Areas Archives: Զինծառայողների իրավունքներ
Դիտորդ #1 (72). Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թվականին

Դիտորդ #1 (72). Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թվականին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թվականին» տարեկան զեկույցը: Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Քննչական մարմինները 7 տարի է՝ որդուս սպանության հանցագործության գործիքը չեն գտնում»

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էր անում բանակում խաղաղ պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը: Նա պնդում է՝ բանակում որդուն սպանել են Հայկազ Բաղմանյանի  թիկնապահները, եւ սա է պատճառը, որ երկար տարիներ որդու սպանության գործը չի բացահայտվում: Գոհար Սարգսյանը մոտ 10 տարի է՝ պայքարում է, որպեսզի որդու մահվան իրական պատճառը բացահայտվի: Սարգսյանի պատմելով՝ որդին՝ Տիգրան Օհանջանյանն, ըստ հարուցված գործի նյութերով, Վարդենիսի Կարճաղբյուր համայնքի զորամասում 2007 թվականի օգոստոսի 30-ին էլեկտրահարվել է: 

Aravot.am-ի հետ զրույցում, Սարգսյանը պատմեց, որ երբ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազ էր, բազմաթիվ անգամ եղել է Հովսեփյանի մոտ, եւ ասել՝ «Դուք ապացուցեք, որ իմ երեխան էլեկտրահարվել է, ես էլ բողոք չունեմ: Այդ ցավը ավելի տանելի է, քան իմանաս, որ քո տղային սպանել են՝ ի՞նչի համար, չգիտես»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Կյանքը զինծառայությունից առաջ և հետո»

Արթուր Հասանյանը 2015թ.-ին անցել է զինծառայության Լեռնային Ղարաբաղի Մարտունի բնակավայրում: 2016թ. դեկտեմբերի 31-ի գիշերը մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի կրակոցից ծանր հիվանդություն է ձեռք բերել` «սպինալ ամիոտրոֆիա»՝ հեմիատրոֆիկ տիպ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Տեղեկանք 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է վերջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂՀ պաշտպանության բանակում արձանագրված մահացությունների վերաբերյալ տեղեկանք: Տեղեկանքում ներկայացված են 2017 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաև մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկությունները:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է մահացության 46 դեպք: Նրանցից 29-ը ժամկետային զինծառայողներ են եղել: 44 դեպքի վերաբերյալ եղել է պաշտոնական հաղորդագրություն, 2 դեպքի մասին տեղեկություն է տարածվել միայն լրատվամիջոցներով: Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրված մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ 29 դեպք, արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հաշվետվությունը`ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ

Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, մտքի, խղճի և կրոնի ազատության վիճակը ՀՀ զինված ուժերում

«Մեր բանակն իր պատմության ընթացքում երբեք չի ունեցել հոգևոր խորհրդատու կամ սպասավոր, չնայած որ հայ հոգևորականը` մեկ ձեռքին Քրիստոսի հաղթական Սուրբ խաչը, իսկ մյուսին էլ՝ սուրը, միշտ էլ եղել է հայ զինվորի և զորականի կողքին, հատկապես պատերազմների ժամանակ», – նշված է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված «Հոգևոր առաջնորդությունը ՀՀ զինված ուժերում» վերնագրով հոդվածում: Վերջինից նաեւ հետեւում է, որ 1997թ.-ից ի վեր ՀՀ զինված ուժերում գործում է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայությունը։ Սա հաստատվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, ծառայությունն էլ մտնում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ: Նյութում նշված է, որ Հոգևոր ծառայության հիմնական խնդիրներն են ՀՀ զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Աստվածաշնչին, Քրիստոսի Ավետարանին և քրիստոնեական հավատքի սկզբունքներին, դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ավարտվեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողի մայր Գոհար Սարգսյանի հայցադիմումի քննությունը` ընդդեմ ոստիկանության

Այսօր ՀՀ վարչական դատարանում ավարտվեց զոհված զինծառայողի մայր Գոհար Սարգսյանի` ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ հայցադիմումի դատաքննության փուլը:

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորի մայր Գոհար Սարգսյանը տարիներ շարունակ խաղաղ պայմաններում զոհված այլ զինվորների ծնողների հետ ՀՀ կառավարության շենքի և ՀՀ նախագահի նստավայրի մոտ կազմակերպում են բողոքի ակցիաներ`պահանջելով իրենց որդիների գործերով իրականացնել արդար դատաքննություն:

Դատարանում Գոհար Սարգսյանը վիճարկում է 2015 թ.փետրվարի 11-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ հերթական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները, անձի ազատ արտահայտման, խաղաղ հավաքների մասնակցելու իրավունքը:

Հիշեցնենք, որ այդ օրը հավաքի ժամանակ ոստիկաններն ուժի գործադրմամբ ծնողներին տեղափոխել են դիմացի մայթ: Արդյունքում Գոհար Սարգսյանն ուշագնաց է եղել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ՄԻԵԴ վճռով կառավարությունը 50 հազար եվրո կվճարի մահացած զինծառայողի ընտանիքին

ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ավելի քան 50 հազար եվրո է հատկացնելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարմանը: Ժամկետային զինծառայող Սուրեն Մուրադյանը 2002 թվականին Ղարաբաղում ծառայության ժամանակ հիվանդացել էր, ապա` մահացել:

Եվրոպական դատարանը համարել է, որ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը եւ պարտավորեցրել ՀՀ կառավարությանը 50 հազար եվրո փոխհատուցում վճարել Մուրադյանների ընտանիքին: Գումարի վճարումը պետք է իրականացվի մինչեւ մայիսի 24-ը:

Այս վճիռը հնարավոր է դարձել զինծառայողի հոր` Հրաչյա Մուրադյանի տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ, ինչի արդյունքում նրա ձեռք բերած անառարկելի ապացույցները հիմք են հանդիսացել նման որոշման համար:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Երկու հազար կյանք. հայկական բանակի զոհերը 1994-ի զինադադարից ի վեր

Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Արցախի պաշտպանության բանակը վերջին շրջանում, հատկապես 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, օրը օրին հաղորդում են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Վերջին տարիներին հայկական բանակի գործունեությունը ավելի թափանցիկ է դարձել, հատկապես՝ զինվորների զոհերի դեպքերի մասին իրազեկումների մասով:

Նախկինում, սկսած 1994-ի մայիսյան զինադադարից, այդպես չի եղել: Պաշտպանության նախարարությունը և պաշտպանական բանակը գրեթե երկու տասնամյակ պարտավորված չեն եղել հակառակորդի կողմի կրակոցներից, ականների պայթյուններից, ներքին ոչ կանոնադարական պայմաններում մահացածների մասին հաղորդագրություն տարածելուց:

Որքա՞ն է կազմել հայկական բանակի զոհերի թիվը 1994-ի մայիսյան անժամկետ զինադադարից ի վեր: Այս հարցին ամենաճշգրիտ պատասխան կարող է տալ միայն ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ոստիկանները թքել են զոհված զինվորների ծնողների վրա

Քիչ առաջ կառավարության շենքի ետնամուտքի մոտ ոստիկանները թքել են խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների վրա: Այս մասին Aravot.am-ին պատմեց ծնողներից մեկը՝ Իրինա Ղազարյանը: Նրա ներկայացմամբ՝ երբ հինգ ծնողներով ետնամուտքում սպասում էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ոստիկանները, փորձել են ուժով նրանց հեռացնել: Իրինա Ղազարյանի պատմելով՝ «ոստիկաններից մեկը թքեց Նանա Մուրադյանի վրա, հետո էլ երկրորդ ոստիկանը թքեց, հետո իմ վրա թքեցին»: Կառավարության շենքի մոտ զոհված զինվորների ծնողներին մոտեցավ Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցը. նա լսելով կանանց դժգոհությունները, վերցրեց հեռախոսահամարները եւ խոստացավ զեկուցել նախարարին, սակայն ծնողները պնդեցին, որ իրենք հանդիպում են պահանջում նախարարի հետ:

Նանա Մուրադյանի առողջական վիճակն այդ պահին վատացավ, ոստիկանությունը նրանց խնդրանքով շտապօգնություն կանչեց:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դիտորդ #1 (71). Մարդու իրավունքները Հայաստանում 2016 թվականին

Դիտորդ #1 (71). Մարդու իրավունքները Հայաստանում 2016 թվականին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2016 թվականին» տարեկան ցեկույցը: Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }