Activity category Archives: «Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում»

Մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց` Արարատ քաղաքում

2017 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Արարատ քաղաքում, որին մասնակցում էին Արարատ քաղաքի և հարակից համայնքների / գ.Արարատ, գ.Արմաշ/ հասարակական կազմակերպությունների /Արարատի Ինֆոտուն, «Քոլսոն» երիտասարդական ՀԿ, Իրավաբանների հայկական ասոցիացիա/ ներկայացուցիչներ, ուսանողներ, մանկավարժներ, ակտիվ երիտասարդներ:

Դասընթացի մասնակիցների ընդհանուր թիվը 23-ն էր:Դասընթացի սկզբում Հայաստանի Հելիսնկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը ողջունեց ներկաներին`
ընդգծելով, որ այս դասընթացը «Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպված թվով 12-րդ դասընթացն է:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց՝ Աշտարակ քաղաքում

2017 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Աշտարակ քաղաքում, որին մասնակցում էին Աշտարակ, Ապարան քաղաքների և հարակից համայնքների ուսանողներ, մանկավարժներ, հասարակական կազմակերպությունների, Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ` 26 մարդ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների սերունդները» թեման: Ավետիք Իշխանյանն անդրադարձավ նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց` Սևան քաղաքում

2017 թվականի փետրվարի 21-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Սևան քաղաքում, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, մանկավարժներ, ուսանողներ, ակտիվ երիտասարդներ, ընդհանուր առմամբ`19 մարդ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների հիմնախնդրի ծագումը և զարգացումը» թեման` օգտագործելով ինտերակտիվ մեթոդներ:Ավետիք Իշխանյանն անդրադարձավ նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին:

«Եթե մենք ուզում ենք, որ մեր իրավունքները պաշտպանված լինեն, պետք է իշխանության սահմանափակում լինի:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց` Տավուշի մարզի Կողբ գյուղում

2016 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքներ և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Տավուշի մարզի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում: Դասընթաց-զրույցին մասնակցում էին Նոյեմբերյան քաղաքի, տարածաշրջանի սահմանամերձ համայնքներում գործող ՀԿ-ների /Նոյ Աստղ, Վորլդ Վիժն, Հայաստանի Ազգային YWCA, Հույսի կամուրջ, Կանանց ռեսուրս կենտրոն/, համայնքային այլ ծրագրեր իրականացնող նախաձեռնությունների ներկայացուցիչներ, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ, ուսանողներ, մանկավարժներ, գեղարվեստի կենտրոնի արվեստագետ-աշխատակիցներ` 34 մարդ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների սերունդները» թեման:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց` սահմանամերձ Բերդ քաղաքում

2016 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքներ և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Դասընթաց-զրույցին մասնակցում էին Բերդ և հարակից համայնքներում գործող ՀԿ-ների /Հույսի կամուրջ, ՀՕՖ-ի մարդասիրական, երեխաների պաշտպանության կենտրոն, Վորլդ Վիժն, Կանանց ռեսուրս կենտրոն/, համայնքային այլ ծրագրեր իրականացնող նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, տնային տնտեսուհիներ` ընդհանուր առմամբ 26 մարդ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների սերունդները» թեման` հիմնականում օգտագործելով զրույցի, հարց ու պատասխանի մեթոդը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Գիտելիքները կօգնեն պայքարել խտրականության դեմ». մարդու իրավունքների և խտրականության թեմայով դասընթաց Եղեգնաձոր քաղաքում

2016 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Եղեգնաձոր քաղաքում, որին մասնակցում էին Եղեգնաձոր, Վայք քաղաքների և հարակից համայնքների ուսանողներ, մանկավարժներ, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ`27 մարդ:

Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, իսկ Եղեգնաձորում` մարզային համակարգող Երանուհի Մանուկյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների հիմնախնդրի ծագումը և զարգացումը» թեման

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Դասընթացի շնորհիվ ձեռք բերած գիտելիքները կօգնեն կոտրել կարծրատիպերը, լինել ավելի հանդուրժող»

2016 թ-ի հուլիսի 9-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Արթիկ քաղաքում, որին մասնակցում էին Արթիկի և հարակից համայնքների ուսանողներ, մանկավարժներ, ակտիվ երիտասարդներ, ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:

Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, իսկ Արթիկում` մարզային համակարգող Արմեն Պետրոսյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների հիմնախնդրի ծագումը և զարգացումը» թեման` տարբեր օրինակների, հարց ու պատասխանի, տեսաֆիլմերի ցուցադրության միջոցով`մասնակիցներին հնարավորություն տալով ավելի անմիջական ներգրավվել թեմայի քննարկմանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Աշխարհի ամենամեծ հանցագործությունները կատարվել և կատարվում են խտրականության հողի վրա». դասընթաց Գավառ քաղաքում

2016 թ-ի մայիսի 2-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Գավառ քաղաքում, որին մասնակցում էին ուսանողներ, մանկավարժներ, ակտիվ երիտասարդներ,Գավառում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ`ընդհանուր առմամբ 33 մասնակից:

Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, իսկ Գավառում` մարզային համակարգող Մարիամ Մուրադյանը:Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացնելով «Մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների հիմնախնդրի ծագումը և զարգացումը» թեման`նշեց, որ մարդու իրավունքները իրավական պետությունում անհատի կարգավիճակի հիմնաքարերն են, որոնք համարվում են անօտարելի յուրաքանչյուր քաղաքացու համար`անկախ քաղաքացիությունից, սեռից, տարիքից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Խտրական վերաբերմունքի դրսևորումները և խտրականության դեմ պայքարի մեթոդները

Խտրականության դեմ պայքարի տարբեր մեթոդներ և ռազմավարություններ գոյություն ունեն: Այդ ռազմավարություններից մեկն էլ հենց խտրական վերաբերմունքի տեսակները զանազանելն է: Գոյություն ունի խտրականության մի քանի տեսակ՝ ուղղակի խտրականություն, անուղղակի խտրականություն, խտրականության հրահրում, ասոցացված խտրականություն, վիկտիմիզացիա, հետապնդում:

«Խտրականությունը էապես նման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորում է՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքերի և որևէ ողջամիտ բացատրության, այսինքն` երբ միջոցները չեն հետապնդում իրավաչափ նպատակ և չկա ողջամիտ համաչափություն միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»:

Բերենք մեկ օրինակ՝ գործատուն հարցազրույցի հիման վրա ընդհանուր ցուցակից ընտրել էր երկու թեկնածուների ֆինանսական փորձագետի պաշտոնի համար։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակում դասընթաց Հրազդան քաղաքում

«Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակում դասընթաց Հրազդան քաղաքում

2016 թվականի մարտի 18-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Հրազդան քաղաքում:

Դասընթացին մասնակցում էին Հրազդանում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ, ուսանողներ, դասախոսներ և լրագրողներ`ընդհանուր առմամբ 30 մասնակից:

Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, իսկ Հրազդան քաղաքում՝ մարզային համակարգող Արսեն Արսենյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }