Activity category Archives: Քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների համագործակցության ապահովումը Հայաստանում՝ մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի գործում

«Շատ դաժան վերաբերմունքը դեռ թույլ է ասված». Վ. Գասպարի

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Ազատազրկո՞ւմ, թե՞ տառապանք. Կյանքը քրեակատարողական հիմնարկներում» զեկույցի շնորհանդեսի ընթացքում նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձինք, որպես կանոն, խուսափում են պատմել այնտեղ տիրող իրավիճակի մասին` զգուշանալով ճնշումներից ինչպես վարչակազմի, այնպես էլ այլ ազատազրկվածների կողմից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Բան չկա, կգնա, կնստի մի քանի տարի ու կգա»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի` «Քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների համագործակցության ապահովումը Հայաստանում» ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների դասընթաց անցած` տարբեր մարզերի լրագրողները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում ազատազրկված անձանց խնդիրները` գրելով նախկին դատապարտյալների կյանքին վերաբերող հոդվածներ:
Ձեզ ենք ներկայացնում այդ թեմայով հերթական հոդվածը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Տան գնով ձեռք բերված ազատությունը

Արսենը (անունը փոխված է) 17-18 տարեկան պատանի էր, երբ բանտ ընկավ: 8 ամիս Արսենն անցկացրեց «Վանաձոր» ՔԿՀ-ում, մինչև անչափահաս Արսենը դարձավ չափահաս, ու նրան դատելով` տեղափոխեցին «Կոշ» ՔԿՀ, որտեղ նա պիտի 8 տարի շարունակ կրեր իր պատիժն ու «դաստիարակվեր»: 18-ամյա պատանու համար գաղութը, ինչպես ինքն է ասում, դարձավ կյանքի համալսարան, դաժան դպրոց:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Այնտեղ էլ մեկը մի քիչ չար էր, մյուսը մի քիչ բարի»

«Այնտեղ էլ մեկը մի քիչ չար էր, մյուսը մի քիչ բարի»

Վաղոն գրավաճառությամբ է զբաղվել: Գնորդների պատվիրած գրքերը ձեռք բերելու համար հաճախ հարկ է եղել իր ճանաչած մարդկանցից գնել ու վերավաճառել: Մի անգամ այցելել է իր ծանոթին` նրանից գիրք գնելու. «Բանից պարզվեց, որ ինքը նարկոման է: Երբ ես նրա տանն էի, ոստիկանությունը ներխուժեց ու ինձ էլ հետը ձերբակալեց: Դատապարտվեցի մեկ տարվա ազատազրկման:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Բանտը գերեզման է

Բանտը գերեզման է

Երկու տարի Աբովյանի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո Աննան (անունը փոխված է) իրեն համարում է երկրորդ տեսակի մարդ:
«Տասներեք տարի է` ազատության մեջ եմ, ու ոչ մեկը չի եկել իմ տուն՝ իմանալու, թե ոնց եմ ապրում: Ազատվելուց հետո ոչ մեկի հետ չեմ շփվում, տասը տարի տանից դուրս չեմ եկել, իսկ հիմա էլ դուրս եմ գալիս միայն անհրաժեշտ գնումներ անելու համար: Իմ ընկերը հեռուստացույցն է, և ես չեմ ուզում, որ իմ տուն մարդ գա»,-ասում է Աննան:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մոռանալ է ուզում անգամ ինքնաշեն տոնածառը

«Բանտում անցկացրած տարիների ընթացքում հասկանում ես, թե ով ես եղել դու, ով է քեզ հարազատ և անգամ՝ կինդ քեզ սիրե՞լ է, թե` ոչ»,-ասում է Արթուրը, հետո վերլուծում և հասկանում, որ շատերը նրան դավաճանել են. «Եթե ես առաջ կարծում էի, որ ոչ մի խնդիր չունեմ, ապա սխալվում էի»,- հավելում է նա: Ռուսաստանի Դաշնությունում ստացած երկու բարձրագույն կրթությունը, ինչպես նաև բոլոր վերապատրաստումներն Արթուրը օգտագործում է բանտում՝ դատապարտյալներին բիզնեսի կառավարում սովորեցնում, ինչպես նաև ասում, թե ինչ պետք է անել բանտից դուրս գալուց հետո:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ստեփանակերտի ՔԿՀ-ում հսկիչները շներով էին շրջում

Մատաղիսի զորամասում երկու զինծառայողների սպանության գործը ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում քննելու համար 2005թ.-ին  մեղադրյալներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխեցին Ստեփանակերտի ՔԿՀ (2008թ.-ին այն  տեղափոխվեց Շուշի), որտեղ անցկացրած մեկ տարին, ըստ  Զալյանի, իր կյանքի սև էջերից է: «Նուբարաշենի բանտից Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո ասես նոր զրկված լինեի ազատությունից»,- պատմում է […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ախր դու չես պատկերացնում` ինչ տեղ ա բանտը»

Միջին տարիքի տղամարդ է Արամը (անունը փոխված է), բայց տարիքից մեծ է երևում: Կյանքը կարծես դեմքին դաջած լիներ կորածի ու կործանվածի դրոշմը, որից երևում էր, որ նա անցել է ազատազրկման վայրերի` ֆիզիկական, հոգեկան ու բարոյական մսաղացի միջով: Շատ է ծեծվել նա, այդ էին վկայում կոտրված քիթը, ատամների բացակայությունը… Մի քանի դատվածություն ունի: Տարբեր հանցագործությունների համար 12 տարվա ազատազրկման է դատապարտվել: Շատ հարցեր ուղղակի շրջանցում էր Արամը, պատասխանել չէր ուզում, կամ էլ մռայլվում ու դադարներով էր խոսում: Երբեմն զրույցն ընդմիջում էր, դուրս էր գալիս ծխելու: Ո՞վ գիտի, ինչեր է տեսել բանտում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ամեն ինչ հասկըցա, ամեն ինչ գիտեցա»,- առանց ափսոսանքի ասում է նախկին դատապարտյալը

Ալիկը դատապարտվել է գողություն կատարելու փորձի համար: Քրեական օրենսգրքով՝ այդ հանցանքի համար սահմանված է 2-6 տարվա պատիժ: Ալիկը մալուխ գողանալու փորձ է կատարել ընկերների հետ: Նեղ պայմաններում են եղել՝ ինքն էլ, ընկերներն էլ, որոշել են գողության միջոցով հացի, «պապիրոսի փող հանեն»: Անազատության մեջ, ճիշտ է, երկար չի գտնվել, բայց դա էլ բավական է եղել` հիմնովին ճանաչելու համար «բերդ» կոչված երևույթը՝ իր ներքին օրգանիզմով և դրա կենսագործունեությամբ: Ու, որ ամենակարևորն է, իր ինքնակարգավորվող բնազդով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ամեն օր արթնանում ես ու նույն դեմքերն ես տեսնում»

Տիգրանը պատմում է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում թեպետ խցերը նախատեսված են եղել 12 հոգու համար, սակայն ամեն խցում մշտապես 18-20 հոգի է եղել, և շատերն ստիպված են եղել հերթափոխով քնել: Բանտային սնունդը, ինչպես ինքն է ասում, «ուտելու բան չէր», աղ չէին օգտագործում սննդի մեջ, «քանի որ հետո աղով սնունդը չէին կարող խոզերին տալ». աղը դրվում էր սեղանին: Այսուհանդերձ, ազատազրկվածները սոված չէին մնում, քանի որ բավականին շատ հաց էր տրվում, սակայն, ինչպես նշում է Տիգրանը, «եթե սնունդը դրսից չբերվեր՝ կալանավորները կմահանային»…

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }