Areas Archives: Կրթության իրավունք

Մի խումբ ծնողներ և ուսուցիչներ պահանջում են թիվ 11 դպրոցի տնօրենի հրաժարականը

Մայրաքաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում այսօր հավաքված մի քանի տասնյակ ծնողներ, նաև ուսուցչական կազմի ներկայացուցիչներ պահանջում են դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը՝ պնդելով, որ դպրոցում շարունակվում են պարբերական դրամահավաքները, ուսուցիչները և մյուս աշխատակիցները իրենց ստացած տարեկան պարգևավճարները հավաքում ու Ազիզյանի վստահված անձի միջոցով հանձնում են նրան:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հավաքվածներին ասաց, որ խմբակցությունը կդիմի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով աշխատանքից ազատել Ազիզյանին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Եվս 5 իրավապաշտպան պատանեկան ակումբներ լուծում են համայնքային խնդիրներ

Ավարտվեց «Խատուտիկ» կրթական ՀԿ-ի կողմից իրականացվող «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել պատանիների մոտ քաղաքացիական նախաձեռնությունների իրազեկության մակարդակի բարձրացմանը` մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում:Շնորհանդեսի բացումն ազդարարեց «Խատուտիկ» ԿՀԿ նախագահ Շուշան Գյուլխասյանը՝ ողջունելով ներկաներին, ապա ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի տնօրեն Ռոբերտ Անդերսոնը կարևորեց ծրագրի իրականացումը մարզերում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրազեկության բարձրացումը և պատանիների մեջ ակտիվ  քաղաքացու ձևավորումը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ուսանողները հայտարարում են Ազգային ժողովի շենքի դիմաց լռության ակցիա սկսելու մասին

Պարտադիր զինվորական զառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողներն Ազգային ժողովի շենքի դիմաց լռության ակցիա են սկսում։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ մոտ 20 օրերի ընթացքում իրենց պահանջները չեն լսվել, հետևաբար իրենք լռության ակցի են սկսում։

«Խավարասերների նիստից հետո այս պահին մենք լռության ակցիա ենք սկսում այստեղ։ Արդեն 10։06-ին քվեարկել են, օրենքն անցել է և դեմ է արտահայտվել միան «Ելք» խմբակցությունը, ստացվում է, որ 20 օրից ավել մեզ չեն լսում, ուրեմն մենք այլևս չենք խոսում և լուռ կանգնում ենք այս դռների դիմաց», – հայտարարեց Կոստանյանը։

Նշեն, որ Ազգային ժողովը այսօր առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«21-րդ դարում Հայաստանի դպրոցները մի տեղ են, որտեղ միայն դաս են անում, իսկ միայն դաս անելով հաջողության չենք հասնի». Սերոբ Խաչատրյան

Այսօր տեղի ունեցավ «Դպրոցների ֆինանսական գործունեության մոնիտորինգի» զեկույցի ներկայացումը և քննարկումը: Ուսումնասիրությունն իրականացրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն`հանուն պատասխանատու կառավարման»  և Բաց-Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի «Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների զարգացում-2017» ծրագրերի շրջանակներում:

Զեկույցում ներկայացված են Հայաստանի 10 մարզկենտրոնների 40 դպրոցների 2013-2015թթ. ֆինանսական գործունեության մոնիտորինգների արդյունքները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ովքեր բոյկոտում են դասերը, արդեն բողոքի ակցիային իրենց ձևով մասնակցում են». ուսանողների դասադուլը շարունակվում է

Շարունակվում է տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների անցած շաբաթվանից մեկնարկած դասադուլը։

Դասադուլավորները կրկին շրջում են Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներով՝ հասկանալու համար՝ դասեր ընթանո՞ւմ են, թե՞՝ ոչ, ներկա ուսանողներին կոչ անելով միանալ իրենց։

Սոցիոլոգիայի, կիրառական մաթեմատիկայի և կենսաբանության ֆակուլտետներով շրջայցերը ցույց տվեցին, որ լսարանները դատարկ են, դասեր չեն ընթանում։ «Մարդիկ, որ բոյկոտում են դասերը, խոսում է նրա մասին, որ բողոքի ակցիային իրենք իրենց ձևով մասնակցություն ունենում են», – «Ազատություն» հետ զրույցում ասաց ցույցերը համակարգող խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը։

Իշխանությունների այն պնդումներին ի պատասխան, թե տասնյակ հազարավոր ուսանողներից մի քանի հարյուրն են մասնակցում բողոքի ակցիային, հետևաբար՝ մեծամասնությունը կողմ է այս նախագծին, այսօր բողոքի ակցիայի մասնակիցները ֆակուլտետ առ ֆակուլտետ անցնելով նաև կոչ են անում մեծամասնությանը՝ դուրս գալ և իրենց դիրքորոշումը ներկայացնել։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ակտիվ ուսանողներին սպառնացել են ձերբակալմամբ». ԵՊՀ դասախոս

«Այսօր ԵՊՀ-ի պրոռեկտորը հրաման արձակեց, որով արգելում է ԵՊՀ-ի դասախոսներին հրապարակավ արտահայտվել բանակին եւ տարկետման վերաբերող հարցերի շուրջ: Անկախ նրանից, թե որն է իմ անձնական կարծիքը այդ հարցերում, ես համարում եմ, որ դա մեր ու, մասնավորապես, իմ մարդկային ու սահմանադրական իրավունքների խախտումն է: Ո՛չ պրոռեկտորը, ո՛չ ռեկտորը, ո՛չ էլ հանրապետության նախագահը որեւէ իրավունք չունեն նման հրամաններ տալու: Հավելեմ նաեւ, որ ակտիվ ուսանողներին սպառնացել են ձերբակալմամբ: Այսպիսով իր լուման մտցնելով ստալինյան բռնաճնշումների 80-ամյակը «տոնելու» գործում:

P.S. Ինձ խնդրեցին ուղղել, որ դա պրոռեկտորի հրաման չէր, այլ ներքին կարգադրություն, կամ անգամ խնդրանք: Ինչը իրականում շատ բան չի փոխում ու ցույց է տալիս, թե որքանով է համալսարանը իրականում ճնշված քաղաքական իշխանությունների կողմից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Օր 3-րդ. Դասադուլի մասնակից ուսանողները կոչ են անում միանալ իրենց

Այսօր ակադեմիական տարկետման իրավունքը պահպանել պահանջող ուսանողների դասադուլի երրորդ օրն է: Երեւանի պետական համալսարանի բակում առավոտից հավաքված ուսանողները շարունակում էին վանկարկել իրենց կարգախոսները՝ «տարկետում լինելու ա», «գիտություն լինելու ա», «հանուն գիտության»:

Դասադուլի մասնակիցները հնչեցնում էին նաեւ իրենց միանալու կոչեր. «Ուսանող, միա-ցիր», «դասախոս, միա-ցիր»:

Այս պահին, չնայած տեղացող անձրեւին, ուսանողները երթով շարժվում են դեպի Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մասնաշենք: Այժմ կանգ են առել Կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի մոտ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
ՀԿ-ների հայտարարությունը` Կրթական համակարգի չարաշահման դադարեցման մասին

ՀԿ-ների հայտարարությունը` Կրթական համակարգի չարաշահման դադարեցման մասին

2017 թ. սեպտեմբերի 27-ին Armtimes.com կայքը տեղեկություններ եւ լուսանկարներ էր հրապարակել այն մասին, որ Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունն անցկացրել է կուսակցական ժողով, որի ընթացքում կուսակցության շարքեր են ընդունվել նոր անդամներ, բաժանվել են անդամատոմսեր: Այս հրապարակմանը անդրադարձավ նաև ՀՀ ԿԳ նախարար Լ.Մկրտչյանը` պարզաբանում պահանջելով մարզպետից և իջեցնելով շրջաբերական, ինչը, անհամաչափ լինելով չի կարգավորում խնդիրը և, նույնիսկ, քողարկում է այն:

Սույն հայտարարությամբ ցանկանում ենք առաջ քաշել մի քանի հարցադրումներ:

1. Հիշյալ հրապարակումը հայտարարություն է օրենքի (Հանրակրթության մասին ՀՀ Օրենք, հոդված 4, կետ 8) խախտման մասին, առնվազն. դպրոցների տարածքում արգելված է ցանկացած քաղաքական (հատկապես կուսակցական) միջոցառում և/կամ քարոզչություն:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Ով ասեց, որ կինը չպետք է խոսի  ու գլուխը կախ ման գա»

«Ով ասեց, որ կինը չպետք է խոսի ու գլուխը կախ ման գա»

21-ամյա Զուզան Խուբոյանն այն քիչ եզդի աղջիկներից է, ովքեր և’ ստանում են բարձրագույն կրթություն և’ զբաղվում հասարակական գործունեությամբ:Նա անձնական օրինակով փորձում է իրենց համայնքում կոտրել կարծրատիպերը կնոջ դերի, կրթության մասին:

Տեսանյութը` այստեղ

Հեղինակ` Թամարա Գուրգենյան

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ով ասեց, որ կինը չպետք է խոսի ու գլուխը կախ ման գա»

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }