Areas Archives: Խտրականությունից զերծ մնալու իրավունք

«Մարդիկ սովոր չեն իրենց կողքին տեսնել առողջական խնդիրներով երեխաների»

«Մարդ չպետք է ամաչի իր երեխայից, այլ ընդունի և սիրի նրան այնպիսին, ինչպիսին կա: Այն, թե դու ինչպես կվերաբերվես քո երեխային, այդպես էլ կվերաբերվի հասարակությունը»,- ասում է 17-ամյա Էդմոնդ Հովհաննիսյանի մայրը՝ Վարսիկ Հովհաննիսյանը:

Էդմոնդը 4-րդ կարգի ծանրալսություն  և խոսքի զարգացման խանգարումներ ունի:

«Մենք հասանք այն բանին, որ Էդմոնդն ունենալով  խնդիր, այսօր առանց  բարդույթների շփվում է մարդկանց հետ,- ասում է Էդմոնդի հայրը՝ Արթուր Հովհաննիսյանը,- և դա Վարսիկի հետևողականության շնորհիվ»: 

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապրող Էդմոնդ Հովհաննիսյանը Հայաստանում ներառական կրթություն ստացած առաջին աշակերտներից է: 2007թվականին ընդունվել է Երևանի՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Քահանաները քրեական պատասխանատվության կենթարկվե՞ն բանակում ստիպողական մկրտությունների համար

Հայաստանի կառավարությունը փորձում է քրեականացնել «հարկադիր դավանափոխությունը»՝ մի քանի անհաջող փորձերից հետո: Նման փորձ արվել էր դեռ 2011 թվականին՝ սահմանելով  «հոգեորսություն» եզրույթը: Դա, սակայն, չընդունվեց թե ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից, թե կրոնական կազմակերպությունների ու իրավապաշտպանների, ու կառավարությունը նահանջեց այդ մտքից:

Այժմ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, ըստ որի՝ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկում է 300 հազար դրամից մինչև 2 տարվա կալանք սահմանել «հարկադիր դավանափոխության» համար՝ դա սահմանելով հետևյալ կերպ. «դավանանք կամ համոզմունք ընդունելուն կամ դրանից հրաժարվելուն հարկադրելը նյութական կամ սոցիալական առավելության տրամադրելով կամ խոստանալով, կամ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն գործադրելով կամ դրանց գործադրման սպառնալիքով, կամ խաբեությամբ կամ անձի կախվածությունը օգտագործելով, ինչպես նաև կրոնական ուսմունքների ու դավանանքի հանդեպ դիտավորությամբ ատելություն սերմանելով»:  

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Երբ ինքդ ես փորձում բացահայտել աշխարհը՝ առանց կրոնական առասպելների, կյանքն ավելի իմաստավոր է դառնում». Զարինե Գրիգորյան

«Երբ ինքդ ես փորձում բացահայտել աշխարհը՝ առանց կրոնական առասպելների, կյանքն ավելի իմաստավոր է դառնում». Զարինե Գրիգորյան

«Ի՞նչ է աթեիզմը» հարցին atheist.am կայքը տալիս է հետևյալ պատասխանը՝ «աթեիզմը աստվածների, ոգիների, հանդերձյալ կյանքի և այլ գերբնական երևույթների հավատը անհիմն համարող հայացքների համակարգ է: Ըստ աթեիստների՝ ճշմարիտ կրոն չկա, քանզի մարդն ինքն է հորինել աստվածներին և ինքն է հիմնել կրոնական հաստատությունները»:   

Ուսանողուհի Զարինե Գրիգորյանը ևս աթիստ է և մոտավորապես մեկ տարի է, ինչ ուսումնասիրում է Հայաստանում աթեիստների նկատմամբ խտրականության և վիրավորանք հասցնելու դեպքերը:

«Ինքս նախկինում ինձ քրիստոնյա հավատացյալ էի համարում, այն էլ` մոլի հավատացյալ, սակայն տևական ժամանակ առաջ հասկացա, որ հեռանում եմ քրիստոնեական գաղափարներից, սկսեցի ուսումնասիրել այլ կրոններ, կարդացի «Աստվածաշունչ» ու հասկացա, որ այդ գիրքը աշխարհը բացատրելու ամենապարզունակ փորձն է»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Մի լքիր ինձ»

«Մի լքիր ինձ»

Տեսանյութը պատմում է Հայաստանում առաջին պարային ներառական խմբի մասին, որն արդեն 4 տարվա պատմություն ունի: Խմբի անդամներն իջել են սայլակներից, մի կողմ դրել ձեռնափայտը, անտեսել կարծրատիպերն ու իրենց երազանքներին թևեր տալով`բարձրացել են բեմ: Տեսանյութը` այստեղ Հեղինակ`Մարի Մելքոնյան Տեսանյութը պատրաստվել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակներում` «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան»-ի աջակցությամբ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մի լքիր ինձ»

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ամեն օր բախվում ենք խնդիրների, պարզապես այս դեպքում կյանքը հարմարեցնում ես քեզ ու այդպես ապրում…»

Նրանք՝ Մարիկան, Նունեն ու Վահիկը, հաճախակի են հանդիպում քաղաքի կենտրոնում ու զբոսնում, բայց դա չէ միայն, որ ոգևորում ու հիացնում է: Ունենալով խումբ՝ սիրում են գնալ արշավների, տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ նվաճում են իրենց կյանքի հերթական գագաթը: Լինում է, որ սկզբում ընկնում են, բայց անվտանգությունը փորձում են ապահովել, 2-3 ուղեկցողներ են գնում են առջևից և ետևից` 12-13 հոգանոց խմբերի համար:

30 տարեկան Մարիկա Սիրադեղյանը 10 % տեսողությամբ միանգամից ուղեկցում է երեք չտեսնողի: Միայն փողոցները լավ չի հիշում, տեղ գնալուց կամ աշխատանք փնտրելուց դիմում Է ընկերներից Վահիկի օգնությանը, կատակով ասում են, եթե Վահիկը տեսներ՝ աշխարհը կքանդեր:

15 տարվա ընկերուհիները՝ Մարիկան ու Նունեն, հատուկ դպրոցում են ծանոթացել, իսկ Վահիկի հետ ամիսներ առաջ համակարգչային դասընթացի պետք է մասնակցեին, սակայն հետաձգվեց, բայց մնաց ծանոթությունը: Նրանց ընկերներից շատերն էլ սովորում են Ամերիկայում, Անգլիայում: Նունեի խոսքով՝ նրանք բակ իջնելու խոչընդոտների, այլ երեխաների խտրական վերաբերմունքի և այլնի պատճառով կենտրոնանում են միայն ուսման վրա:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Եթե վատ վերաբերմունքն ազդում է քեզ վրա, նշանակում է՝ դեռ այնքան էլ չես կոփվել»

«Եթե վատ վերաբերմունքն ազդում է քեզ վրա, նշանակում է՝ դեռ այնքան էլ չես կոփվել»

Նարեկը (անունը փոխված է-հեղ)  կնոջ ու երեք երեխաների հետ ապրում է Արարատի մարզում: Ընտանիքի հայրն արդեն 17 տարի է, կրոնական ուղղություններից մեկի հետևորդ է: «Ես իմացա, որ Աստված գոյություն ունի, ու ուզում էի ճանաչել… Սկզբում մոմ էլ էի վառում, բայց հետո նկատեցի, որ Աստվածաշնչում մոմ վառելն ուրիշ միտք ունի, իսկ հիմա այն լրիվ ուրիշ իմաստ է ստացել»:

Փնտրտուքի ճանապարհին Նարեկը միաժամանակ կրոնական մի քանի ուղղությունների ներկայացուցիչների հետ է շփվել, կարդացել ու ուսումնասիրել, մինչև գտել է իր կարծիքով միակ ու ճշմարիտ ուղղությունը:

Սկզբում դժվար է եղել, շատերն են վիրավորել ու հալածել, բայց շփվելուց հետո աստիճանաբար փոխվել է վերաբերմունքը: Հատկապես ծանր է եղել հարազատների ու բարեկամների հետ հարաբերություններում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Երբ նպատակն իրականություն է դառնում

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Ծնողական իրավունքը ամուսիններին չեն տվել, որ մարդասպան լինեն»

«Ծնողական իրավունքը ամուսիններին չեն տվել, որ մարդասպան լինեն»

«Չորրորդ երեխային էինք սպասում: 3 աղջիկ ունեինք: Գնացի հետազոտման, իմացա երեխայի սեռը, ասացին՝ տղա է: Մենք շատ էինք ուզում տղա ունենալ: Երեխաս ծնվեց, բժիշկն ասաց՝ աղջիկ է, զարմացա, չեմ հիշում՝ ինչ կատարվեց հետս, տխուր չէի»,- պատմում է Անի Մանյանը:

«Ես սպասում էի միջանցքում, տղաս ներքևն էր: Բժիշկը հայտնեց, որ հարսս 4-րդ աղջիկն է լույս աշխարհ բերել: Ճիշտ է, բոլորս տղայի էինք սպասում, բայց ես ուրախացա այնպես, ինչպես առաջին երեխայի ծննդի ժամանակ: Իջա տղայիս հայտնելու լուրը: Լսելուց հետո նա մի քիչ մթնեց, բայց որոշ ժամանակ անց տրամադրությունը փոխվեց»,- ասում է Անիի սկեսուրը:

Հագվիում ապրող Մանյանների ընտանիքում յուրաքանչյուր երեխային սիրով են սպասել, չնայած ընտանիքի հայրը՝ Արան շատ էր ուզում արու զավակ ունենալ: Ընտանիքն ապրում է սոցիալական անբավարար պայմաններում, բայց Արան դեռ ցանկանում է տղա ունենալ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Ես չեմ դիմում խանութի վաճառողի կամ պահակի աշխատանքի համար» կամ տեսողական խնդիր ունեցողների ո՞ր իրավունքներն են խախտված

«Ես չեմ դիմում խանութի վաճառողի կամ պահակի աշխատանքի համար» կամ տեսողական խնդիր ունեցողների ո՞ր իրավունքներն են խախտված

Իրավունքի խախտման ամենակոպիտ դեպքերին Արմինեն  բախվել է աշխատանք փնտրելիս: Օրերս պարզել է, որ այն աշխատանքը, որ կատարել է տարիներ շարունակ, չէր կարող կատարել:

«Վերջերս աշխատաժողովներից մեկի ժամանակ տեղեկացա, որ տեսողական խնդիր ունեցողներն իրավունք չունեն զբաղվելու մանկավարժի գործունեությամբ: Բայց ես արդեն քանի տարի է՝ դասավանդում եմ Եվրասիա համալսարանում, աշխատել եմ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում, Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ում: Եթե ես կարող եմ աշխատել, ունեմ նաև փորձ, ինչո՞ւ չպիտի դասավանդեմ: Գործատուի հայեցողությունն էլ պետք է հաշվի առնել, գուցե բավարարում եմ նրա պահանջները: Ես չեմ դիմում խանութի վաճառողի կամ պահակի աշխատանքի համար, ես գիտեմ՝ ինչ կարող եմ անել, ինչ՝ ոչ»,- նկատում է Արմինեն:

Արմինեն հիշում է դեպքեր, երբ թարգմանչի աշխատանքի համար ռեզյումե է ուղարկել, գերազանց կատարել է գործնական առաջադրանքը, բայց հարցազրույցի փուլում գործատուն փոշմանել է:

«Եղել է, որ թարգմանչի աշխատանքի համար կանչել են, բայց երբ գնացել եմ հանդիպման կամ տեղեկացրել եմ, որ տեսողության խնդիր ունեմ, միանգամից ասել են՝ Ձեզ կզանգենք, ու, բնականաբար, չեն էլ զանգել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }