Areas Archives: Մտքի,խղճի և կրոնի ազատության իրավունք

Խաղաղություն ամենեցուն կամ պատասխան Էդուարդ Շարմազանովին

Քիչ առաջ կարդացի ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմանազովի բուռն զայրույթը Հայ Առաքելական եկեղեցու շուրջ զարգացող իրադարձությունների հետ կապված։ Պարոն Շարմազանովը նախ դասագրքային «ճշմարտություններ» է հայտնում ՀԱԵ-ի ունեցած պատմական, հոգևոր, մշակութային դերի մասին հայ ժողովրդի կյանքում։ Իհարկե, որպես պատմական ֆակուլտետն ավարտած, պարոն Շարմազանովը երևում է լավ է սերտել դասերը և հավանաբար բարձր գնահատականներ ստացել։ Իսկ եթե նա նույն ֆակուլտետում ուսաներ ԽՍՀՄ տարիներին, սերտելով աթեիզմ և Մարքսիզմ-լենինիզմ, կարծում եմ նույն ջանասիրությամբ կքարկոծեր և քրիստոնեությունը և ՀԱԵ-ն, ներկայացնելով այդ կառույցի խիստ բացասական դերը հայ ժողովրդի կյանքում։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Խաչը օրհնեցին ու կախեցին վզիս. համարվեց՝ մկրտված եմ»

«Խաչը օրհնեցին ու կախեցին վզիս. համարվեց՝ մկրտված եմ»

«Ըստ տերունական խոսքի, քանի որ մկրտությունն անհրաժեշտ է փրկության համար, ապա մանուկներին չմկրտելով՝ մենք նրանց զրկում ենք փրկությունից» (Մատթ. 19:13-15):

 (Սոնա, 24 տարեկան) – 12-13 տարեկան էի, երբ ինձ մկրտեցին: Մինչ այդ արարողությունն արդեն հասկացել էի, որ եկեղեցի գնալ չեմ ուզում, ու ծնողներիս կողմից մկրտության հետ կապված ոչ մի պարտադրանք կամ ճնշում չկար: Մի օր տատիկիս հետ գնացի բարեկամներիցս մեկի կնունքին, որի ժամանակ հարուստ մեկը մի քանի հոգու համար կնքահայր էր լինելու: Երբ արարողության ժամանակ մոմեր էինք բռնել քրոջս հետ, քահանան հարցրեց՝ մկրտված ենք, թե` չէ: Ու իմանալով, որ ես մկրտված չեմ, կնքահայրը որոշեց, որ ինձ էլ կնքեն, ու չնայած ես մի կողմ էի քաշվում ու համաձայն չէի, տատիկս շատ ուրախացավ ու առաջ տարավ ինձ, որ կնքեն: Վզիս մամայի դեկորատիվ սիրուն խաչն էր, բլուզիս հետ սազում էր, ու վերցրել էի էդ օրը: Հենց էդ խաչը օրհնեցին ու կախեցին վզիս. համարվեց՝ մկրտված եմ։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Երբ ինքդ ես փորձում բացահայտել աշխարհը՝ առանց կրոնական առասպելների, կյանքն ավելի իմաստավոր է դառնում». Զարինե Գրիգորյան

«Երբ ինքդ ես փորձում բացահայտել աշխարհը՝ առանց կրոնական առասպելների, կյանքն ավելի իմաստավոր է դառնում». Զարինե Գրիգորյան

«Ի՞նչ է աթեիզմը» հարցին atheist.am կայքը տալիս է հետևյալ պատասխանը՝ «աթեիզմը աստվածների, ոգիների, հանդերձյալ կյանքի և այլ գերբնական երևույթների հավատը անհիմն համարող հայացքների համակարգ է: Ըստ աթեիստների՝ ճշմարիտ կրոն չկա, քանզի մարդն ինքն է հորինել աստվածներին և ինքն է հիմնել կրոնական հաստատությունները»:   

Ուսանողուհի Զարինե Գրիգորյանը ևս աթիստ է և մոտավորապես մեկ տարի է, ինչ ուսումնասիրում է Հայաստանում աթեիստների նկատմամբ խտրականության և վիրավորանք հասցնելու դեպքերը:

«Ինքս նախկինում ինձ քրիստոնյա հավատացյալ էի համարում, այն էլ` մոլի հավատացյալ, սակայն տևական ժամանակ առաջ հասկացա, որ հեռանում եմ քրիստոնեական գաղափարներից, սկսեցի ուսումնասիրել այլ կրոններ, կարդացի «Աստվածաշունչ» ու հասկացա, որ այդ գիրքը աշխարհը բացատրելու ամենապարզունակ փորձն է»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում». քննարկում

«ՀՀ-ում մինչև այսօր գործում է 1993 թ. ընդունված «Հաշմանդամ անձանց սոցիալական պաշտպանվածության մասին» օրենքը: Սա նշանակում է, որ այս տարիների ընթացքում մենք չենք կարողացել ոչ միայն արտաքին բավարար պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար, այլ նաև չենք կարողացել համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով, օրենքի ուժով լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որ այսօր ունեն ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող քաղաքացիները: Սա միանշանակ բոլոր անցած – ներկա իշխանությունների համար մինուս գնահատական է: Մենք պետք է ինքնաքննադատաբար դա խոստովանենք», – ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ   Մարգարիտ Եսայանը` դեկտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ:

Անդրադառնալով  «Հաշմանդամների իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծին` Մարգարիտ Եսայանն ասաց, որ նախագիծը քննարկվել է ինչպես իրենց հանձնաժողովում և պատգամավորների շրջանակում, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Եվրադատարանը բավարարեց Եհովայի վկաներ կազմակերպության անդամների հայցն ընդդեմ Հայաստանի

Եվրոպական դատարանն այսօր Հայաստանի դեմ որոշում է հրապարակել, որի համաձայն պետության բյուջեից պետք է տասներկու հազարական եվրո փոխանցվի Եհովայի վկաներ կազմակերպության չորս անդամների։ Արթուր Ադյանը, Գարեգին Ավետիսյանը, Հարություն Խաչատրյանն ու Վահագն Մարգարյանը երկու տարի բանտում են անցկացրել, քանի որ հրաժարվել են ծառայել բանակում։ Նրանք չեն ցանկացել նաև այլընտրանքային ծառայության անցնել՝ պատճառաբանելով, որ այն քաղաքացիական բնույթ չի կրում և վերահսկվում է զինվորականների կողմից։ Քաղաքացիներն ազատ են արձակվել 2013-ի համաներումից հետո։ Նույն թվականին փոփոխությունների է ենթարկվել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը։

Եվրոպական դատարանն ընդգծում է՝ Հայաստանի դատական ատյանները խախտել են մտքի, խղճի և դավանանքի ազատությունը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Արդյոք ընկեր Մելիքյանը կեղծե՞լ է իրեն և մարտնչող աթեիստի դիմակով քարոզել Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքը. Ավետիք Իշխանյան

«Ես էլ ինքս մեր եկեղեցու հետեւորդ եմ ու երկրպագու: Ավելի լավ է ազգանվեր լինել, հայ եկեղեցու մոլի երկրպագու, քան որոշների նման տարաբնույթ աղանդների, կեղծ ուսմունքների ու ապազգային երեւույթների պաշտպան»,- սա ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի պատասխանն է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին:

Պարոն Գագիկ Մելիքյանի կենսագրությանը ծանոթանալիս, պարզվում է, որ նա 1989-1991թթ. եղել է ՀԿԿ Շամշադինի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ: Հետաքրքիր է` լինելով կոմունիստական կուսակցության անդամ և հրահանգիչ, արդյոք այն ժամանակ ընկեր Մելիքյանը կեղծե՞լ է իրեն և մարտնչող աթեիստի դիմակով քարոզել Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ուսմունքը: Այժմ արդեն պարոն Մելիքյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: Եթե չեմ սխալվում ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքը Գարեգին Նժդեհի ցեղակրոնական գաղափարախոսությունն է, որը մերժում է քրիստոնեությունը:

ՀՀԿ-ի հիմնադիրները կուսակցական երդում են տվել Գառնիի հեթանոսական տաճարում: Այժմ կցանկանայի մի քանի հարցեր ուղղել պարոն Մելիքյանին.

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Եհովայի վկաներն այլընտրանքային ծառայություն են անցնում, իսկ հոգևոր ճեմարաններում սովորողները չեն ծառայում. Ավետիք Իշխանյան

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1991 թվականին և այլևս փոփոխության չի ենթարկվել: Հայաստանում օրենքի, հասարակության կարծրատիպերի և կրոնական համոզմունքների մասին Tert.am-ը զրուցեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:

-Պարո՛ն Իշխանյան, Հայաստանում օրենսդրական նորմերը բավարա՞ր են կրոնական փոքրամասնությունների և կազմակերպությունների ազատ գործունեության համար, թե՞ այստեղ առավել շատ իշխում են հասարակության կողմից մշակված կարծրատիպերը:

-Այստեղ հիմնական խնդիրը հասարակության կարծրատիպերն են, և այդտեղից էլ գալիս են օրենքների թերությունները, որովհետև օրինակ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքն ընդունվել է 1991-ին, և այն բավականին հնացած օրենք է:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ամփոփվեցին կրոնական հանդուրժողականության վերաբերյալ լրագրողական մրցանակաբաշխության արդյունքները

Այսօր տեղի ունեցավ կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից`Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:2015 թվականից անցկացվող մրցանակաբաշխության նպատակն է խթանել կրոնական հանդուրժողականության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված ու անաչառ լրագրողական լուսաբանումներին:

Այս տարի մրցույթին մասնակցել է 13 լրագրող` ներկայացնելով 14 տպագիր նյութ, 12 ծաղրանկար և 3 տեսանյութ:

Մասնագիտական ժյուրիի որոշմամբ լավագույն լրագրողական նյութ անվանակարգի առաջին մրցանակին արժանացավ «Հետք»-ի լրագրող Գայանե Սարգսյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության ավագ հովիվների միասնական հայտարարություն

Մենք՝ Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության առաջնորդներս, մեր խոր մտահոգությունն ու վրդովմունքն ենք հայտնում հոկտեմբերի 4-ին Վանաձորում տեղի ունեցած անմարդկային բռնության միջադեպի առիթով: Ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, երեկ Ավագանու ընտրությունների «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Արկադի Փելեշյանն իրեն ուղեկցող մի խումբ անձանց հետ միտումնավոր և ծրագրված կերպով ներխուժել է Վանաձորի ավետարանական հավատքի եկեղեցու աղոթատուն և դաժան ծեծի ենթարկել

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ո՞ վ է մեղավոր…

Ո՞ վ է մեղավոր…

Վերջերս կարդացի ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած 2015 թվականի զեկույցը Կրոնական ազատությունների մասին, որի հեղինակներն արձանագրում են՝ «Հայաստանի բնակչության 92 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հասարակական վերաբերմունքը բացասական է»:

Հայաստանին վերաբերող բաժնում նշված էր` «Կրոնական փոքրամասնություններն ընկալվում են իբրև սպառնալիք պետության անվտանգությանը»:

Իրոք, Հայաստանում լայնորեն տարածված տարաբնույթ կրոնական կազմակերպությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը խիստ բացասական է:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }