Areas Archives: Աշխատանքային իրավունք

Լրագրողներն՝ իրենց աշխատանքային պայմանների մասին

Հայաստանում լրագրողների աշխատանքային պայմանների մասին ավելի լայն պատկերացում ստանալու և այդ մասին հոդված պատրաստելու նպատակով media.am-ը 2017թ. ամռանը հարցում էր կազմակերպել:

«Լրագրողների աշխատանքային իրավունքը. աշխատավարձ, աշխատանքային ժամեր, արձակուրդ» հարցումը անանուն էր: Մենք չենք խնդրել նշել նաև լրատվամիջոցների անունները, որտեղ մեր գործընկերներն աշխատում են, քանի որ նպատակը ոչ թե կոնկրետ լրատվամիջոցում պայմանների մասին տեղեկություններ հավաքելն էր, այլ ընդհանուր դաշտի խնդիրները վերհանելը:

Չորս օրում հարցմանը մասնակցել է 73 լրագրող` 53 կին և 20 տղամարդ: Այս նյութում վերլուծել ենք այդ լրագրողական հարցման արդյունքները, որոնք գուցե չեն փոխանցում/անդրադարձնում բոլոր լրատվամիջոցներում տիրող իրավիճակը, բայց կարևոր տեղեկություն են հաղորդում ընդհանուր դաշտի և աշխատանքային պայմանների մասին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Սահմանադրությունը պահանջում է՝ տարիքը հիմք չդարձնել աշխատանքի ընդունելու համար

Հաճախ ենք հանդիպում այսպիսի հայտարարությունների. «Պահանջվում են 20-30 տարեկան, բարետես արտաքինով աղջիկներ՝ անգլերենի պարտադիր իմացությամբ»: Միջազգային փորձի համաձայն` զարգացած երկրներում այս հայտարարությունը կդիտարկվեր որպես տարիքային խտրականություն: 

«Ներկայում տարածված է այն պրակտիկան, որ գործատուները ավելի շատ ցանկանում են երիտասարդների հետ աշխատել: Շատ ցավալի իրավիճակի առաջ ենք մենք կանգնել, որովհետև օրենսդրությամբ կոնկրետ կարգավորում այս հարցի վերաբերյալ, որը պատասխանատվություն կսահմանի գործատուների համար, չկա»,- նշում է փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Հանրակրթական դպրոցներում ուսուցիչների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ուսումնասիրության» ծրագրի մասնակիցների վերապատրաստման դասընթաց

2018թ. հունվարի 27-28-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իրականացրեց «Հանրակրթական դպրոցներում ուսուցիչների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ուսումնասիրության» ծրագրի մասնակիցների վերապատրաստման դասընթացը, որին մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերից և Երևան քաղաքից 35 մարդ /Հելսինկյան կոմիտեի կամավորներ, ուսանողներ և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ/:   Իսկ ծրագրի փորձագետ, փաստաբան Գուրգեն Թորոսյանը ներկայացրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքի օրենսդրական բացերը` որպես ուսուցիչների աշխատանքային իրավունքների խախտման հիմքեր և  ձևավորված իրավակիրառ պրակտիկան» թեման:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Հանրակրթական դպրոցներում ուսուցիչների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ուսումնասիրության» ծրագրի մասնակիցների վերապատրաստման դասընթաց

2018թ. հունվարի 27-28-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իրականացրեց «Հանրակրթական դպրոցներում ուսուցիչների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ուսումնասիրության» ծրագրի մասնակիցների վերապատրաստման դասընթացը, որին մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերից և Երևան քաղաքից 35 մարդ /Հելսինկյան կոմիտեի կամավորներ, ուսանողներ և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ/: Ծրագրի նպատակն է ՀՀ 10 մարզերում և Երևան քաղաքում իրականացնել ուսուցիչների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վերաբերյալ ուսումնասիրություն:   

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ինձ խիստ տոնով հայտնեցին, որ այդ դպրոցում այլևս անելիք չունեմ…». դավանանքը՝ աշխատանքից հեռացնելու պատճառ

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանվում են աշխատանքային օրենսդրության սկզբունքները, որի 3-րդ կետով խտրականության արգելք է դրվում, մասնավորապես.

 Աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարություն` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից եւ ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:

            Օրենսգիրքն առկա է, համապատասխան հոդվածը՝ ևս, սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի, որքան օրենքով ամրագրված է. քիչ չեն դեպքերը, երբ խախտվում են աշխատանքային իրավունքները, քանի որ «դու ուրիշ ես, այլ կրոնից ես» գուցե «սատանիստ կամ մասսոն ես»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Նոր ընտանիք կազմած կանայք՝ գործատուի  «սև ցուցակում»

Նոր ընտանիք կազմած կանայք՝ գործատուի «սև ցուցակում»

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում 17.8% է, մինչդեռ  2016 թվականի երկրորդ եռամսյակում այն 18,4% էր, իսկ 2017-ի առաջին եռամսյակում հասել էր 19%-ի։

Գործազրկության մակարդակը նվազում է, աշխատանք չունեցող կանանց թիվը՝ ոչ: 2017 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է  80492  գործազուրկ, որից  53088-ը (66%) կանայք են:

Կանանց գործազրկության մակարդակի բարձր լինելու պատճառները մի քանիսն են. 25-35 տարեկանում կանայք ընտանիք կազմողների և մայրացողների շարքին են դասվում, բայց գործատուին ֆիզարձակուրդ գնացող աշխատակից ունենալը մեղմ ասած ձեռնտու չէ, իսկ 40 տարեկանից հետո շատ կանայք  «բարետես, երիտասարդ» բնորոշմանը պարզապես չեն համապատասխանում: 

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ամուսնություն, թե՞ աշխատանք

Ամուսնություն, թե՞ աշխատանք

Հայաստանում կանանց իրավունքները սահմանափակող օրենսդրական սահմանափակումներ թեև չկան, սակայն կանայք հաճախ են բախվում նման խնդիրների: Հատկապես հղի կամ նոր ամուսնացած կանայք, օրինակ, աշխատանքի մեծ դժվարությամբ են տեղավորվում, քանի որ գործատուները գլխացավանք են համարում հղիների համար ֆիզարձակուրդ ձևակերպելն ու փոխարինող աշխատող գտնելը: Ալավերդու բնակչուհի Սոսե Մամաջանյանը վաղ տարիքում ամուսնացել է՝ չմտածելով անգամ, որ հետագայում աշխատանքի ընդունվելիս ընտանեկան կարգավիճակն իր համար խնդիր կդառնա:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ամուսնություն, թե՞ աշխատանք

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հայաստանում նախկին ազատազրկվածները խտրականության զոհեր են

Հայաստանում նախկին ազատազրկվածները խտրականության զոհեր են

Ես Հարություն Մկրտչյանն եմ: Վերջերս եմ ազատվել բանտից: Բանտից ազատվելուց հետո հասկացա, որ մեր երկրում բոլոր նրանք, ովքեր նախկինում ազատազրկված են եղել, խտրականության զոհեր են:

Հասարակությունը շատ բացասական է նայում մարդկանց, որոնք այս կամ այն հանցանքի համար բանտ են նստել:

Աշխատանք էի որոնում: Այսպիսի հայտարարություն տեսա.

«Փնտրում ենք պահեստի բանվոր, աշխատավարձը 100 հազար դրամ»:

Զանգահարեցի և գնացի գործատուի մոտ, որպեսզի ցերեկային ժամերին կարողանամ աշխատել, այնպես, ինչպես բոլոր մարդիկ:

Գործատուն ընդունեց շատ ջերմ, ներկայացրեց պարտականություններս, ասաց հանգստյան օրերի մասին, ասաց, թե ինչպես պետք է «բարձեմ բեռնատարները», ինչպես պետք է բեռնաթափեմ և այլն: Հետո հարցրեց, թե ինչով եմ զբաղվել նախկինում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ինչո՞ւ են աշակերտների ծնողները փակել Երևան-Էջմիածին մայրուղին

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողներն այսօր փակել էին Երեւան-Էջմիածին մայրուղու՝ «Զվարթնոց» օդանավակայանին հարող խաչմերուկը: Ծնողները պահանջում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, որպեսզի պարզաբանում ստանային, թե ինչպես է ստացվել, որ իրենց դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվել է Փարաքարի հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մակարյանը:

Ճանապարհը փակելուց առաջ ծնողները զանգահարել էին «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն եւ խնդրել էին լրագրողի ներկայություն ապահովել դպրոցում, քանի որ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը եկել է դպրոց՝ կայացված որոշումն ի կատար ածելու:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }