Activity category Archives: «Խթանել երիտասարդների ներգրավվածությունը խորհրդարանական ընտրություններին»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իրականացրեց դիտորդների վերապատրաստման հերթական դասընթացը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Խթանել երիտասարդների ներգրավվածությունը խորհրդարանական ընտրություններին» ծրագրի շրջանակներում հավաքագրված 70 դիտորդների համար մարտի 25-ին իրականացրեց վերապատրաստման երկրորդ դասընթացը:

Դասընթացի սկզբում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ողջունեց դիտորդներին՝ իր խոսքում ընդգծելով անկողմնակալ և անաչառ դիտորդական առաքելության կարևորությունը: Դասընթացավարն անդրադարձավ քվեարկության նախապատաստման, ընթացքի և արդյունքների ամփոփման ժամանակ արձանագրվող խախտումներին՝ ընտրակաշառք, ճնշումներ և բռնություններ, հանձնաժողովի անօրինական գործողություններ, կեղծիքներ, դիտորդների իրավունքների խախտումներ և այլն:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Երիտասարդ դիտորդների վերապատրաստում` մարդու իրավունքների, ժողովրդավարության, դիտորդական առաքելություն թեմաներով

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Խթանել երիտասարդների ներգրավվածությունը խորհրդարանական ընտրություններին» ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացնելու է դիտորդական առաքելություն:

Ծրագրի առաջին փուլի նպատակն է հավաքագրված երիտասարդների համար իրականացնել վերապատրաստման դասընթացներ` նպաստելով նրանց կարողությունների զարգացման միջոցով Հայաստանում ժողովրդավարության կայացմանը:Յուրաքանչյուր դասընթացին ընդգրկված էին 34 մասնակից /ուսանողներ, ՀԿ-ների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Հելսինկյան կոմիտեի կամավորներ, ակտիվ քաղաքացիներ/:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }