Areas Archives: Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
Դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի կոպիտ խախտումը. հայտարարություն

Դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի կոպիտ խախտումը. հայտարարություն

2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված և լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրությունները փաստացի կասկածի տակ են առնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությունը:

Հասարակական կազմակերպության հանրային լայն հնչեղություն և արձագանք ստացած ուսումնասիրության հրապարակումից երկու օր անց լրատվակայն կայքերից մեկում հրապարակվեց այդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերող տվյալներ, որոնց տիրապետում է բացառապես ՀՀ ոստիկանությունը և քննչական կոմիտեն, և որոնք, բացի Դանիել Իոաննիսյանից, չէին կարող տրամադրվել որևէ այլ երրորդ անձին:

Դանիել Իոաննիսյանի անձին և նրա ընտանիքին վերաբերող հրապարակված տեղեկությունները կազմվել են բացառապես ՀՀ ոստիկանության կողմից, և դրանց հիման վրա կայացվել են որոշումներ, որոնք իրենց բնույթով հրապարակման ենթակա չէին

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հանրային քննարկում` անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ

«Հայաստանում ամեն քայլափոխի անձնական տվյալների պաշտպանության ոլորտում խախտումներ կան: Խոսքը վերաբերում է և մասնավոր, և պետական ոլորտներին»,- նշեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը այսօր տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ, որը կազմակերպել էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ը:

Անձնական տվյալների պաշտպանության հարցը լուրջ խնդիր է հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս պայմաններում, կարծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը.
«Համացանցը գրեթե անվերահսկելի իրավիճակ է ստեղծում, բայց պետական ատյանները պետք է հոգ տանեն անձնական տվյալների գաղտնիությունը և անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունքը պաշտպանելու համար»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հնարավոր է`2016-ին ընդունվի «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը

Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում 30 կին է սպանվել զուգընկերոջ կամ ընտանիքի այլ անդամների կողմից: «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ընտանեկան բռնության և կանանց սպանության դեպքերը Հայաստանում․ նոր զեկույցի ներկայացում» թեմայով քննարկմանը, անդրադառնալով զեկույցում գրանցված տվյալներին, «Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչ, հետազոտության հեղինակ Անի Ճիլոզեանը նշեց. «Կնասպանության դեպքեր Հայաստանում գրանցվել են հիմնականում 20-40 տարեկան կանանց շրջանում:

Զոհերի մեծամասնությունը եղել են գյուղական պայմաններում ապրող (63 տոկոս), հիմնականում Արարատի և Արմավիրի շրջաններում: Սպանությունների մեծամասնությունը եղել է հենց տանը: 30 զոհից 21-ը ապրում էին բռնարարի հետ նույն տանը, երբ սպանությունը եղել է, առնվազն 4-ը փորձում էին խզել հարաբերությունները բռնարարի հետ, 3-ը խզել են հարաբերությունները սպանությունից առաջ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Անժելա Հոբոսյան. «Արման Դավթյանի կալանքը պատժի տարրեր է կրում»

Անժելա Հոբոսյան. «Արման Դավթյանի կալանքը պատժի տարրեր է կրում»

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանi դատավոր Մ. Պետրոսյանը հետաձգեց դատը և հաջորդ դատական նիստը նշանակել մարտի 18-ին: Պաշտպան Անժելա Հոբոսյանը տարօրինակ է համարում այդ որոշումը, քանի որ նիստն առանց որևէ պատճառաբանության հետաձգվում է մեկ ամսից ավելի ժամանակահատվածով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Human Rights Watch-ի 2014թ. զեկույցը. Հայաստան

Human Rights Watch-ի 2014թ. զեկույցը. Հայաստան

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը (World Report 2014) աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որում առանձին բաժիններով անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հավաքների ազատության, ակտիվիստների վրա հարձակումների, բանակում չարաշահումների, խոսքի ազատության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խնդիրներին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Օրենքները լավն են, բայց՝ չեն կիրառվում, մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը Հայաստանում շատ ցածր է. Ավետիք Իշխանյան

Օրենքները լավն են, բայց՝ չեն կիրառվում, մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը Հայաստանում շատ ցածր է. Ավետիք Իշխանյան

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը շատ ցածր է, որի հիմնական պատճառը Հայաստանում գործող քաղաքական համակարգն է: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգայի օրվա կապակցությամբ խոսելով Հայաստանում այդ իրավունքների պաշտպանվածության մասին՝ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանում գոյություն չունի իշխանության տարանջատում, որտեղից էլ սկսվում են հիմնական բոլոր խնդիրները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Կ. Եղնուկյանի մեքենայի անվադողերի «դանակահարման» գործը՝ անորոշ հանգրվանում, իսկ նրա անվտանգությունը չեն ապահովի

Ոստիկանությունը, ըստ էության, չի անդրադարձել Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի՝ «Ծածկած շուկայի» ճակատային մասում «օտարերկյա լրտես» գրառումով մեծադիր նկարը կախողի կամ դա անելու հրաման տվողի նկատմամբ քրեական գործ հարուցելու դիմումին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ավետիք Իշխանյան. «Հայ վարորդի դատից հետո պետք է մտածել արտահանձնման մասին»

Հուլիսի 16-ին ՌԴ դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցում էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Պարոն Իշխանյանը վստահեցրեց, որ իրավական հարթության մեջ էլ պետք է խնդիրը դիտարկել. «Լուրջ փաստաբան է պետք նրան տալ»:
Հարցին՝ ո՞րն էր ավելի վատ, որ նրան կանացի խալա՞թ էին հագցրել, թե՞ որ հարցաքննության համար շոկային վիճակից դուրս էին բերել դեղամիջոցներով՝ նա պատասխանեց. «Երկուսն էլ: Մեկը հակաիրավական գործողություն է, մյուսը՝ նվաստացուցիչ»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Իշխանության, հասարակության և կրիմինալի փոխկապակցվածությունը. Երկիր մեդիա

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Բարձրաձայն» հեռուստահաղորդաշարի հունիսի 13-ի հաղորդման ընթացքում քննարկվել է իշխանություն, հասարակություն – կրիմինալ փոխկապակցվածությունը, մասնավորապես`  2013թ.-ի հունիսի 1-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կատարված դեպքերը: Հաղորդման հյուրերն են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, արձակագիր Սերգեյ Գալոյանը և քաղաքագետ Մենուա Հարությունյանը: Հաղորդման տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ոստիկանության գնդապետը հրահանգել է նկարահանել քաղաքացիական ակտիվիստներին

ՀՀ Ոստիկանությունը Ազատության հրապարակում 02-ի լրատվականի օպերատորին հրահանգել է նկարահանել քաղաքացիական ակտվիստների խմբի: Ակտիվիստները ցանկացել են ճշտել` ի՞նչ իրավունքով են իրենց նկարահանում: Սկզբից իրավիճակը ներկայացրել են, որ մենք ամբողջ տարածքն ենք նկարահանում, սակայն րոպեներ անց Կարեն Մովսիսյանն ասել է, որ ես եմ հրաման տվել հատկապես նկարահանել Եղիա Ներսեսյանին, Ռուզաննա Գրիգորյանին, Գևորգ Սաֆարյանին և Մարիամ Սուխուդյանին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }