տարածաշրջանի պատանիների համար իրականացրին մարդու իրավունքների վերաբերյալ դասընթաց:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Պատանիները փորձում են հանդես գալ իրենց համայնքների շահերի պաշտպանությամբ

Սույն թվականի փետրվարի 21-22-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի աշխատակիցներ Սիրվարդ Մամիկոնյանը և Ռոբերտ Ռևազյանը Վորլդ Վիժն կազմակերպության Ալավերդիի տարածաշրջանի 14-16 տարեկան 21 պատանիների համար իրականացրին մարդու իրավունքների վերաբերյալ դասընթաց: Դասընթացը ներառում էր հետևյան թեմաները՝ ինչ է մարդու իրավունքը,

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Պատանիները նույնպես կոչ են անում լինել հանդուրժող

2014 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և Խատուտիկ ԿՀԿ-ն ամփոփեցին «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագրի շրջանակում «Հանդուրժողականություն» թեմայով հայտարարված գրավոր ակնարկ – մրցույթի արդյունքները: Այսօր՝ հունվարի 30-ին, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մրցանակներ հանձնեց առաջին երեք տեղերը զբաղեցրած պատանիներին Եվրասիա համագործակցություն հիմնադրամ – Հայաստանի հյուրընկալ գրասենյակում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և Խատուտիկ ԿՀԿ-ն ամփոփել են «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագրի շրջանակում «Հանդուժողականություն» թեմայով հայտարարված գրավոր ակնարկ – մրցույթի արդյունքները:
Մրցույթին մասնակցել են 23 պատանիներ, հետևյալ 4 պատանեկան ակումբներից.
«Արարատ 2» – 9 անդամ – Արարատի մարզ, ք. Արարատի թիվ 2 դպրոց,
«Արձագանք» – 3 անդամ – Սյունիքի մարզ, գ. Եղեգի դպրոց,
«Աշտարակ» – 6 անդամ – Արագածոտնի մարզ, ք. Աշտարակի թիվ 2 դպրոց,
«Մեր մոլորակը մեր տունն է» – 5 անդամ – Շիրակի մարզի ք, Գյումրիի թիվ 8 դպրոց:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ենք բոլոր հաղթողներին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Հայաստանի 5 մարզերի/Արագածոտն, Արարատի, Վայոձ Ձորի, Շիրակի, Սյունիքի 5 դպրոցներում կազմակերպել է Պատանի իրավապաշտպանների ակումբներ: Յուրաքանչյուր ակումբում ընդգրկված են 15-20 պատանիներ: Ակումբների կարգախոսն է` «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների»: Այդ ակումբներն ընդգրկված են նաև ՄԱԿ-ի բարեկամներ ցանցում: Սույն թվականի մայիսի 13-ին ՄԱԿ-ը հյուրընկալեց Արարատ և Աշտարակ քաղաքների դպրոցներում գործող ակումբների պատանի իրավապաշտպաններին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Կայացավ «Պատանիների ձայնը` հանուն իրենց իրավունքների» ծրագրի շնորհանդեսը

«Խատուտիկ» ԿՀԿ-ն «Անի պլազա» հյուրանոցում կազմակերպել էր «Պատանիների ձայնը` հանուն իրենց իրավունքների» ծրագրի շնորհանդեսը: «Խատուտիկ» ԿՀԿ նախագահ Շուշան Գյուլխասյանը և «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ԻՀԿ գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը ողջունեցին ներկաներին` կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պատանիների կողմից իրենց քաղաքացիական դերի գնահատումը և նախաձեռնությունների ցուցաբերումը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }