Activity category Archives: Ընթացիկ

«Մարդիկ սովոր չեն իրենց կողքին տեսնել առողջական խնդիրներով երեխաների»

«Մարդ չպետք է ամաչի իր երեխայից, այլ ընդունի և սիրի նրան այնպիսին, ինչպիսին կա: Այն, թե դու ինչպես կվերաբերվես քո երեխային, այդպես էլ կվերաբերվի հասարակությունը»,- ասում է 17-ամյա Էդմոնդ Հովհաննիսյանի մայրը՝ Վարսիկ Հովհաննիսյանը:

Էդմոնդը 4-րդ կարգի ծանրալսություն  և խոսքի զարգացման խանգարումներ ունի:

«Մենք հասանք այն բանին, որ Էդմոնդն ունենալով  խնդիր, այսօր առանց  բարդույթների շփվում է մարդկանց հետ,- ասում է Էդմոնդի հայրը՝ Արթուր Հովհաննիսյանը,- և դա Վարսիկի հետևողականության շնորհիվ»: 

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապրող Էդմոնդ Հովհաննիսյանը Հայաստանում ներառական կրթություն ստացած առաջին աշակերտներից է: 2007թվականին ընդունվել է Երևանի՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Քահանաները քրեական պատասխանատվության կենթարկվե՞ն բանակում ստիպողական մկրտությունների համար

Հայաստանի կառավարությունը փորձում է քրեականացնել «հարկադիր դավանափոխությունը»՝ մի քանի անհաջող փորձերից հետո: Նման փորձ արվել էր դեռ 2011 թվականին՝ սահմանելով  «հոգեորսություն» եզրույթը: Դա, սակայն, չընդունվեց թե ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից, թե կրոնական կազմակերպությունների ու իրավապաշտպանների, ու կառավարությունը նահանջեց այդ մտքից:

Այժմ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, ըստ որի՝ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկում է 300 հազար դրամից մինչև 2 տարվա կալանք սահմանել «հարկադիր դավանափոխության» համար՝ դա սահմանելով հետևյալ կերպ. «դավանանք կամ համոզմունք ընդունելուն կամ դրանից հրաժարվելուն հարկադրելը նյութական կամ սոցիալական առավելության տրամադրելով կամ խոստանալով, կամ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն գործադրելով կամ դրանց գործադրման սպառնալիքով, կամ խաբեությամբ կամ անձի կախվածությունը օգտագործելով, ինչպես նաև կրոնական ուսմունքների ու դավանանքի հանդեպ դիտավորությամբ ատելություն սերմանելով»:  

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Սահմանադրությունը պահանջում է՝ տարիքը հիմք չդարձնել աշխատանքի ընդունելու համար

Հաճախ ենք հանդիպում այսպիսի հայտարարությունների. «Պահանջվում են 20-30 տարեկան, բարետես արտաքինով աղջիկներ՝ անգլերենի պարտադիր իմացությամբ»: Միջազգային փորձի համաձայն` զարգացած երկրներում այս հայտարարությունը կդիտարկվեր որպես տարիքային խտրականություն: 

«Ներկայում տարածված է այն պրակտիկան, որ գործատուները ավելի շատ ցանկանում են երիտասարդների հետ աշխատել: Շատ ցավալի իրավիճակի առաջ ենք մենք կանգնել, որովհետև օրենսդրությամբ կոնկրետ կարգավորում այս հարցի վերաբերյալ, որը պատասխանատվություն կսահմանի գործատուների համար, չկա»,- նշում է փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Խաչը օրհնեցին ու կախեցին վզիս. համարվեց՝ մկրտված եմ»

«Խաչը օրհնեցին ու կախեցին վզիս. համարվեց՝ մկրտված եմ»

«Ըստ տերունական խոսքի, քանի որ մկրտությունն անհրաժեշտ է փրկության համար, ապա մանուկներին չմկրտելով՝ մենք նրանց զրկում ենք փրկությունից» (Մատթ. 19:13-15):

 (Սոնա, 24 տարեկան) – 12-13 տարեկան էի, երբ ինձ մկրտեցին: Մինչ այդ արարողությունն արդեն հասկացել էի, որ եկեղեցի գնալ չեմ ուզում, ու ծնողներիս կողմից մկրտության հետ կապված ոչ մի պարտադրանք կամ ճնշում չկար: Մի օր տատիկիս հետ գնացի բարեկամներիցս մեկի կնունքին, որի ժամանակ հարուստ մեկը մի քանի հոգու համար կնքահայր էր լինելու: Երբ արարողության ժամանակ մոմեր էինք բռնել քրոջս հետ, քահանան հարցրեց՝ մկրտված ենք, թե` չէ: Ու իմանալով, որ ես մկրտված չեմ, կնքահայրը որոշեց, որ ինձ էլ կնքեն, ու չնայած ես մի կողմ էի քաշվում ու համաձայն չէի, տատիկս շատ ուրախացավ ու առաջ տարավ ինձ, որ կնքեն: Վզիս մամայի դեկորատիվ սիրուն խաչն էր, բլուզիս հետ սազում էր, ու վերցրել էի էդ օրը: Հենց էդ խաչը օրհնեցին ու կախեցին վզիս. համարվեց՝ մկրտված եմ։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Երբ ինքդ ես փորձում բացահայտել աշխարհը՝ առանց կրոնական առասպելների, կյանքն ավելի իմաստավոր է դառնում». Զարինե Գրիգորյան

«Երբ ինքդ ես փորձում բացահայտել աշխարհը՝ առանց կրոնական առասպելների, կյանքն ավելի իմաստավոր է դառնում». Զարինե Գրիգորյան

«Ի՞նչ է աթեիզմը» հարցին atheist.am կայքը տալիս է հետևյալ պատասխանը՝ «աթեիզմը աստվածների, ոգիների, հանդերձյալ կյանքի և այլ գերբնական երևույթների հավատը անհիմն համարող հայացքների համակարգ է: Ըստ աթեիստների՝ ճշմարիտ կրոն չկա, քանզի մարդն ինքն է հորինել աստվածներին և ինքն է հիմնել կրոնական հաստատությունները»:   

Ուսանողուհի Զարինե Գրիգորյանը ևս աթիստ է և մոտավորապես մեկ տարի է, ինչ ուսումնասիրում է Հայաստանում աթեիստների նկատմամբ խտրականության և վիրավորանք հասցնելու դեպքերը:

«Ինքս նախկինում ինձ քրիստոնյա հավատացյալ էի համարում, այն էլ` մոլի հավատացյալ, սակայն տևական ժամանակ առաջ հասկացա, որ հեռանում եմ քրիստոնեական գաղափարներից, սկսեցի ուսումնասիրել այլ կրոններ, կարդացի «Աստվածաշունչ» ու հասկացա, որ այդ գիրքը աշխարհը բացատրելու ամենապարզունակ փորձն է»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Մի լքիր ինձ»

«Մի լքիր ինձ»

Տեսանյութը պատմում է Հայաստանում առաջին պարային ներառական խմբի մասին, որն արդեն 4 տարվա պատմություն ունի: Խմբի անդամներն իջել են սայլակներից, մի կողմ դրել ձեռնափայտը, անտեսել կարծրատիպերն ու իրենց երազանքներին թևեր տալով`բարձրացել են բեմ: Տեսանյութը` այստեղ Հեղինակ`Մարի Մելքոնյան Տեսանյութը պատրաստվել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակներում` «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան»-ի աջակցությամբ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ամեն օր բախվում ենք խնդիրների, պարզապես այս դեպքում կյանքը հարմարեցնում ես քեզ ու այդպես ապրում…»

Նրանք՝ Մարիկան, Նունեն ու Վահիկը, հաճախակի են հանդիպում քաղաքի կենտրոնում ու զբոսնում, բայց դա չէ միայն, որ ոգևորում ու հիացնում է: Ունենալով խումբ՝ սիրում են գնալ արշավների, տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ նվաճում են իրենց կյանքի հերթական գագաթը: Լինում է, որ սկզբում ընկնում են, բայց անվտանգությունը փորձում են ապահովել, 2-3 ուղեկցողներ են գնում են առջևից և ետևից` 12-13 հոգանոց խմբերի համար:

30 տարեկան Մարիկա Սիրադեղյանը 10 % տեսողությամբ միանգամից ուղեկցում է երեք չտեսնողի: Միայն փողոցները լավ չի հիշում, տեղ գնալուց կամ աշխատանք փնտրելուց դիմում Է ընկերներից Վահիկի օգնությանը, կատակով ասում են, եթե Վահիկը տեսներ՝ աշխարհը կքանդեր:

15 տարվա ընկերուհիները՝ Մարիկան ու Նունեն, հատուկ դպրոցում են ծանոթացել, իսկ Վահիկի հետ ամիսներ առաջ համակարգչային դասընթացի պետք է մասնակցեին, սակայն հետաձգվեց, բայց մնաց ծանոթությունը: Նրանց ընկերներից շատերն էլ սովորում են Ամերիկայում, Անգլիայում: Նունեի խոսքով՝ նրանք բակ իջնելու խոչընդոտների, այլ երեխաների խտրական վերաբերմունքի և այլնի պատճառով կենտրոնանում են միայն ուսման վրա:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Եթե վատ վերաբերմունքն ազդում է քեզ վրա, նշանակում է՝ դեռ այնքան էլ չես կոփվել»

«Եթե վատ վերաբերմունքն ազդում է քեզ վրա, նշանակում է՝ դեռ այնքան էլ չես կոփվել»

Նարեկը (անունը փոխված է-հեղ)  կնոջ ու երեք երեխաների հետ ապրում է Արարատի մարզում: Ընտանիքի հայրն արդեն 17 տարի է, կրոնական ուղղություններից մեկի հետևորդ է: «Ես իմացա, որ Աստված գոյություն ունի, ու ուզում էի ճանաչել… Սկզբում մոմ էլ էի վառում, բայց հետո նկատեցի, որ Աստվածաշնչում մոմ վառելն ուրիշ միտք ունի, իսկ հիմա այն լրիվ ուրիշ իմաստ է ստացել»:

Փնտրտուքի ճանապարհին Նարեկը միաժամանակ կրոնական մի քանի ուղղությունների ներկայացուցիչների հետ է շփվել, կարդացել ու ուսումնասիրել, մինչև գտել է իր կարծիքով միակ ու ճշմարիտ ուղղությունը:

Սկզբում դժվար է եղել, շատերն են վիրավորել ու հալածել, բայց շփվելուց հետո աստիճանաբար փոխվել է վերաբերմունքը: Հատկապես ծանր է եղել հարազատների ու բարեկամների հետ հարաբերություններում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ինձ խիստ տոնով հայտնեցին, որ այդ դպրոցում այլևս անելիք չունեմ…». դավանանքը՝ աշխատանքից հեռացնելու պատճառ

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանվում են աշխատանքային օրենսդրության սկզբունքները, որի 3-րդ կետով խտրականության արգելք է դրվում, մասնավորապես.

 Աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարություն` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից եւ ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:

            Օրենսգիրքն առկա է, համապատասխան հոդվածը՝ ևս, սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի, որքան օրենքով ամրագրված է. քիչ չեն դեպքերը, երբ խախտվում են աշխատանքային իրավունքները, քանի որ «դու ուրիշ ես, այլ կրոնից ես» գուցե «սատանիստ կամ մասսոն ես»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Հաշմանդամությունը իմ ապրելակերպն է, այլ ոչ թե դատավճիռը»

Անվասայլակով շարժվող Արևի համար անհնարին ոչինչ չկա: 28- ամյա Արև Մելքոնյանի համար դժվարությունները վաղուց հետևում են մնացել, օրը սկսում է աշխատավայրում՝ գործընկերների հետ։ «Արդեն չորս տարի է, որ աշխատում եմ, հաճելի է, որ անվասայլակով տեղաշարժվող մարդուն աշխատելու հնարավորություն է տրվում»,- ասում է Արևն ու ավելացնում. «Սկզբում դժվար էր, բոլորի կողմից արժանանում էի խտրական վերաբերմունքի, գիտակցում էի, որ մյուսներից տարբերվում եմ, ինչի հետևանքով էլ շատ դժվարությունների էի հանդիպում»։

«Մեկ տարեկանում բարձրությունից ընկնելով՝ վնասեցի ողնաշարս, ժամանակի հետ հասկացա, որ արգելքներն ավելի հետաքրքիր են դարձնում կյանքս և սկսեցի սիրել իմ տարբերությունը և սովորեցնել մարդկանց, որ սիրեն ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ»,- պատմում է Արևը:

Արևն ասում է. «Սովորել եմ հաղթահարել իմ վախերը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }