Areas Archives: Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք

«Խոշտանգումները Հայաստանում. պատասխանատվության ենթարկելու պրակտիկան և օրենսդրական դաշտի բացերը»

Հունիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումները Հայաստանում. պատասխանատվության ենթարկելու պրակտիկան և օրենսդրական դաշտի բացերը» թեմայով։

Բանախոսներն էին`

Ռոբերտ Ռևազյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան

Արա Ղարագյոզյան, փաստաբան, Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Արտյոմ Սեդրակյան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար

Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դիտորդ #1 (72). Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թվականին

Դիտորդ #1 (72). Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թվականին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թվականին» տարեկան զեկույցը: Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ոստիկանները շարունակում են անձանց խոշտանգել և պաշտոնը չարաշահել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Զ.-ն հաղորդում է տվել, որ 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն իրեն, կնոջն ու մանկահասակ երեխային բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ իր նկատմամբ կիրառել են հոգեբանական բռնություն. պահանջել են խոստովանել, թե, իբր, ինքն է սպանել իր համագյուղացուն` սպառնալով հակառակ դեպքում կնոջը ուղարկել քրեակատարողական հիմնարկ, իսկ երեխային` մանկատուն: Չդիմանալով իր նկատմամբ կիրառվող հոգեբանական ճնշումներին` համաձայնվել և խոստովանել է իր չկատարած հանցագործությունը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հայաստանում քաղցկեղով հիվանդաների պալիատիվ բուժման վերաբերյալ նոր կարգավորումներ են ընդունվել. HRW

Հայաստանում քաղցկեղով տառապող հազարավոր հայեր այսօր կարող են ստանալ պալիատիվ բուժում՝ շնորհիվ նոյեմբերին կառավարության ընդունած նոր կարգավորման, Human Rights Watch-ի կայքում գրում է իրավապաշտպան կազմակերպության՝ Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան:

Հայաստանում ամեն տարի քաղցկեղից մահանում է մոտ 8000 մարդ, նրանցից շատերը՝ անտանելի ցավերով, որը պայմանավորված է ափիոնային ցավազրկող դեղերի ձեռքբերման շուրջ գրեթե անհաղթահարելի բյուրոկրատական քաշքշուկներով: Երբ իմացա այդ փոփոխության մասին, չէի կարողանում դադարել մտածել այն տասնյակ մարդկանց մասին, ում հետ զրուցել էի մի քանի տարի առաջ Հայաստանում, ովքեր նկարագրում էին անհաղթահարելի ցավի կործանարար հետևանքները իրենց կամ իրենց սիրելիների վրա:

Նրանց թվում էր 46-ամյա Գայանեն, որն ինձ ասում էր. «Ցավերն անտանելի են: Ես լաց եմ լինում, գոռում, թվում է՝ ամբողջ ընթացքում քայլում եմ կրակի վրայով: Ես փորձում եմ դիմակայել ցավին, երբ տանը մարդ է լինում, բայց երբ մենակ եմ, միակ բանը, որ կարող եմ անել, լաց լինելն է: Ես անընդհատ ցավի մեջ եմ ապրում»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Բազմաթիվ են դեպքերը, երբ խոշտանգման վերաբերյալ հարուցված քրեական գործերը կարճվում են». Գոհար Սիմոնյան

ՀՀ-ում իրականացված խոշտանգման դեպքերի, գործերի կարճման և ՄԻՊ-ի իրականացրած քայլերի մասին` Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանի հետ հարցազրույցում:

– Տիկի′ն Սիմոնյան, վերջին շրջանում շատ են բարձրաձայնվում և քննարկվում խոշտանգումների վերաբերյալ հարցեր։ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում ավելացել են խոշտանգումների դեպքերը։

– Դեպքերի ավելացման կամ պակասեցման մասին միակ ինֆորմացիան և միանշանակ աղբյուրը կարող են լինել վիճակագրական տվյալները: Խնդիրը կայանում է նրանում, որ վիճակագրական միանշանակ տվյալներ ոլորտում չկան, բացի այդ իրավապահ տարբեր մարմինների կողմից մեզ տրամադրվող վիճակագրության մեջ կան տարբերություններ: Գործերը հարուցվում են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, որոնք վերաբերվում են պաշտոնատար անձանց կողմից բռնություններին և վատ վերաբերմունքին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Սասնա ծռեր» խմբի անդամը հացադուլ է սկսել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը հոկտեմբերի 18-ից հացադուլ է սկսել։ 27- ամյա երիտասարդը բողոքում է իրեն բուժօգնություն չտրամադրելու դեմ: Թաթուլ Թամրազյանը դեռեւս սեպտեմբերի կեսերին դիմում է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ պետին՝ խնդրելով իրեն բուժզննության ենթարկել եւ առաջնահերթ բժշկական օգնություն ցուցաբերել, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել. «Դիմումի մեջ նշվում է, որ հնարավորության դեպքում խնդրում է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց կամ Արմավիր ՔԿՀ, այն պարզ պատճառով, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում իր գտնվելը իր առողջական վիճակի հետ ուղղակի անհամատեղելի է»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Հենց ՊՊԾ-ի գրավման օրը նա հրազենային ծանր վիրավորում է ստացել եւ բազմաթիվ վիրահատությունների ենթարկվել։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Սևանի բնակչի խոշտանգումների գործով դեռ որևէ իրավապահի մեղադրանք չի առաջադրվել

Սևան քաղաքի բնակիչ Սևակ Ոսկանյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել՝ իրավապահների կողմից քաղաքացուն խոշտանգելու և բռնության գործադրմամբ ցուցմունք տալուն հարկադրելու հիմքով։

Սևանի 26-ամյա բնակչի պնդմամբ, օգոստոսի 18-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում մի քանի իրավապահներ խոշտանգել են իրեն ու սպառնացել վնասել ընտանիքի անդամներին։ Սևակ Ոսկանյանը հարկադրված կեղծ խոստովանական ցուցմունք է տվել ու հանցագործություն կատարելու համար անհիմն մեղադրել է Հայկ Ավանեսյանին։

«Դիմակներով աշխատակիցները նրան բերման են ենթարկել Գավառի ոստիկանության վարչություն Սևան քաղաքից։ Իրենց ցանկալի ցուցմունքը կորզելուց հետո ազատ են արձակել»,- պատմում է Սևակ Ոսկանյանի փաստաբան Կարեն Ղոնյանը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Եվրադատարանն արդեն սկսել է ապրիլյան պատերազմի վերաբերյալ հայցերի քննությունը

Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորականների և խաղաղ բնակիչների, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված խաղաղ բնակիչների գործերով 359 հայց է ներկայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ դրանցից ավելի քան 20-ը արդեն կոմունիկացվել է՝ քննության փուլում է։

Քննության ընթացքում գտնվող երկու տասնյակից ավելի հայցերով Ստրասբուրգի դատարանն արդեն հարցեր է ուղղել Ադրբեջանին, խնդրելով որոշակի տեղեկություններ հաղորդել՝ մասնավորապես, թե ինչ հանգամանքներում են զոհվել զինվորները կամ խաղաղ բնակիչները, որոնց մարմինները խոշտանգված են եղել։

«Մենք ակնկալում ենք իրավական պաշտպանության արդարացի փոխհատուցում՝ դա կարող է լինել և՛ խախտումը ճանաչել, և՛ հետագայում արդեն նյութական փոխհատուցում՝ նյութական վնասի, բարոյական վնասի դիմաց:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Սասնա ծռերի» նկատմամբ բռնության փաստով հարուցված գործով դեռ մեղադրյալներ չկան

Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) «Ազատությանը» փոխանցեցին, որ մոտ մեկ ամիս առաջ դատարանի նկուղում, իրենց պնդմամբ՝ ծեծի ենթարկված «Սասնա ծռերի» չորս անդամների գործով դեռևս որևէ մեղադրյալ չկա։

ՀՔԾ-ն միայն հաղորդում է, որ նախաքննությունը շարունակվում է։

Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունից միայն հայտնի է, որ ծեծի մասին ահազանգած «Սասնա ծռերի» չորս անդամներից երեքը՝ Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը և Մխիթար Ավետիսյանը տուժող են ճանաչվել:

Ըստ փաստաբանների, նրանց հարցաքննել են, բայց առերեսումներ չեն կատարվել: Փաստաբանները մտավախություն ունեն, որ այս կերպ փորձ է արվում կոծկել գործը:

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման, զենք զինամթերք հափշտակելու, պահելու և պատանդ պահելու մեջ մեղադրվող Արեգ Կյուրեղյանը, ով հունիսի 28-ի երեկոյան առաջինն էր բարձրաձայնել ծեծի մասին, ըստ փաստաբան Մուշեղ Շուշանյանի, անգամ տուժող չի ճանաչվել։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են իր նախընտրած խուցը

Ավելի քան մեկուկես տարի ազատազրկված Գևորգ Սաֆարյանին հուլիսի 24-ին տեսակցած հարազատներն ու պատգամավորները հայտարարում են, որ ակտիվիստի կյանքին սպառնացող վտանգները չեզոքացվել են։

23 օր պատժախցում պահվելուց հետո քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը Սաֆարյանին առավոտյան տեղափոխել է իր նախընտրած խուցը։

Ակտիվիստի եղբայր Արմո Սաֆարյանը տեսակցությունից հետո «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Գևորգը խցակիցներից դժգոհություն չի հայտնել։

Ավելի վաղ Գևորգ Սաֆարյանի փաստաբանները հայտարարել էին, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, քանի որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը Սաֆարյանին ցանկանում է տեղափոխել գլխավոր մասնաշենք, որտեղ, ըստ պաշտպանների, ակտիվիստին «քրեական տարրերի կողմից հաշվեհարդար է սպասվում»։ Սաֆարյանը հրաժարվել էր կատարել այդ պահանջը և 23 օր անցկացրել պատժախցում։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }