Areas Archives: Արդար դատաքննության իրավունք

Դատարանը ճանաչեց ցմահ դատապարտյալի իրավունքների խախտումները

Երևանի Ավան և Նոր Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարան օգոստոսի 1-ի նիստում աննախադեպ որոշում կայացրեց: Բավարարելով ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն ապօրինի ճանաչեց Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, որով մերժվել էր փոխել նրա պատժի կրման ռեժիմը փակից կիսափակ: 

Դատարանը պարտավորեցրեց Քրեակատարողական ծառայության Տեղաբաշխման հանձնաժողովին՝ վերականգնել Արթուր Մկրտչյանի խախտված իրավունքները: Սա նշանակում է, որ ցմահ դատապարտյալի պատժի կրման ռեժիմը Հանձնաժողովի նոր որոշմամբ պետք է փակից փոխվի կիսափակի: Բողոքի քննությունն ուղեկցվեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի սուր հարցերով Տեղաբաշխման հանձնաժողովի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչներին: 
Նշենք, որ Տեղաբաշխման հանձնաժողովն այս տարվա մայիսին մերժել է Արթուր Մկրտչյանին տեղափոխել պատժի կրման կիսափակ ռեժիմ՝ հիմնվելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացրած բնութագրի վրա:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Սասնա Ծռեր» անդամ Արայիկ Հակոբյանը եւս ազատ արձակվեց

«Սասնա Ծռեր» եւս մեկ անդամ քիչ առաջ ազատ արձակվեց. դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ պատգամավորական անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց Արայիկ Հակոբյանին։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը։ Պաշտպան Երվանդ Վարոսյանն այսօր թվով երկրորդ միջնորդությունը ներկայացրեց։ Այս անգամ վերջինս միջնորդեց փոփոխել իր պաշտպանյալ Արայիկ Հակոբյանի խափանման միջոց կալանքը եւ այն փոխարինել անձնական երաշխավորությամբ. «Արայիկ Հակոբյանի համար, այսօր առավոտյան անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Սերգեյ Բագրատյանը։ Այսպիսով վերջիններս երաշխավորում են, որ մեղադրյալը, գտնվելով ազատության մեջ, կդրսեւորի պատշաճ վարքագիծ եւ չի խոչընդոտի դատավարական բնականոն ընթացքին»,- հայտնեց պաշտպան Վարոսյանը։ 

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ինչպես իրականացնել քրեակատարողական համակարգի բարեփոխումը Հայաստանում. ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունի

Ինչպես իրականացնել քրեակատարողական համակարգի բարեփոխումը Հայաստանում. ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունի

Բարեփոխում բառն օգտագործելով մենք նախ և առաջ խոսում ենք մի իրավիճակի մասին, որը փոխվելու է դեպի բարին։ Ո՞րն է այդ իրավիճակը և որո՞նք են այդ իրավիճակի բացասական, կամ մեր ազգային մշակույթին օտար, կամ զարգացած երկրների հետ համահունչ  քայլելուն խոչընդոտող հիմնական բնութագրիչները։

Առանձնացրել եմ 6 բնութագրիչներ՝

 ա) հանցագործ անձի ստատիկության վերաբերյալ սխալ ըմբռնման վրա հիմնված տգետ համառությունը,

բ) հանցագործ անձի ձևավորման սխալ պատճառագիտական (զարգացման) ըմբռնումները,

գ) հանրային պատասխանատվության վերաբերյալ ժխտման հակազդեցությունը,

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

Վճռաբեկ դատարանը քիչ առաջ ազատ արձակեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին:

Վճռաբեկ դատարանը փոխեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով Ազգային ժողովի 11 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորությունը: Դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին նաեւ ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը:

Վճռաբեկ դատարանը որոշեց նաեւ ամբաստանյալների բողոքը բավարարել մասնակի եւ գործն ուղարկել նոր քննության:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Իրավապաշտպան․ «Վճռաբեկ դատարանը հիմա հիանալի հնարավորություն ունի արդարացնել Սամվել Բաբայանին»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով քաղբանտարկյալների հարցին՝ նշել է, որ այժմ դատարանները հնարավորություն ունեն շտկելու իրենց սխալները։

-Իսկ գլխավոր դատախազը ճիշտ կանի՝ հրաժարական տա։ Դա իր համար լավագույն լուծումը կլինի,-ավելացրել է նա։

Ինչ վերաբերում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործին, իրավապաշտպանն ընդգծել է․

-Վճռաբեկ դատարանը հիմա հիանալի հնարավորություն ունի արդարացնել Սամվել Բաբայանին։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ավետիք Իշխանյանը հրապարակում է քաղբանտարկյալների ցանկը. Սամվել Բաբայանին, Սեֆիլյանին ու Գ. Սաֆարյանին արդարացնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին, բայց թե ինչպե՞ս է որոշվելու՝ ովքեր են քաղբանտարկյալ՝ այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց. «Այսօր ամենահրատապ հարցը քաղբանտարկյալներն են: Մենք Արթուր Սաքունցի հետ արդեն քննարկել ենք եւ կարող ենք ասել, թե ովքեր են քաղբանտարկյալները. Անդրիաս Ղուկասյանն արդեն ազատ արձակվեց: Նրանից բացի, քաղբանտարկյալներ են Շանթ Հարությունյանն իր ընկերներով, որի պատիժն անհամաչափ էր, վատագույն դեպքում վարչական պետք է լիներ պատիժը, Հայկ Կյուրեղյանը, որի պատիժը չափազանցված էր, որովհետեւ դա կարող էր դիտվել քրեական հանցագործություն, բայց չափազանցված էր, դա հստակ քաղաքական հետապնդում կարելի է համարել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Անդրիաս Ղուկասյանը ազատ արձակվեց

Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում կայանում է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը:

Ըստ պաշտպանական կողմի, նա անհիմն է գտնվում կալանքի տակ՝ իր քաղաքական հայացքների համար։

Պաշտպան Կարեն Մեժլումյանը նշեց, որ քաղաքական իրավիճակ է փոխվել երկրում և Անդրիաս Ղուկասյանը անհապաղ պետք է ազատ արձակվի։

Նրա պաշտպաններից Ինեսա Պետրոսյանն էլ ավելացրեց. «Ազատվել ենք դահիճ նախագահից, դահիճ իշխանություններից, ուստի դատավոր Վարդան Գրիգորյանը կարող է դառնալ այն մարդը, ով նախադեպ կստեղծի և քաղաքական հայացքների համար դատապարտված անձին ազատ կարձակի»։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Մենք Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին ճանաչել ու ճանաչում ենք որպես քաղաքական բանտարկյալներ. ՀԿ-ների հայտարարություն

Մենք Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին ճանաչել ու ճանաչում ենք որպես քաղաքական բանտարկյալներ. ՀԿ-ների հայտարարություն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյան) 2018թ. մարտի 20-ին հրապարակվեց «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճիռը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց ամենախիստ պատժի՝ 10 տարի 5 ամսվա, իրավապահների հետ համագործակցած Հովհաննես Պետրոսյանը՝ ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման:

«Հիմնադիր խորհրդարանի անդամ» Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5 տարի 5 ամսվա ազատազրկման, ակտիվ քաղաքացի, երեք անչափահաս երեխաների հայր Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամսվա, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկման:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Սա արդեն չափն անցավ, ու ես անհարմար եմ զգում այս երկրի քաղաքացի լինելու համար». Ավ. Իշխանյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի մասին

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը քիչ առաջ դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման։ Դատավորը հիմնավորված համարեց նրան առաջադրված բոլոր մեղադրանքները։

Խիստ պատիժ սահմանվեց  նաև Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, դատավորը նրան ազատազրկեց 5 տարի  9 ամիս ժամկետով։

Ներսես Պողոսյանը ստացավ 3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանը 3 տարի ազատազրկում, մյուս ամբաստանյալների պատժաչափը լսելի չեղավ, քանի որ դահլիճում տիրում է ահավոր աղմուկ։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }