Activity category Archives: Մարդու իրավունքների և շահերի պաշտպանություն
«Եթե վատ վերաբերմունքն ազդում է քեզ վրա, նշանակում է՝ դեռ այնքան էլ չես կոփվել»

«Եթե վատ վերաբերմունքն ազդում է քեզ վրա, նշանակում է՝ դեռ այնքան էլ չես կոփվել»

Նարեկը (անունը փոխված է-հեղ)  կնոջ ու երեք երեխաների հետ ապրում է Արարատի մարզում: Ընտանիքի հայրն արդեն 17 տարի է, կրոնական ուղղություններից մեկի հետևորդ է: «Ես իմացա, որ Աստված գոյություն ունի, ու ուզում էի ճանաչել… Սկզբում մոմ էլ էի վառում, բայց հետո նկատեցի, որ Աստվածաշնչում մոմ վառելն ուրիշ միտք ունի, իսկ հիմա այն լրիվ ուրիշ իմաստ է ստացել»:

Փնտրտուքի ճանապարհին Նարեկը միաժամանակ կրոնական մի քանի ուղղությունների ներկայացուցիչների հետ է շփվել, կարդացել ու ուսումնասիրել, մինչև գտել է իր կարծիքով միակ ու ճշմարիտ ուղղությունը:

Սկզբում դժվար է եղել, շատերն են վիրավորել ու հալածել, բայց շփվելուց հետո աստիճանաբար փոխվել է վերաբերմունքը: Հատկապես ծանր է եղել հարազատների ու բարեկամների հետ հարաբերություններում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Այլ կրոնի դավանելը դեռ չի նշանակում վատը լինել

Կենսագրականիս մեջ չեմ նշում, թե ինչ կրոնական հայացքներ ունեմ. ո՞ւմ է պետք. Ձեզ պետք կլինի՞ մի մարդ, ով առաքելական եկեղեցուց է, բայց հիմար աշխատող է: Իհարկե ոչ: Ես ոչ մեկին վնաս չեմ տալիս իմ այլ հայացքներով, չեմ գնում խնդրում, որ միանան իմ շարժմանը, երևի դրանից է, որ խնդիրներ չեն ծագում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Արարչածին հայորդիները

Հեթանոսների մոտ նշվում է իրենց ուսմունքի սխալ մեկնաբանման տարածվածությունը, շատ հաճախ դա վերաբերում է Քրիստոսի աստվածային բնույթին և այլն: Հեթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են աստվածների հիմական բնորոշիչները։ Հեթանոս հայեր կան նաև այսօր, հազարավոր տարիներ անց, նրանք պահպանել են հեթանոսական ավանդույթներն ու սովորություները: Քուրմ Գեղամն այն մարդկանցից է, ով, հավատալով աստվածներին, ազգապահպանության ուղին տեսնում է հեթանոսության ու հեթանոս աստվածների մեջ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Հավատը փրկեց հոգիս, սակայն ամուսինս հեռացավ»

Մեր իրականության մեջ լինում են բազմաթիվ դեպքեր, երբ կրոնական որևէ ուղղության դավանող անձը, անախորժությունից խուսափելու նպատակով, շրջապատից գաղտնի է պահում իր դավանանքը: Արմավիրի բնակիչ Սաթիկ Գևորգյանը (անունը փոխված է), իրեն համարում է խղճի ազատության զոհ և զայրացած է, որ շրջապատն իրեն դիտում է որպես սպիտակ ագռավի:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Գրիգորյանն՝ ընդդեմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի. հիմքում կրոնական հայացքների պատճառով գործից ազատված ուսուցիչներն են

Ապրիլի սկզբին Վերաքննիչ դատարանում կքննվի ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Դիանա Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարության, որով Գրիգորյանը վիճարկում է նախարար Արմեն Աշոտյանի խոսքերի համար ապացույց հանդիսացող տեղեկությունների ստացման իրավունքը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 1 }

Նա, նա ու նրանք

«Ուսումնական տարվա առաջին օրերից մեկն էր, առավոտյան արևն աշխարհին ժպտաց համարյա ամառային շողերով ու դպրոց շտապող աշակերտի նման արագ ելավ ճամփա: Վերից պարզ երևում էին աշխարհը, մայրցամաքները, սարերն ու գետերը, քաղաքներն ու գյուղերը: Բնակավայրերում մարդիկ ու իրադարձությունները՝ նրանց շուրջ: Ուշադրության կենտրոնում էին երկու հոգի, մեկը ուսուցիչ, մեկն աշակերտուհի: Երկուսն էլ շտապում էին դպրոց…»

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մարդ չպետք է վախենա իր հավատքը դավանելուց»

Հայաստանում այսօր գրանցված են մի քանի տասնյակ կրոնական կազմակերկություններ, սակայն դրանցից միայն շուրջ 15-ը` չհաշված ազգային փոքրամասնությունների կրոնները, համարվում են կրոնական ուղղություններ: Ներկայացնում ենք Ավետարանի Հավատքի քրիստոնեական եկեղեցի հաճախող Հակոբ Ստեփանյանի հետ հարցազրույցը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Երաժշտությունն իրեղեն չէ, չի կարող ոʹչ վնասել, ոʹչ էլ օգուտ բերել»

Արարատյան Հայրապետական թեմի Qahana.am կայքում հրապարակվել էր «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» վերնագրով հոդված: Հարուցելով ռոքասերների զայրույթը` հոդվածը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել սոցցանցերում: Ներկայացնում ենք այս թեմայով զրույցը լեգենդար «Բամբիռ» ֆոլք-ռոք խմբի, ինչպես նաև հայկական ֆոլք-ռոքի հիմնադիր ԳագիկԲարսեղյանի (Ջագ) հետ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Աթեիստներն այսօր պաշտպանվելու խնդիր ունեն

Աթեիստ, 35-ամյա Արտակ Գաբոյանի համար դեռ մանկուց «Աստված պապիկի» կերպարը նույնքան վերացական է եղել, որքան «Մեշոկ պապի» ու «Ձմեռ պապի» կերպարները: «Որոշ մարդիկ այս հասկացությունները լուրջ են ընդունում և հավատում են Աստծոն. ես նրանց հասկանում եմ: Իսկ ես հավատում եմ մարդուն և բնությանը»,- նշում է Արտակը, ով այն համոզման է, որ բարոյական նորմերն անկախ են կրոնից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 1 }

Հավատքի զանազանությունից չես կարող խուսափել, որովհետև ամեն մարդ տարբեր է. Հարութ Ներսեսսյան

Հ. Ներսեսսյանը համոզված է, որ երկիրն առաջ կգնա միայն մրցակցության պարագայում. «Զանազանության մեջ ճոխություն կա՝ ոչ միայն կրոնական, այլև՝ բոլոր ոլորտներում… Մրցակցությունը կճոխացնի, կհարստացնի, և դրա մեջ պետք է լինի նաև հանդուժողականություն»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }