Areas Archives: Խոսքի ազատության իրավունք

Լրագրողի գործով դատական նիստը թույլատրվեց տեսանկարահանել, սակայն առանց ամբաստանյալներին նկարելու

Հուլիսի 30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ դատական նիստը տարբեր պատճառներով հետաձգվում էր. «Այնքան էր հետաձգվել նիստը, որ անսպասելի էր, որ այս մի նիստը տեղի ունեցավ: Նույնիսկ լրագրողներին չէինք տեղյակ պահել: Մենք պատրաստվել էինք բողոքեինք՝ նիստերի հետաձգման հետ կապված, բայց այս անգամ փաստորեն այն տեղի ունեցավ: Իրենց ասելով օբյեկտիվ տեխնիկական պատճառներ կան, դրա համար էլ անընդհատ հետաձգում էին»,- տեղեկացրեց Նարինե Ավետիսյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դատախազությունը՝ լրագրողների նկատմամբ կիրառված հանցագործությունների դեպքերի մասին

ՀՀ դատախազությունն առաջնահերթ խնդիր դիտարկելով նախորդ մի քանի օրերի ընթացքում հանրապետությունում կատարվող զանգվածային միջոցառումների ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու ահազանգերին արագ արձագանքումը, նմանատիպ դեպքերին, առերևույթ հանցագործություն կատարած անձանց քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտությունը՝ հնարավորինս օպերատիվ կերպով ապահովել է ինչպես ԶԼՄ-ներով այնպես էլ լրագրողների, նրանց ներկայացուցիչների կողմից տրված հաղորդումներին համապատասխան քրեադատավարական ընթացակարգերի կիրարկումը:

Ըստ այդմ՝ 2018թ. ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում նշված միջոցառումների լուսաբանման ընթացքում արձանագրվել է լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 17 դեպք: Դրանցից 12-ը՝ 14 լրագրողի վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծել են

«Իրազեկ քաղաքացիների միավորում»  ՀԿ լրագրող Տիրայր Մուրադյանն այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ծեծի է ենթարկվել:

Նա ձախ քունք- ծոծորակային հատվածում  փափուկ հյուսվածքների սալջարդ է ստացել:

 «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժամնունքի վարիչ Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ կյանքին վտանգ չի սպառնում, բայց դեռ 6-7 ժամ պետք է մնա հիվանդանոցում:

Տիրայր Մուրադյանը պատմեց, որ ծեծից առաջ ֆիքսել է երկու անձի դեմքեր, որոնք իրենց չեն պահել որպես հավաքի մասնակից. «Անընդհատ մարդկանց հեռախոսով  պատմում էին, թե ինչ էին տեսնում:    Դեմքերը ֆիքսելուց հետո քաղաքացիական հագուստով անձինք դիմել են  փախուստի: Այնուհետեւ  շատ չանցած՝ մոտեցել նրան եւ  հարցրել, թե «խի ես նկարում»:  Ծեծի ենթարկելուց հետո դիմել են փախուստի:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Կասեցնել քաղաքապետարանի հավատարմագրման նոր կարգի հաստատումը. հայտարարություն

Կասեցնել քաղաքապետարանի հավատարմագրման նոր կարգի հաստատումը. հայտարարություն

րեւանի քաղաքապետարանը լրագրողական որոշ շրջանակների քննարկմանն է առաջադրել իր վարչական շենքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ։ Ակնհայտ է, որ քաղաքային իշխանության այս նախաձեռնության դրդապատճառը ոչ թե առօրյա գործունեության ընթացքում առաջացած անհրաժեշտությունն է, այլ փետրվարի 19-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը։ Այդ օրը «Ա1+» հեռուստաընկերության եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները ավագանու ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ նկարահանում իրականացնելիս բախվել են բիրտ խոչընդոտման։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նախ թույլ չի տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին շարունակել շփվել ընդդիմադիր գործչի հետ, ապա ոստիկանների միջոցով արգելել է նրանց անցնել ավագանու անդամի աշխատասենյակ եւ ստիպել է լքել շենքը։  

Հանրային քննադատությանն արժանացած այս միջադեպից հետո քաղաքային իշխանությունը մտադրություն հայտնեց կանոնակարգել լրագրողների աշխատանքը քաղաքապետարանում, սակայն իրականում, ինչպես երեւում է առաջարկված փաստաթղթից, փորձում է իր գործունեությունը լուսաբանելու անհիմն սահմանափակումներ կիրառել։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Պահանջում են վերանայել կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ 2018 թվականի փետրվարի 27-ին գումարված հերթական նիստերի ավարտից հետո կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է լիարժեք հանրային քննարկում չանցած եւ ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների սուր քննադատությանն արժանացած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս փաստաթղթով նախատեսվում է Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր ՀՀ կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, իսկ նախարարներին արգելվում է առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել այդ նիստերում ընդգրկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին։ Ընդ որում՝ նախագծի հեղինակները այդ գործելաոճին անցնելը փորձում են ներկայացնել որպես ժողովրդավարության դրսևորում և արդյունավետ աշխատանքի երաշխիք։

Մինչդեռ ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Փակ դռների ետևում, հասարակությունից գաղտնի աշխատող որևէ իշխանություն ժողովրդավարության և շուկայական տնտեսության զարգացում չի ապահովել, ավելին՝ այդ պայմանները նպաստել են կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, կառավարության հանդեպ հանրային վստահության նվազմանը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Եթե լրագրողների մուտքը քաղաքապետարան բարդանա, դա կհամարվի նրանց գործունեության խոչընդոտում». Աշոտ Մելիքյան

«Եթե հիմա լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը քաղաքապետարան բարդանա, նրանց աշխատանքային պայմանները արգելվեն, եթե լրացուցիչ սահմանափակումներ նախատեսվեն, դա լրատվամիջոցների գործունեության անհիմն միջամտություն կհամարվի»,- Aravot.am-ին ասաց «Խոսքի ազատության պաշտպանության» նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նկատեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողների հավատագրման կարգ նախատեսված չէ, քանի որ այդ մարմինները պարտավոր են բաց աշխատել, բայց. «Հենց իշխանությունները բարդություն են ունենում, սահմանափակումներն առաջին հերթին լրատվամիջոցների ու լրագրողների դեմ են ուղղում»:

Պարոն Մելիքյանի խոսքով, կառավարության նիստերը ապագայում դռնփակ անցկացնելու նախաձեռնությունը վատ օրինակ է մնացած պետական մարմինների համար, տվյալ դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների համար:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ըստ Freedom House-ի զեկույցի, Հայաստանը վերստին «մասամբ ազատ» երկրների ցանկում է

Դեմոկրատիան նահանջում է ամբողջ աշխարհում, ինչին նպաստում է Ամերիկայում դեմոկրատական չափանիշների արագ քայքայումը: Այս տխուր եզրահանգումն արձանագրված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում – 2018» զեկույցում:

Տարեկան զեկույցի հեղինակները վերլուծում են քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակն աշխարհում:

Freedom House-ը «Ազատությունն աշխարհում» զեկույցում երկիրը կամ վիճելի տարածքը գնահատում է երեք գործոնով՝ ազատության ցուցիչ, քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություններ: Առավել ազատության աստիճանը 1 միավորն է, առավել ոչ ազատը՝ 7:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Երբ խոչընդոտում են վարչական նիստեր լուսաբանող լրագրողների աշխատանքը…

Երբ խոչընդոտում են վարչական նիստեր լուսաբանող լրագրողների աշխատանքը…

Վարչական դատարանի նիստերը լուսաբանող լրագրողները Հայաստանում հաճախ են հանդիպում խոչընդոտների և արգելքների:

Որպես օրինակ բերենք 2017թ. նոյեմբերի 20-ի միջադեպը, երբ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Թերեզա Սարգսյանի գործով հերթական նիստի ժամանակ դատավոր Աննա Մաթևոսյանը, ամբաստանյալի փաստաբանի միջնորդությունը հաշվի առնելով, Aravot.am լրատվական կայքի լրագրողին արգելել է ձայնագրել դատական նիստը:

Լրագրողին արգելել են ձայնագրություն կատարել դռնբաց դատական նիստի ընթացքում, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատական նիստերը ձայնագրվում են դատարանների կողմից, իսկ դատավարության մասնակիցների կողմից ձայնագրություն կատարելու իրավունքը սահմանված է ՀՀ քաղաքացիական եւ վարչական դատավարությունների մասին օրենսգրքերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ցայգ» ՀԸ խմբին խոչընդոտելու գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված  քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացի Պետրոս Էլբակյանը խոչընդոտել է  «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը:

            Այսպես, հիշյալ լրատվամիջոցի ներկայացուցիչներ Արթուր Մարգարյանն ու Ալլա Բաղդասարյանը, ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով, 2017թ. նոյեմբերի 5-ին գնացել են Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 30/08 ընտրատեղամաս: Տեսանյութն առավել ամբողջական դարձնելու համար օպերատոր Ա. Մարգարյանը տեսախցիկով սկսել է տեսանկարահանել ընտրատեղամասի բակը և այնտեղ հավաքված քաղաքացիներին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ. «Անդրադարձ չի արվել ոլորտի բազմաթիվ խնդիրներին»

ՀՀ կառավարությունն իր վերջին՝ նոյեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին եւ հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին ու որոշել է սահմանված կարգով դրանք ներկայացնել Ազգային ժողով։ Սա հերթական աղաղակող փաստն է, երբ իշխանությունը խիստ գաղտնի պայմաններում մշակում եւ խորհրդարան է ուղարկում կարեւոր օրենքի նախագիծ՝ առանց քաղաքացիական հասարակության կառույցներին այդ գործընթացում ներգրավելու եւ նրանց հետ որեւէ քննարկում անցկացնելու։

Մինչդեռ՝ 2000 թվականից ի վեր եւ հատկապես 2010-ին, երբ անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի առնչությամբ վերախմբագրվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պետական տարբեր ատյաններին ու հանրությանը ներկայացրել ենք մեր դիրքորոշումները, փորձագիտական եզրակացություններն ու օրենսդրական առաջարկությունները։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }