Activity category Archives: «Քայլ միասին»
Երբ  փորձում ես գտնել  ինքդ քեզ

Երբ փորձում ես գտնել ինքդ քեզ

«Միայն ավարտական երեկոյի օրը հասկացա, որ ես տարբերվում եմ ինձ շրջապատողներից, հիմա էլ նույն եմ զգում, բայց ինչ արած, ես էլ այսպիսին եմ»,- Ա.Ս. / նա չցանկացավ նշել իր անունը/:

Ա.Ս-ն մեզ հետ զրույցում  ասաց, որ արդեն 25 տարեկան է և իր խոսքերով` 7 տարի  ապրում է բոլորովին   ուրիշ կյանքով, մի կյանք, որտեղ իրեն ոչ ոք չի հասկանում:

«Ես ուրախ չեմ, որ նույնասեռական եմ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ինձ համար մշտապես լավ ընկերներ են եղել, իսկ տղաների հանդեպ զգացմունքներս բոլորովին այլ էր, այս զգացողությունը սեր կոչել չէի կարող, ես ինքս էլ չէի հասկանում, թե  ինչ էր  դա»:

Հետագայում Ա.Ս-ն   ինքն իրեն չընդունելով` սկսել է հանդիպել  մի աղջկա հետ. «Աղջիկն ում հետ շփվում էի  մոտ 8 ամիս, ինձ հաղորդագրություն ուղարկեց, որտեղ գրված էր. «արդեն 8 ամիս է շփվում ենք, ագամ ինձ չես համբուրել, կարո ՞ղ է այլ կողմնորոշում ունես»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Մենախոսություն

Մենախոսություն

Արմենը (անունը փոխված է) մեծ  դժվարությամբ համաձայնեց  խոսել իր կյանքի մասին: 28 տարեկան է, արդեն 3 տարի բնակություն է հաստատել արտերկրում (խնդրեց չնշել, թե որտեղ): Արմենը նույնասեռական է:

Կողմնորոշման մասին

Դեռահասության տարիքում հասկացա, որ ինձ գրավում են նույն սեռի ներկայացուցիչները, բայց չէի հասկանում, թե ինչու։ Բավականին հաշտ էի ինձ հետ ու դա ինձ չէր խանգարում։ Եկավ մի շրջան, որ սկսեցի ավելի խորը ինքնաբացահայտվել ու ավելի լավ ճանաչել ինքս ինձ։ Դրա հետ զուգահեռ, որքան շատ էի ճանաչում ինձ, այնքան խորանում էր վախն ինքս իմ հանդեպ, վախը բոլորից։ Շուրջս միայն ատելություն էր հորդում այդ թեմայի վերաբերյալ։ Երբ արդեն 20 տարեկան էի, մեծամասամբ հասկանում էի ինձ, բայց ներքին պայքարս չէր դադարում, որը հաճախ կախված էր շրջապատից, հեռուստացույցից, ընտանիքից, որոնցից ինձ նմանների հանդեպ միայն նողկանք էր։

Ընտանիք

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հիվանդության հայելային անդրադարձը։ Ոչ ոք ապահովագրված չէ

Հիվանդության հայելային անդրադարձը։ Ոչ ոք ապահովագրված չէ

-Այս տարի դեկտեմբերի 31-ի գիշերը Նոր տարին միայն մեր տուն չեկավ։

Մինչդեռ Մանեն (Ա․ Ս-ի աղջիկը) այնքան սիրով էր ամեն ինչ պատրաստել։

-Սեղանը լիքն էր, բայց ոչ մարդ եկավ մեր տուն, ոչ էլ՝ Նոր տարին։ Մտածում եմ, եթե Ձմեռ պապն իրականում գոյություն ունենար՝ նա էլ չէր գա։ Երևի նա էլ կվախենար, որ կվարակվի։ Ամանորի գիշերը, երբ ժամը 24:00-ին վերցնում ես բաժակն ու դիմացդ մարդ չկա, ում կշնորհավորես՝ մտածում ես, թե Աստված էլ է հեռացել։ Բայց ես վստահ եմ, որ աղոթքների միջոցով սպիդը չի տարածվում ու Նա ինձ լսում է։ Հիվանդությունով կյանքս կանգնեց, վերջացավ,- պատմում է Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն» հաճախող ՄԻԱՎ վարակակիր Ա․ Ս-ն։

«Նրանց մոտ առաջնային խնդիրը մահվան զգացողությունն է։ Հայոց եկեղեցու դիրքորոշման համաձայն՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը մեղավոր հոգիների աստվածային պատիժ չէ և ոչ առավել՝ դատավճիռ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Հայաստանում ինձ տեղ չկար»

«Հայաստանում ինձ տեղ չկար»

Մանկուց հաշմանդամ Խորենը ծննդատնից անմիջապես տեղափոխվել է Գյումրու «Երեխաների տուն» մանկատուն: Ծնողները երբեք չեն փորձել հանդիպել երեխային: Հայաստանում հանդիպելով բազմաթիվ դժվարությունների և խտրական վերաբերմունքի`նա հեռացել է երկրից: Այժմ Խորենը բնակվում է Լեհաստանի Կրակով քաղաքում, սովորում է տեղի համալսարանի լրագրության բաժնում, զուգահեռ կատարելագործում է երաժշտական ունակությունները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Ով ասեց, որ կինը չպետք է խոսի  ու գլուխը կախ ման գա»

«Ով ասեց, որ կինը չպետք է խոսի ու գլուխը կախ ման գա»

21-ամյա Զուզան Խուբոյանն այն քիչ եզդի աղջիկներից է, ովքեր և’ ստանում են բարձրագույն կրթություն և’ զբաղվում հասարակական գործունեությամբ:Նա անձնական օրինակով փորձում է իրենց համայնքում կոտրել կարծրատիպերը կնոջ դերի, կրթության մասին:

Տեսանյութը` այստեղ

Հեղինակ` Թամարա Գուրգենյան

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Գնում ենք դեպի կրոնապետություն». եզդիներին մտահոգում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը

«Գնում ենք դեպի կրոնապետություն». եզդիներին մտահոգում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը

Հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման պարտադիր բնույթը խախտում է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների կրոնի ազատության իրավունքը: Հայաստանում բնակվող եզդիական համայնքի բնակիչները, որոնք քրիստոնյա չեն, դասերին մասնակցելու հնարավորությունից ազատված չեն: Նրանք կարծում են`առարկայի ուսուցանումը բացի Հայոց եկեղեցու պատմությունն ուսումնասիրելուց, նաև քարոզչական գործառույթ է իրականացնում:

Տեսանյութը`այստեղ

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Ես իմ երեխային ուղարկում եմ մանկապարտեզ, որպես եզդիականության հետևորդ, բայց կարող է հետ վերադառնալ որպես քրիստոնյա». Բորիս Մուրազի

«Ես իմ երեխային ուղարկում եմ մանկապարտեզ, որպես եզդիականության հետևորդ, բայց կարող է հետ վերադառնալ որպես քրիստոնյա». Բորիս Մուրազի

Ցանկացած երկրում ապրող ազգային փոքրամասնությունները նպաստում են տվյալ երկրի զարգացմանը, հարստացնում են այն իրենց մշակույթով, և բոլորս պետք է կարողանանք ընդունել նրանց՝ որպես հասարակության լիիրավ անդամ:

Արդյո՞ք Հայաստանում ապրող ազգային փաքրամասնություններն իրենց պաշտպանված, ապահով և իրավահավասար են զգում: Այս մասին իր դիրքորոշումը հայտնեց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին՝ նշելով, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, քաղաքացու իրավունքները պաշտպանված չեն և, իհարկե, ազգային փոքրամասնությունները նույնպես բացառություն չեն: Բացի ազգային պատկանելության հիմքով խտրականությունից, հաճախ կարելի է հանդիպել նաև կրոնական խտրականության՝ մասնավորապես դպրոցներում և բանակում, նույնիսկ՝ մանկապարտեզներում: Խոսքը երեխաներին «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասին է: Ըստ Բորիս Մուրազիի` պետությունը հաշվի չի առել, որ դպրոցներում կարող են սովորել այլադավան երեխաներ: Դասերը սկսվում են աղոթքով և խաչակնքվելով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Գյումրին անմատչելի քաղաք` հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար

Գյումրին անմատչելի քաղաք` հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար

նչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Գյումրիում լուրջ խնդիր է և անհրաժեշտություն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծումը: Հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար շարունակում են անմատչելի մնալ հասարակական նշանակության` կրթական, մշակութային, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերը:

Տեսանյութը` այստեղ

Հեղինակ`Արմենուհի Մինասյան

Տեսանյութը պատրաստվել է «Քայլ միասին» ծրագրի շրջանակներում` Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Սեռը՝ իգական, կոչումը՝ կին, իրավունքները՝ ոտնահարված

Սեռը՝ իգական, կոչումը՝ կին, իրավունքները՝ ոտնահարված

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առկա է խտրականություն՝ տարբեր հիմքերով (սեռ, ռասսա, մաշկի գույն, էթնիկական կամ սոցիալական ծագում, լեզու, կրոն, ընտանեկան կարգավիճակ, առողջական վիճակ):

Հայաստանում հաճախ տարբեր ոլորտներում կարելի է տեսնել խտրական վերաբերմունքի դրսևորումներ` տարբեր տարիքի կանանց հանդեպ: Սեռի հիմքով խտրականությունը դրսևորվում է դեռևս մոր արգանդում նոր ձևավորված սաղմի հանդեպ, երբ պարզվում է, որ նա աղջիկ է ծնվելու:

Ես ԱՂՋԻԿ էի ծնվելու

Իրավիճակ 1

«Առաջնեկս աղջիկ էր, իսկ ես ու ամուսինս երազում էինք տղայի մասին: Ամուսինս ցանկանում էր ժառանգ ունենալ, ուզում էր մեր ազգը շարունակող լիներ:Գիտակցել եմ, որ առաջին երեխային հեռացնելը վտանգավոր է: Սակայն որոշումն արդեն կայացված էր»,- ասում է Վանաձորի բնակչուհին, որը չցանկացավ ներկայանալ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Թղթային» օրենքների «իրական» կիրառությունները

«Թղթային» օրենքների «իրական» կիրառությունները

Բարձրագույն կրթական հաստատություններում մենք գրեթե չենք տեսնի սայլակ օգտագործող հաշմանդամություն ունեցող ուսանողների: Պատճառներից մեկը բուհերի մասնաշենքերի ֆիզիկական անմատչելիությունն է: Հաճախ տեսնում ենք, որ համալսարանների անգամ գլխավոր մուտքերը հարմարեցված չեն հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց կարիքներին:

Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքի Գլուխ 3, հոդված 12-ի համաձայն Հայաստանի Հանրապետությունը հաշմանդամների համար երաշխավորում է կրթության և մասնագիտական ուսուցման իրավունքը: Բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմանները ստեղծում են կրթության պետական համակարգի մարմինները սոցիալական ապահովության և առողջապահության մարմինների հետ համատեղ` հաշմանդամի վերականգնման անհատական ծրագրին համապատասխան:

Հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար բարձրագույն կրթություն ստանալու անհրաժեշտ պայմաններից մեկը բուհերի ֆիզիկական մատչելիության ապահովումն է:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }