Areas Archives: Սեփականության իրավունք

Դիտորդ N 1 (68)

2014 թ. (Հունվար)

«Մարդու իրավունքները Հայաստանում 2013» Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, ամփոփելով 2013 թ. մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, հերթական անգամ արձանագրում է, որ մարդու իրավունքների ասպարեզում Հայաստանն առաջընթաց չունեցավ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը պարտադիր կուտակային բաղադրիչի մասին

ՀՀ փաստաբանների պալատը մտահոգված է 2014 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի, մասնավորապես՝ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմամբ և համակարծիք է ՀՀ պատգամավորների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումում մատնանշված հիմնավորումների հետ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Օրենքները լավն են, բայց՝ չեն կիրառվում, մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը Հայաստանում շատ ցածր է. Ավետիք Իշխանյան

Օրենքները լավն են, բայց՝ չեն կիրառվում, մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը Հայաստանում շատ ցածր է. Ավետիք Իշխանյան

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը շատ ցածր է, որի հիմնական պատճառը Հայաստանում գործող քաղաքական համակարգն է: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգայի օրվա կապակցությամբ խոսելով Հայաստանում այդ իրավունքների պաշտպանվածության մասին՝ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանում գոյություն չունի իշխանության տարանջատում, որտեղից էլ սկսվում են հիմնական բոլոր խնդիրները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դատարանի որոշումը չի կատարվում, շինարարությունը շարունակվում է

ԴԱՀԿ ծառայությունը չի շտապում ապահովել ՀՀ Վարչական դատարանի որոշման կատարումը, որով արգելվել է «Լիբեր» ՍՊԸ-ին Կոմիտասի 5 հասցեում շինարարություն իրականացնել: Նոյեմբերի 4-ին բնակիչների ահազանգով շինհրապարակ ժամանած ոստիկանները հայտարարում էին, թե դատարանի որոշման իրականացումն իրենց լիազորություններից դուրս է, և խորհուրդ էին տալիս դիմել ԴԱՀԿ ծառայություն:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ընկերությունը տարիներ շարունակ բռնաբարել է իր աշխատողների իրավունքները՝ առանց էլեկտրաշոկի

Կապանում գործող կանադական «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ: Եղիան մեղադրվում է ընկերության բարի համբավը արատավորելու և զրպարտության մեջ: Բանն այն է, որ ակտիվիստը ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ բարձրաձայնել է Դինո Գոլդում հանքագործների նկատմամբ կատարված ոտնձգությունների և էլեկտրաշոկի կիրառման մասին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

570 հազար 294 եվրո ՀՀ պետբյուջեից` արդարադատության պակասի համար. ՄԻԵԴ

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունը 2013-ի հունիսի 21-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներով սեփական երկրում արդարադատություն չգտած և Հայաստանի դեմ ՄԻԵԴ հայց ներկայացրած քաղաքացիներին վճարել կամ վճարելու է 570.294 եվրոյին համարժեք դրամ: Հայաստանի դեմ Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր, տասը տարվա ընթացքում 50 վճիռ է կայացվել, որից միայն մեկ դեպքում է, որ խախտում չի արձանագրվել: Այս պահի դրությամբ Հայաստանի դեմ ներկայացված և չքննված կա 833 դիմում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
ՍԴ նախագահ. Պետությունն իրավունք չունի անձին թողնել ինչ-որ սուբյեկտների հետ հարաբերությունների քաոսի մեջ

ՍԴ նախագահ. Պետությունն իրավունք չունի անձին թողնել ինչ-որ սուբյեկտների հետ հարաբերությունների քաոսի մեջ

Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանից գնացող բողոքների մի ստվար մասը կապված են վարչական իրավախախտումների հետ, ընդ որում՝ այդ իրավախախտումների համար քրեական պատասխանատվության հարցը մեզ մոտ օրենսդրորեն լուծվել է: Ըստ Գագիկ Հարությունյանի՝ առաջին անգամ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրեց, որ այդ տիպի խախտումների համար չի կարելի ազատազրկել, և դա հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիային:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Արամի 38 հասցեի սեփականատերերը 4.5 տարի է պայքարում են փոխհատուցում ստանալու համար

Պետական հանրային գերակա շահ ճանաչված Արամի 38 հասցեի սեփականատերերը՝ Փիլոյանները, արդեն 4.5 տարի է` դատարանի միջոցով փորձում են կորցրած բնակարանի համար փոխհատուցում ստանալ: Փիլոյանների փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց, որ Արամի 38 հասցեում օգտագործման իրավունք ունեցող հայցվորները վտարվել են տարածքից առանց դատարանի որոշման: «Նույնատիպ գործերով եվրոպական դատարանը երեք անգամ անդրադարձել է այս […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հանրային մեղադրանքի դեպքում տուժողի բողոքը պարտադիր չէ

Հանրային մեղադրանքի դեպքում տուժողի բողոքը պարտադիր չէ

Հանրային մեղադրանքի դեպքերում քրեական վարույթ կարող է իրականացվել առանց տուժողի բողոքի առկայության։ Նման դիրքորոշում է հայտնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը՝ Ջանկովիչն ընդդեմ Խորվաթիայի գործով։ Դիտարկվող գործով Եվրադատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներքո քննարկել է երկու մասնավոր սուբյեկտների փոխհարաբերություններին նախաքննական մարմնի միջամտության, բողոքի բացակայության պարագայում քրեական հետապնդման իրականացման իրավաչափությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, դատարանն, անդրադառնալով Խորվաթիայի օրենսդրությամբ […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ՄԻԵԴ-ում հունիսին կքննվի դատական գործ՝ ընդդեմ ՀՀ-ի

Հունիսի 4-6-ը ԵԽ նախարարների խորհուրդը՝ ԵԽ 47 անդամ երկրների ներկայացուցիչները, կուսումնասիրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներն ու որոշումների կատարման ընթացքը: Այդ ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի շրջանակում քննության կենթարկվեն մի շարք երկրների դեմ ներկայացված հայցեր, այդ թվում` նաև ՀՀ-ի դեմ ներկայացված մի դատական հայց: ԵԽ-ի կայքից ծանոթացանք ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ ներկայացված այդ […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }