Activity category Archives: «Դատական ճակատագրական սխալների ուղղման նոր հնարավորություններ»

«Սրանք ուղղակի լուսանկարներ չեն,այլ մարդկային ճակատագրեր». ցուցադրվեցին ամերիկյան բանտերի անմեղ մարդկանց ֆոտոպատմությունները

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում այսօր բացվեց «Անմեղ մարդիկ ամերիկյան բանտերից» ֆոտոցուցահանդեսը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացվող «Դատական ճակատագրական սխալների ուղղման նոր հնարավորություններ» ծրագրի շրջանակում:

Ֆոտոցուցահանդեսին ներկայացված էին ԱՄՆ շուրջ 40 քաղաքացիների ֆոտոպատմություններ, որոնք դատական սխալների զոհեր են: Նրանք տասնյակ տարիներ պատիժ են կրել չգործած հանցանքների համար: Ապա արդարացման դատավճիռներով տարիներ անց վերադարձել են հասարակություն:

ԱՄՆ-ում հին ժառանգության քրեական գործերի վերաբացման արդյունքում

արդարացվել է մոտ 1940 մարդ, որոնցից 350-ը ԴՆԹ փորձաքննության արդյունքների հիման վրա:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Տեղի ունեցավ «Դատական ճակատագրական սխալների ուղղման ամերիկյան փորձը» թեմայով կլոր սեղան քննարկումը

Տեղի ունեցավ «Դատական ճակատագրական սխալների ուղղման ամերիկյան փորձը» թեմայով կլոր սեղան քննարկումը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ այսօր անցկացվեց «Դատական ճակատագրական սխալների ուղղման ամերիկյան փորձը» կլոր սեղան քննարկումը, որին մասնակցում էին «Ջեֆրի Դեսկովիչը` հանուն արդարության» հիմնադրամի հիմնադիր նախագահ Ջեֆրի Դեսկովիչը և և ԱՄՆ-ում գործող «Անմեղության ծրագրի» Այդահո նահանգի գրասենյակի ղեկավար Գրեգ Համփիկյանը:

16 տարի Ջեֆրի Դեսկովիչին ամերիկյան հասարակությունը համարել է հանցագործ: Նա մեղադրվել է համակուրսեցու սպանության և բռնաբարության համար: Մեղադրական վճիռը կայացվել է իր ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա:

«Յոթ ժամ է տևել իմ հարցաքննությունը, որն անցել է բազմաթիվ սպառնալիքներով: Ես հոգեբանական և էմոցիոնալ ճնշումների տակ մի պատմություն հորինեցի և «խոստովանեցի հանցանքս»», – պատմում է Ջեֆրի Դեսկովիչը:

16 տարի անց նա անմեղ է ճանաչվել ԴՆԹ թեստի հիմքով գործի վերաբացման արդյունքում:

«Ես երբեք չեմ հանձնվել, միշտ եղել են մարդիկ, որ հավատացել են իմ անմեղությանը և օգնել են ինձ»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }