Areas Archives: Կյանքի իրավունք

ՄԻԵԴ վճռով կառավարությունը 50 հազար եվրո կվճարի մահացած զինծառայողի ընտանիքին

ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ավելի քան 50 հազար եվրո է հատկացնելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարմանը: Ժամկետային զինծառայող Սուրեն Մուրադյանը 2002 թվականին Ղարաբաղում ծառայության ժամանակ հիվանդացել էր, ապա` մահացել:

Եվրոպական դատարանը համարել է, որ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը եւ պարտավորեցրել ՀՀ կառավարությանը 50 հազար եվրո փոխհատուցում վճարել Մուրադյանների ընտանիքին: Գումարի վճարումը պետք է իրականացվի մինչեւ մայիսի 24-ը:

Այս վճիռը հնարավոր է դարձել զինծառայողի հոր` Հրաչյա Մուրադյանի տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ, ինչի արդյունքում նրա ձեռք բերած անառարկելի ապացույցները հիմք են հանդիսացել նման որոշման համար:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Երևանի փողոցներում Արթուր Սարգսյանի հիշատակին երթ է անցկացվում

Մարտի 16-ին Հանրապետական հիվանդանոցում մահացած «Հաց բերող» Արթուր Սարգսյանի աջակիցները հիշատակի ցույց անցկացրեցին Երևանի Ազատության հրապարակում, ինչից հետո երթ սկսեցին մայրաքաղաքի փողոցներով:

Ակտիվիստ Շահեն Հարությունյանը՝ Սարգսյանին ազատ արձակելու պահանջով անցկացվող նստացույցերի կազմակերպիչը, հայտարարեց, որ Ազատության հրապարակում ամենօրյա ցույցեր են անցկացվելու «Հաց բերողի» հիշատակին:

Դրանից հետո տասնյակ ակտիվիստներ երթ սկսեցին քաղաքի փողոցներով: Ոստիկանները թույլ չտվեցին շարժվել Բաղրամյան պողոտայի ուղղությամբ, ինչից հետո նրանք շարժվեցին դեպի արդարադատության նախարարություն:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Բացահայտվել են ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին երեք ոստիկանների սպանությունների հանգամանքները

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է, որ պարզվել են այս տարվա հուլիսին զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ընթացքում ոստիկանության երեք ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները, հստակ բացահայտվել են այդ սպանությունները կատարած անձինք:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդագրությունում նաև նշվում է, որ «ճշտվել և անհատականացվել են ոստիկանության 10 աշխատակիցների (այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի) և 7 քաղաքացիական անձանց պատանդ վերցնելուն և պահելուն ուղղված յուրաքանչյուր զինյալի մասնակցությունն ու այդ կապակցությամբ նրանց կոնկրետ գործողությունները»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ապաշնորհ ներքին քաղաքականության և նույնքան ապաշնորհ  ու երկչոտ արտաքին քաղաքականության հեղինակությունը վերականգնեց հայ զինվորը

Ապաշնորհ ներքին քաղաքականության և նույնքան ապաշնորհ ու երկչոտ արտաքին քաղաքականության հեղինակությունը վերականգնեց հայ զինվորը

Անդարադառնալով Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը պատերազմի վերսկսմանը և դրան հաջորդող իրադարձություններին`Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ թեև այստեղ չի կարելի օգտագործել «գենոցիդ» բառը, բայց այն, որ Ադրբեջանի ղեկավարի նպատակը հայ բնակչության ոչնչացումն էր, միանգամայն պարզ է, քանի որ պատերազմը ոչ միայն զինված ուժերի դեմ էր, այլև խաղաղ բնակիչների, որի ապացույցը խաղաղ բնակավայրերի ռմբակոծումն ու Թալիշ գյուղի դեպքերն են:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 2 }

Բանակում սպանությունների պատճառն անպատժելիության մթնոլորտն է

Այսօր «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների դատական գործերի ընթացքը» թեմայով քննարկման ժամանակ զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը`Նանա Մուրադյանը հայտարարեց, որ բանակում սպանությունների պատճառն անպատժելիության մթնոլորտն է:

Վալերիկ Մուրադյանը ծառայել է ԼՂՀ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում: 2010թ. –ի մարտի 14-ին նա մահացել է:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Չպետք է մոռանանք ամենակարևորի՝ կյանքի իրավունքի մասին. Ավետիք Իշխանյան

«Հունիսի 13» նախաձեռնող խումբը ս.թ. հունիսի 13-ին Նախախորհրդարանի գրասենյակում կազմակերպեց լսումներ «1992 թ. հունիսի 13-ին ռուսական բանակի 23-րդ դիվիզիան զավթեց ու հայաթափեց Շահումյանի շրջանը ՝Հյուսիսային Արցախը հանձնելով ադրբեջանցիներին» թեմայով: Բանախոսը՝ Ավետիք Իշխանյան:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Վերաքննիչը մերժել է մահացած կնոջ գործով բողոքը՝ անտեսելով ծանրակշիռ փաստերը․ պաշտպան

Վերաքննիչը մերժել է մահացած կնոջ գործով բողոքը՝ անտեսելով ծանրակշիռ փաստերը․ պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած 20-ամյա Մարո Գուլոյանի գործով վարույթի կարճման որոշման դեմ ներկայացված բողոքը: «Վերաքննիչ դատարանն անտեսեց այն ծանրակշիռ հիմնավորումները, որոնք ինքնասպանության վարկածը խիստ կասկածելի են դարձնում»,- նշել է Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ոչ թե արդարադատություն, այլ կոմպրոմիս. իրավապաշտպանները` «Հարսնաքար»-ի գործով վճռի մասին

Ավետիք Իշխանյանի կարծիքով` «Հարսնաքար»-ի գործով դատարանը ինքնուրույն չի գործել և հասարակական վրդովմունքը մեղմելու համար բավական խիստ պատիժ է կիրառել: Նրա խոսքով, միանշանակ է` «Հարսնաքար»-ի գործով հասարակական ճնշում է եղել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Դատապարտվում են խեղճ, անմեղ զինվորներ»

Ռուբեն Մարտիրոսյան. «Որպես կանոն, հայկական բանակ են մտնում սոցիալապես անապահով ծնողների զավակներ: Միջին խավից զինծառայողները շատ քիչ տոկոս են կազմում, եթե, իհարկե, ունենք այդպիսի խավ Հայաստանում: Իսկ հարուստների երեխաները հիմնականում չեն գնում ծառայության: Այս ամենից էլ ածանցվում են հետևանքները: Երբ զորամասում հանցագործություն է տեղի ունենում, ընչազուրկ ընտանիքների զավակները չեն կարողանում պաշտպանվել»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

12 տարվա ազատազրկում «Հարսնաքարի» գործով ամբաստանյալներին

«12 տարվա ազատազրկում և հարյուր հազար դրամի չափով տուգանք», Վահե Ավետյանի մահվան գործով վեց ամբաստանյալների համար այսօր այսպիսի պատիժ նշանակեց Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանը: Դատական վճռի ընթերցումն ընթացավ խիստ անհանգիստ ու կոնֆլիկտային իրավիճակում: Նախ.  իրենց մասով վճիռը լսելուց հետո ոտքի կանգնեցին ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանն ու Գարիկ Մարգարյանը, […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }