Activity category Archives: Մարդու իրավունքների պաշտպանության և մոնիթորինգի հզորացումը քրեակատարողական հիմնարկներում

Դասընթաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար

«Մարդու իրավունքների պաշտպանության ու մշտադիտարկման հզորացումը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ 3-րդ դասընթացը, որը նախատեսված էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար: Դասընթացը տեղի ունեցավ 2013թ.-ի հոկտեմբերի 19-20-ին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դասընթացի նպատակն էր հզորացնել ՔԿՀ-ներում մոնիթորինգ իրականացնողների կարողությունները

2013թ.-ի հոկտեմբերի 17-18-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների պաշտպանության ու մշտադիտարկման հզորացումը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի բռնությունների կանխարգելման և խոշտանգումների վերացման վարչության ներկայացուցիչները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մուշեղ Եկմալյան. «Եթե սենսացիայի արդյունքում մարդկային կյանք ես խորտակում, ապա քո սենսացիան գրոշ չարժի»

Մարդու իրավունքների փորձագետ Մուշեղ Եկմալյանը համոզված է, որ ՔԿՀ-ն այն վայրն է, որտեղ լրագրողը պետք է կարողանա հավասարակշռության մեջ պահել լրագրողական հետաքրքրասիրությունն ու «սենսացիայի հետևից գնալը»՝ այս ամենի համատեքստում ունենալով դիմացինին չվնասելու սկզբունքը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Լրագրողները դժգոհում են. նրանց մուտքը քրեակատարողական հիմնարկներ հաճախ փակ է

Իրավական ոլորտ լուսաբանող լրագրողները նշում են, որ Քրեակատարողական հիմնարկներ իրենց մուտքը պարբերաբար մերժվում է, չնայած նրան, որ դատապարտյալները ևս ցանկություն են հայտնում հանդիպել լրագրողներին: Ի՞նչ հիմունքներով են մերժվում լրագրողների դիմումները: Փորձել է պարզել Զարուհի Մեջլումյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Աշխատաժողով քրեակատարողական հիմնարկների լուսաբանման վերաբերյալ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Մարդու իրավունքների պաշտպանության և մոնիթորինգի հզորացումը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակում լրագրողների համար սեպտեմբերի 28-29-ին իրականացրեց երկօրյա աշխատաժողով «Քրեակատարողական համակարգի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով: Աշխատաժողովին ներկա էին հիմնականում իրավական ոլորտը լուսաբանող լրագրողներ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ներկայացուցիչներ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }