Areas Archives: Բնապահպանական իրավունք

HRW-ն ոստիկանության գործողությունները համարում է անհամաչափ

Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ 2016թ-ի հուլիսի 29-ին, ինչպես նաև բռնության դեպքեր են գրանցվել լրագրողների նկատմամբ։ Նման արձանագրում է կատարել Human Rights Watch-ը հայաստանյան վերջին իրադարձությունների մասին հրապարակած իր զեկույցում։ «Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ, ինչի արդյունքում վիրավորվել են տասնյակ ցուցարարներ և լրագրողներ։ Բերման ենթարկելիս ոստիկանությունը նաև ծեծել է լրագրողներին ու ցուցարարներին։ Հուլիսի 29-ին Հայաստանի իշխանությունները քննություն են սկսել այս գործի առնչությամբ»,- նշում է Human Rights Watch-ը։
«Հայաստանյան իրադարձությունների քննությունը պետք է լինի արագ և ամբողջական։ Չնայած ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, այն չունի իրենց հայացքները խաղաղ արտահայտելու հավաքված մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելու «սպիտակ քարտ»,- նշել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Գառնեցիները փակել են գյուղի գլխավոր ճանապարհը. ակցիա

Հարյուրավոր գառնեցիներ այս պահին փակել են գյուղի գլխավոր ճանապարհը՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով Գառնու կիրճում գտնվող Ազատ գետի ջրերը Արարատյան դաշտ ուղղելու ծրագրի դեմ։ Այստեղ են ժամանել մեծաթիվ ոստիկանական ուժեր։

Գառնեցիները նշում են, որ անջրդի է մնացել գյուղի 200-300 հա հողատարածքը, սակայն դա անտեսելով՝ Ազատ գետը փորձում են օգտագործել այլ համայնքների կարիքների համար։

Գառնեցիները համոզված են, որ կառավարությունը սույն՝ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» նախագիծն իրականացնում է, քանի որ այդկերպ, ըստ նրանց, Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ջուր հասցնել իր այգիներին։

«Ա1+»-ը տեղեկացավ, որ այսօր այստեղ են ժամանելու մարզպետարանի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ՝ գյուղացիների բողոքը լսելու համար։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Սևանի համար քայլեցին երկու ժամ

Մոտ 2 ժամ Սևանի փրկության համար «SOS Սևան» նախաձեռնող խումբը Սևան քաղաքի միջով քայլեց դեպի «Սևան» ՀԷԿ-ի տարածք։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, երթի ընթացքից շատ գոհ են, և երիտասարդներն էլ ակտիվ էին։ Նախաձեռնող խումբը նպատակ ուներ հանրությանը տեղեկացնել, որ Սևանին երկու ծրագիր է սպառնում։ Առաջինը, որ Սևանա լճից բացթողումները 5 տարվա […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Նախարարը հրաժարվեց թունավորված ջուրը խմելուց, կամ փնտրվում է ստախոս

Մարտի 25-ին Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցող «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով համաժողովն սկսեց միջադեպով. բնապահպանները «Hands off Armenia», «You mine we die» բովանդակությամբ պաստառներով ներս մտան համաժողովի դահլիճ: Այդտեղ ներկա էին գտնվում Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանները, Կանադայի կառավարության ներկայացուցիչը, իսկ Հայաստանի կառավարությունից էներգետիկայի, էկոնոմիկայի նախարարները, չնայած էներգետիկայի և բնական […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Օրենքները լավն են, բայց՝ չեն կիրառվում, մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը Հայաստանում շատ ցածր է. Ավետիք Իշխանյան

Օրենքները լավն են, բայց՝ չեն կիրառվում, մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը Հայաստանում շատ ցածր է. Ավետիք Իշխանյան

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը շատ ցածր է, որի հիմնական պատճառը Հայաստանում գործող քաղաքական համակարգն է: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգայի օրվա կապակցությամբ խոսելով Հայաստանում այդ իրավունքների պաշտպանվածության մասին՝ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանում գոյություն չունի իշխանության տարանջատում, որտեղից էլ սկսվում են հիմնական բոլոր խնդիրները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Բարձրախոսի ձայնը խանգարում էր Կառավարության աշխատակիցներին

Հոկտեմբերի 30-ին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ ի պաշտպանություն Թեղուտի անտառների` իրենց բողոքը հայտնելու և վարչապետ Տիգրան Սարգսյանին բաց նամակ փոխանցելու համար:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Արտասվող դպրոցականը, ճնշված գյուղացիները, մարցեցի Վաչոն և կառուցվող ՀԷԿ-ը

Արդեն 3-րդ  օրն  է` «Մարց էներջի» ՍՊԸ-ն  Մարց գետի վրա հէկ կառուցելու նպատակով նոր խողովակներ է տեղափոխել գետին հարող տարածք:  Մարցեցիները, ովքեր ամիսներ շարունակ պայքարել են գետի վրա  «Մարց էներջիի» կողմից 3-րդ ՀԷԿ-ի կառուցմանը խոչընդոտելու համար, այս պահին  հուսահատության մեջ են: Երրորդ հէկի կառուցման դեմ իրենց անհամաձայնության մասին նրանք «Մարց էներջի» ՍՊԸ-ի տնօրեն Լիպարիտ Սիմոնյանին […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Տեր կանգնենք երկրին՝ տեր կանգնելով բնությանը

Վաղը` հոկտեմբերի 30-ին, քաղաքացիական հասարակության մի խումբ քաղաքացիներ նախաձեռնել են բաց նամակ ներկայացնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Թեղուտի անտառների պահպանման վերաբերյալ: Այսօր նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ի՞նչ ստացավ «Դինո Գոլդ մայնինգը»

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը և հանրային հետաքննությունը` ջրի երես դուրս բերելու այն ամենն, ինչ շարունակաբար փորձ է արվել թաքցնել՝ բնությանն ու մարդկանց առողջությանը հասցվող անդառնալի վնասները, բնական ռեսուրսների անխնա շահագործումը, աշխատողների իրավունքների ոտնահարման դեպքերը, ապօրինությունները, մահվան դեպքերը…» Համահայկական բնապահպանական ճակատ

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ահազանգ Թեղուտից

Լուռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչների հերթական ահազանգը նորից կապված է «Վալլեքս» ընկերության գործունեության հետ, որը ցանկանում է շահագործել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը: Ըստ գյուղացիների ահազանգի` հանքի շահագործման հետևանքով մի քանի անգամ ավելացել է գյուղի դիմացի ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների քանակը: Քանի որ ճանապարհը ընդհանրապես չի ջրցանվում, բարձրանում են փոշու հսկայական ամպեր: Փոշին տարածվում է գյուղի և նրա շրջակայքի վրա` առաջացնելով լուրջ խնդիրներ մարդկանց համար: «Երբեմն փոշին այնքան շատ է լինում, որ դժվարանում է նույնիսկ շնչելը» – նշում են թեղուտցիները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }