Areas Archives: Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք

Շուռնուխի ծեծկռտուքի «բայց»-ը

Օգոստոսի 3–ին Շուռնուխ գյուղում տեղի ԼԳԲՏ համայնքից 9 հոգու նկատմամբ տեղի  ունեցան բռնություններ, ծեծ ու ջարդ։ Իրավապաշտպանական կառույցները խիստ քննադատության ենթարկեցին դեպքը և պահանջեցին պատժել մեղավորներին։ Հասարակությունից ոմանք, դատապարտելով երևույթը, փորձեցին «բայց»-երով ինչ-ինչ բացատրություններ տալ։ Միանգամից հետևեց միանգամայն իրավացի պնդումը, որ ցանկացած «բայց» քողարկված արդարացնում է բռնությունը։

․․․Բայց, ես էլ եմ ուզում ասել «բայց»։ Բայց արդյո՞ք նույն Շուռնուխ համայնքի բնակիչները նույնպես զոհեր չեն։ Արդյո՞ք նրանք մեր «ավանդական» մտածողության կրողները չեն և համոզված չեն իրենց ճշմարտացիության մեջ։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հասարակական կազմակերպությունները ներկայացրեցին «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի 17-30-ը» զեկույցը

Հայաստանի մի քանի իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ այսօր ներկայացրեցին 2016թ. հուլիսին «Սասնա Ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման դեպքերի և դրանց հետևանքների վերաբերյալ պատրաստած «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի 17-30-ը» ամփոփ զեկույցը:

Զեկույցում ներկայացված են հավաքների ազատության սահմանափակումների, ոստիկանների կողմից հատուկ միջոցների և ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև լրագրողների նկատմամբ բռնությունների և քաղաքացիների ազատության իրավունքների խախտումների դեպքերը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց այդ օրերին հավաքների անցկացման ընթացքը`ընդգծելով, որ ընդհանուր առմամբ անց է կացվել 23 հավաք ու երթ, 4 հավաքի դեպքում ոստիկանության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների նկատմամբ դրսևորվել են բռնություններ և անմարդկային վերաբերմունք:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ապօրինություններ կատարած ոստիկաններին. հայտարարություն

Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ապօրինություններ կատարած ոստիկաններին. հայտարարություն

2017թ. մայիսի 31-ին ժամը 15-ի սահմաններում Երևանի Հյուսիսային պողոտայում զբոսնելիս, առանց որևէ առիթի, Բագին փաստաբանական գրասենյակի տնօրեն Արգիշտի Կիվիրյանին են մոտեցել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանները և ցանկացել խուզարկել փաստաբանին: Կիվիրյանի հարցին, թե ինչ հիմքով են ցանկանում իրեն խուզարկել, նրան են մոտեցել ևս մի քանի ոստիկան և Կիվիրյանին բերման ենթարկել ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժին սառը զենք կրելու կասկածանքով: Ըստ ոստիկաններից մեկի զեկուցագրի՝ Ա. Կիվիրյանի աջ գրպանում դանականման իր է ուրվագծվում, մինչդեռ խուզարկություն սկսելուց առաջ, Ա. Կիվիրյանի փաստաբանը ընթերականների ուշադրությունը հրավիրել է, որ Ա.Կիվիրյանի ոչ մի գրպանում դանականման իր չի ուրվագծվում:

Փաստաբանի կողմից կողմից կատարվել է նաև տեսանկարահանում, որով ևս հաստատվել է, որ ոստիկանների զեկուցագիրը չի համապատասխանում իրականությանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հովհաննես Ղազարյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

Սարի թաղի բախումների ժամանակ ձերբակալված Հովհաննես Ղազարյանը երեկվանից «Նուբարաշեն» քրակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել՝ իրեն արդարացնելու և ազատ արձակելու պահանջով:

«Հետք»-ի հետ զրույցում Ղազարյանի փաստաբան Անի Չատինյանը հայտնեց, որ երեկ է տեսակցել Հովհաննեսին, այդ պահի դրությամբ նրա առողջական վիճակը լավ է եղել:

«Քրեակատարողական հիմնարկի պետին դիմում-պահանջ է ներկայացրել, որ մինչ իրեն արդարացնելով ազատ չարձակեն, չի դադարեցնելու հացադուլը»,- նշում է Չատինյանը:

Փաստաբանը հացադուլը ծայրահեղ միջոց է համարում, սակայն հույս ունի, որ այս քայլը որևէ փոփոխություն կբերի: Չատինյանը պնդում է, Հովհաննես Ղազարյանը արդեն չորս ամսի է անազատության մեջ է և գործի քննությունում որևէ տեղաշարժ, փոփոխություն չկա, այդ պատճառով նաև այս հանգամանքը «ստիպեց» Հովհաննեսին՝ անժամկետ հացադուլ հայտարարել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Վերքաննիչը Սարի թաղի դեպքերին առնչվող բողոքը քննել է առանց մեղադրյալի և նրա փաստաբանի

«Դատարանում մեր բողոքը ներկայացնելու իրավունքից զրկվեցինք»,- արձանագրում է փաստաբանը՝ բացահայտ ապօրինի որակելով վերաքննիչ դատարանի վարքագիծը:

Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող վեց քաղաքացիներից մեկի՝ Հարություն Թորոսյանի պաշտպան Անի Թորոսյանի հավաստմամբ, վերաքննիչ դատարանը, մեղադրյալի ու պաշտպանի բացակայությամբ, դատական նիստ է անցկացրել և մերժել է կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդությունը։

«Ես կալանքի դեմ վերաքննիչ բողոք եմ ներկայացրել ու պատկերացրեք՝ մեկ դատական նիստով վերաքննիչ դատարանը, առանց պաշտպանի, առանց ամբաստանյալի, շըփ-թրփ բողոքը մերժել են, վերջացրել են: Որոշումն էլ, ասում են՝ կուղարկենք: Խոսքի իրավունքից, փաստորեն, զրկվեցինք: Դատարանում մեր բողոքը ներկայացնելու իրավունքից զրկվեցինք»,- արձանագրում է փաստաբանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ոստիկանները ծեծի ենթարկելով և հեռախոսը խլելով՝ Շահեն Հարությունյանին դարձյալ բերման ենթարկեցին

Մինչ Aravot.аm-ը փորձում էր Շահեն Հարությունյանից ճշտել, թե ինչու էին նրան բերման ենթարկել, նա ասաց, որ հիմա Ազատության հրապարակում է եւ ոստիկանները իրեն հետապնդում են: «Առավոտյան եկան մեր տուն՝ զուտ բարեկամական զրույցի, հետո սպասեցին մինչեւ երկուսը, դրանից հետո եկան նոր մարդիկ՝ անչափահասների բաժնի պետը եւ ուրիշներ եւ տարան: Տարան, անիմաստ ձգձգում եւ այլն, եւ այլն, մի կես ժամ պահեցին, բաց թողեցին, հիմա Ազատության հրապարակում եմ ու գալիս են մեր հետեւից, ա տարան, ինձ էլ տարան»,-ասաց Շահեն Հարությունյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Զինված միջադեպ Երևանում. թարմացվող

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Հիմնադիր խորհրդարանը հայտարարել է, որ սկսում է զինված ապստամբություն, մտել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, պատանդ է վերցրել այնտեղ գտնվող ոստիկանների: ՍիվիլՆեթը ուղիղ ռեժիմով հետևում է իրադարձությունների ընթացքին:

15:40

Լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հաստատել է մեկ ոստիկանի մահվան լուրը: Ըստ նրա խմբավորման անդամներից ոչ մեկը վիրավոր չէ, այնինչ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ անդամներից մեկը գլխի հատվածում վնասվածք ունի: Զինված խմբավորման անդամների թիվը մոտավոր 25-30 է:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ավետիք Իշխանյան. Ժիրայր Սեֆիլյանի գործը սարքովի է, շինծու և կեղծ

Ավետիք Իշխանյան. Ժիրայր Սեֆիլյանի գործը սարքովի է, շինծու և կեղծ

«Ինձ համար ցավալի է՝ բացի երկու քաղաքական ուժերից, մնացածը՝ հիմնականում ոչ միայն իշխանական քաղաքական ուժերը, ընդհանուր բաներ են ասում, որ գիտեք՝ մենք կսպասենք, դատարանը ցույց կտա, գործընթացը նոր է գնում, չենք կարող որևէ գնահատական տալ, կարծես երկնքից են իջել և չգիտեն Հայաստանում ինչ դատաիրավական համակարգ կա, և այդ դատաիրավական համակարգը գործում է միայն օրենքին համապատասխան»,- հունիսի 22-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը, ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա համարում է, որ քաղաքական ուժերը չեն աջակցում ընդդիմադիր գործիչին, որի նկատմամբ քաղաքական հալածանքներ են սկսում. «Ես չեմ սպասելու, թե ինչպիսինն է լինելու դատական գործընթացը, ինչ գործողություններ կկատարվեն, ես վստահ եմ, որ քաղաքական հետապնդում է, եթե ես սխալվեմ, ներողություն կխնդրեմ: Նախ, սա արդեն երրորդ անգամ է, որ Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկում են:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ռուզաննա Եղնուկյանի ամուսինը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել

Ռուզաննա Եղնուկյանի ամուսինը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել

«Նոր Հայաստանի» ակցիայի ընթացքում՝ ոստիկանների հետ բախման ժամանակ վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանը նույն օրը երեկոյան տուն է գնացել հիվանդանոցից:
Ամուսինը՝ Կարո Եղնուկյանը, պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Դատախազություն ու Քննչական կոմիտե՝ պահանջելով բացահայտել՝ արդյո՞ք իր կնոջը հարվածողը ոստիկան է եղել:

Ոստիկանությունից փոխանցեցին, որ միջադեպի շուրջ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Հայ կանանց ճակատ»-ի անդամները բերման ենթարկվեցին Հանրապետության հրապարակից

Ոստիկանությունը բերման ենթարկեց Հանրապետության հրապարակում ակցիա իրականացնող «Հայ կանանց ճակատ»-ի անդամներին։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }