Areas Archives: Ընտրական իրավունք
Դեպի արտահերթ ընտրություններ

Դեպի արտահերթ ընտրություններ

Հետհեղափոխական Հայաստանում, թերևս, առաջնահերթ խնդիրներից է արտահերթ ընտրությունների անցկացումը։ Նմանատիպ քաղաքական ճգնաժամեր, երբ կառավարությունը չի ունեցել խորհրդարանական մեծամասնություն, անկախ Հայաստանի պատմության մեջ նույնպես եղել են։ Այսպես 1998թ․ պալատական հեղաշրջումից հետո, իրականում, 1995թ․ ձևավորված և Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ԱԺ-ն պետք է լուծարվեր և անցկացվեին արտահերթ ընտրություններ։ Մոտավորապես նույն իրավիճակը ստեղծվեց 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո։ Չէ՞ որ խորհրդարանը ձևավորվել էր միայն Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի տանդեմի շնորհիվ։ Սակայն երկու դեպքում էլ վերոնշյալ երեք գործիչներին անվերապահորեն նվիրված աջակիցների մեծ մասը հարմարվեց ստեղծված քաղաքական նոր իրավիճակին և նույն ջերմեռանդությամբ սատարեցին իշխանությունը վերցրած քաղաքական ուժերին. «Մեռավ թագավորը, կեցցե թագավորը» միջնադարյան սկզբունքով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դիտորդ #1 (72). Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թվականին

Դիտորդ #1 (72). Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թվականին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թվականին» տարեկան զեկույցը: Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Human Rights Watch-ը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում «լուրջ բացթողումներ է» արձանագրել

2017 թվականին Հայաստանի կառավարությունը կարևոր քայլեր է կատարել կյանքին սպառնացող հիվանդություններ ունեցող մարդկաց տառապանքը մեղմելու ուղղությամբ, երկրի խորհրդարանն էլ ընդունել է ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենք: Սակայն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ բացթողումներ կան: Այս մասին նշված է Human Rights Watch-ի այսօր հրապարակած տարեկան զեկույցում:

Այն նաև արձանագրում է՝ իշխանությունները պատասխանատվության չեն ենթարկել 2016 թվականի հուլիսին ցուցարարների և լրագրողների դեմ անհամաչափ ուժ կիրառած իրավապահներին․ որոշ ոստիկաններ ենթարկվել են կարգապահական տույժի, բայց նրանցից ոչ մեկին քրեական մեղադրանք չի առաջադրվել, չնայած կիրառված ուժի ծանրությանը: Միևնույն ժամանակ՝ իշխանությունները քրեական պատասխանատվության են ենթարկել ցույցերի մասնակիցներին ու առաջնորդներին, առնազն 22 մարդու մեղադրելով զանգվածային անկարգություններ հրահրելու, բռնությունների ու լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մեջ, արձանագրում է HRW-ը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ինչ ահազանգեր ու ինչ խախտումներ գրանցվեցին ընտրական օրվա ընթացքում. ԶԼՄ հրապարակումները

Հայաստանի ողջ տարածքում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները: Արդեն փակ են բոլոր 69 համայնքների ընտրատեղամասերն ու հաշվարկվում, ամփոփվում են ընտրությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ 69 համայնքներից 34-ը խոշորացված համայնքներ էին` մի քանի միավորված համայնքների միատեղում, որոնց համար այսօր ընտրվեցին ղեկավարներ:

Ընտրությունները ՀՀ տարածքում, ընդհանուր առմամբ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում անցան, եղան ընդամենը մի քանի ահազանգեր` կուտակումների, բնակիչների ուղղորդման, վիճաբանության մասին: Արտակարգ պատահարներ չգրանցվեցին:

ՀՀ լրատվամիջողցներն օրվա ընթացքում տարատեսակ հրապարակումներ արեցին` օրվա թեմային համահունչ: Հրապարակումներից մեկի համաձայն, Ճամբարակի 20/29 ընտրատեղամասում մատնահետքի ճանաչման խնդիր էր առաջացել, ինչին ի պատասխան` ԿԸՀ-ն հայտնել էր, որ տվյալ անձն հանդիսացել է Ուկրաինայի քաղաքացի ու հանդիսանալով օտարերկրյա քաղաքացի, ներկայացել էր վավերականության ժամկետը լրացած ճամփորդական վկայականով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Դպրոցների դիրեկտորներին ասել են` ձեզ գործից կազատենք, դաժե հավաքարարից բռնած` ստիպում են». Ծաղկահովիտի համայնքապետ

Այսօր 69 համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ: Թեկնածուները հիմնականում քվեարկության ընթացքից գոհ են: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի գործող ղեկավար, ինքնառաջադրված Նորաին Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում բողոքեց, որ թեեւ հիմա հանգիստ է անցնում քվեարկությունը, ընթացքը խաղաղ է, բայց խոչընդոտներ եղել են մինչ քվեարկությունը: Նրա խոսքով՝ նախկին մարզպետ, ՀՀԿ կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը «ժողովրդին ստիպել է, որ իր նախընտրած թեկնածուի օգտին քվեարկեն»:

Թե ինչպես է ստիպել՝ Հակոբյանն ասաց, որ նա ահաբեկել է. «Գրիչներ էին բաժանում՝ հատուկ գունավոր գրիչներ, դպրոցների դիրեկտորներին ասել են՝ ձեզ գործից կազատենք, ասել են, թե ում պիտի ընտրեն, ազդում են մեր անկախ ժողովրդի կարծիքի վրա: Միլիցիայի աշխատողներին, ՕՄՕՆ-ը հանել է իմ դեմ»:

Մեր հարցին՝ ձեր կարծիքով նրա ահաբեկումները կազդե՞ն ձեր համայնքի բնակիչների վրա եւ նրանք կընտրել ա՞յլ թեկնածուի՝ Հակոբյանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ իր ասածները չի ազդի, մարդիկ հասկանում են ամեն ինչը, մի քանի մարդիկ կան, որ վախենում են, բայց ընդհանուր հասկանում են: Թե ինչ ազդեցություն է թողել այդ ահաբեկումները մարդկանց վրա՝ կերեւա այսօր ժամը 12-ին»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
ԱԺ ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներին և չափանիշներին. Հելսինկյան կոմիտեի զեկույց

ԱԺ ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներին և չափանիշներին. Հելսինկյան կոմիտեի զեկույց

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն զեկույց է պատրաստել 2017թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ, որում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունում անկախության հռչակումից ի վեր ընտրություններն ընթացել են կոպիտ խախտումներով` սպառնալիքներ, լցոնումներ, քվեատուփերի առևանգումներ, քվեարկության արդյունքների արձանագրությունների փոփոխումներ, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ահաբեկումներ ու բռնություններ, իսկ 2000-ական թվականներից լայն տարածում ստացավ նաև ընտրակաշառքը:

Հերթական ընտրություններից հետո ստեղծվում էր այն տպավորությունը, որ իշխանությունները փորձ են անում հնարավորինս թափանցիկ դարձնել ընտրությունների քվեարկությունը և ձայների հաշվարկը: 2015 թ. կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով, որը նույնպես ուղեկցվեց բազմաթիվ խախտումներով, Հայաստանում կառավարման նախագահական համակարգը փոխվեց խորհրդարանականի:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Պատրաստ է 2017թ. Աժ ընտրությունների վերաբերյալ Հայաստանի Հելիսնկյան կոմիտեի զեկույցը

Պատրաստ է 2017թ. Աժ ընտրությունների վերաբերյալ Հայաստանի Հելիսնկյան կոմիտեի զեկույցը

Զեկույցը վերաբերում է 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններին և հիմնված է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կատարված դիտորդության, գործընկեր կազմակերպությունների զեկույցների և հայտարարությունների, ինչպես նաև՝ լրատվամիջոցների հրապարակումների վրա:

Զեկույցն անդրադառնում է նախընտրական քարոզարշավի և քվեարկության օրվա դիտարկումներին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ Հայաստանի Հելիսնկյան կոմիտեի զեկույցը

Զեկույցը վերաբերում է 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններին և հիմնված է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կատարված դիտորդության, գործընկեր կազմակերպությունների զեկույցների և հայտարարությունների, ինչպես նաև՝ լրատվամիջոցների հրապարակումների վրա:

Զեկույցը` այստեղ

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Հասարակությունը շուտով կսկսի անհանգստանալ փոփոխություններից»

«Ա1+»-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Հարցազրույցի թեման`«Արդյոք ընտրությունների հրապարակված արդյունքները հիմնականում արտացոլում են քվեարկության իրական պատկերը»։

Հարցազրույցն` այստեղ

Աղբյուրը` a1plus.am

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հարցազրույց Ավետիք Իշխանյանի հետ

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }