Areas Archives: Երեխաների իրավունքներ

Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը

Հունիսի 12-ին տեղի ունեցավ «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի ներկայացումը: Զեկույցը լույս է տեսել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով երկրին ուղղված Երեխաների իրավունքների կոմիտեի առաջարկություններին և դրանք մեծ մասամբ չեն կատարվել կամ կատարվել են մասնակի: Ավելին`Կոնվենցիայի վերաբերյալ հասարակությունը պատշաճ իրազեկված չէ. դա է ցույց տալիս մեր բազմաթիվ հանդիպումները Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտների հետ»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ զեկույց

Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը  «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Եվս 5 իրավապաշտպան պատանեկան ակումբներ լուծում են համայնքային խնդիրներ

Ավարտվեց «Խատուտիկ» կրթական ՀԿ-ի կողմից իրականացվող «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել պատանիների մոտ քաղաքացիական նախաձեռնությունների իրազեկության մակարդակի բարձրացմանը` մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում:Ծրագրի պաշտոնական ավարտն ազդարարող շնորհանդեսի բացումն ազդարարեց «Խատուտիկ» ԿՀԿ նախագահ Շուշան Գյուլխասյանը՝ ողջունելով ներկաներին, ապա ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի տնօրեն Ռոբերտ Անդերսոնը կարևորեց ծրագրի իրականացումը մարզերում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրազեկության բարձրացումը և պատանիների մեջ ակտիվ  քաղաքացու ձևավորումը: Իսկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով մասնակցել էր «Խատուտիկի» փորձագետների այցելություններին ակումբներ, նշեց, որ հաճելիորեն զարմացել է, և այսօր տեսնելով այս պատանիներին՝  համոզված է, որ վաղը պետությունն ամուր ձեռքերում է լինելու:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Եվս 5 իրավապաշտպան պատանեկան ակումբներ լուծում են համայնքային խնդիրներ

Ավարտվեց «Խատուտիկ» կրթական ՀԿ-ի կողմից իրականացվող «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել պատանիների մոտ քաղաքացիական նախաձեռնությունների իրազեկության մակարդակի բարձրացմանը` մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում:Շնորհանդեսի բացումն ազդարարեց «Խատուտիկ» ԿՀԿ նախագահ Շուշան Գյուլխասյանը՝ ողջունելով ներկաներին, ապա ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի տնօրեն Ռոբերտ Անդերսոնը կարևորեց ծրագրի իրականացումը մարզերում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրազեկության բարձրացումը և պատանիների մեջ ակտիվ  քաղաքացու ձևավորումը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Երեխաները լուծում են համայնքային խնդիրները

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ուսուցողական ճամբար` «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագրի շրջանակում

2017թ.-ի դեկտեմբերի 23-26-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը տեղի է ունեցել Խատուտիկ ԿՀԿ-ի «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագրի շրջանակում քառօրյա ուսուցողական ճամբարը, որին աջակցում է  ԱՄՆ դեսպանատունը, իսկ ծրագրի խորհրդատվությունն իրականացրել են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավապաշտպանները:

Ծրագրի շրջանակում ՀՀ 5 մարզերի /Վայոց ձոր, Արագածոտն, Տավուշ, Գեղարքունիք, Կոտայք/ 5 հանրակրթական դպրոցներում կազմակերպվել են Մարդու իրավունքների իրավապաշտպան պատանեկան ակումբներ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ՄԻՊ-ը դպրոցներում «թաքնված վճարներ»-ի հարցով դիմել է ՍԴ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ:

 Մասնավորապես՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1-ից 4-րդ դասարանի աշակերտների համար, իսկ 4-րդից բարձրերի համար սահմանված են վճարներ: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

Ստեղծված իրավիճակում, փաստորեն, սահմանելով «թաքնված վճարներ» վտանգվում է անվճար միջնակարգ կրթություն ստանալու երեխայի սահմանադրական իրավունքը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«2017 թ. առաջին կիսամյակում գերակշռել են երեխաների նկատմամբ կատարված սեռական հանցագործությունները»

2010թ.Հայաստանը միացել է «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» Կոնվենցիային, որը հռչակվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին՝ Եվրոպայի խորհրդի կողմից: Սակայն Կոնվենցիան մինչ այժմ չի ներկայացվել ՀՀ Ազգային Ժողով՝ վավերացման համար։

Այսօր «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպությունը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության օժանդակությամբ կազմակերպել էր  քննարկում՝ նվիրված «Սեռական բռնությունից և սեռական շահագործումից երեխաներին պաշտպանելու մասին» կոնվենցիայի հռչակման տասներորդ տարելիցին։

Քննարկամանը ներկա ՀՀ արդարադատության փոխնախարար  Սուրեն Քրմոյանն ասաց, որ երեխաների նկատմամբ  սեռական բռնությունների դեպքերն այսօր ավելանում են ամբողջ աշխարհում, իսկ դա նշանակում է, որ երեխաների պաշտպանության ուղղությամբ պետք է իրականացնել առավել արդյունավետ միջոցառումներ.

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ծնողների 74.7%-ը վերջին մեկ ամսվա ընթացքում որպես պատժի ձև երեխաների նկատմամբ կիրառել է ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն

Սեպտեմբերի 26-ին, Թումանյանի թանգարանում մեկնարկեց «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավը, որը նպատակ ունի կանխարգելելու Հայաստանում երեխայի բռնությունը: Հանրային արշավը կյանքի է կոչվել երեխաների պատշապանության ոլորտի խոշորագույն 10 կազմակերպությունների համատեղ ջանքերով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Վորլդ Վիժն Հայաստանի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության, ՍՕՍ մանկական գյուղեր-Հայաստանի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Երեխաների պաշտպանության ցանցի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի: Արշավին են միացել նաև լրատվամիջոցներ:

«Մենք կարող ենք հպարտությամբ խոսել աննախադեպ գործընկերության մասին, որ ձևավորվել է երեխաների հանդեպ բռնության վերացման նպատակի շուրջ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Փյունիկցի երեխաները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին

Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի երեխաներն ու ծնողները սեպտեմբերի 11-ին բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց: Նրանց պահանջը նույնն էր՝ չվերամիավորել դպրոցը Արտավազ գյուղի դպրոցի հետ: Երեխաները կառավարության շենքի դիմաց «Կրթության վրա գումար մի՛ խնայեք», «Գյուղը պետք է ունենա իր դպրոցը», «Խնդրում ենք վերանայել որոշումը» կոչերով պաստառներ էին պարզել:
Ծնողների փոխանցմամբ՝ գյուղի տնօրենն ու ուսուցիչներն արդեն ծանուցումներ են ստացել, որ դպրոցը փակվում է, և հոկտեմբերի 31-ից ազատվելու են աշխատանքից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }