Archive | Լրատվամիջոցներ RSS feed for this section

Շուռնուխի ծեծկռտուքի «բայց»-ը

Օգոստոսի 3–ին Շուռնուխ գյուղում տեղի ԼԳԲՏ համայնքից 9 հոգու նկատմամբ տեղի  ունեցան բռնություններ, ծեծ ու ջարդ։ Իրավապաշտպանական կառույցները խիստ քննադատության ենթարկեցին դեպքը և պահանջեցին պատժել մեղավորներին։ Հասարակությունից ոմանք, դատապարտելով երևույթը, փորձեցին «բայց»-երով ինչ-ինչ բացատրություններ տալ։ Միանգամից հետևեց միանգամայն իրավացի պնդումը, որ ցանկացած «բայց» քողարկված արդարացնում է բռնությունը։

․․․Բայց, ես էլ եմ ուզում ասել «բայց»։ Բայց արդյո՞ք նույն Շուռնուխ համայնքի բնակիչները նույնպես զոհեր չեն։ Արդյո՞ք նրանք մեր «ավանդական» մտածողության կրողները չեն և համոզված չեն իրենց ճշմարտացիության մեջ։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դատարանը ճանաչեց ցմահ դատապարտյալի իրավունքների խախտումները

Երևանի Ավան և Նոր Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարան օգոստոսի 1-ի նիստում աննախադեպ որոշում կայացրեց: Բավարարելով ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն ապօրինի ճանաչեց Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, որով մերժվել էր փոխել նրա պատժի կրման ռեժիմը փակից կիսափակ: 

Դատարանը պարտավորեցրեց Քրեակատարողական ծառայության Տեղաբաշխման հանձնաժողովին՝ վերականգնել Արթուր Մկրտչյանի խախտված իրավունքները: Սա նշանակում է, որ ցմահ դատապարտյալի պատժի կրման ռեժիմը Հանձնաժողովի նոր որոշմամբ պետք է փակից փոխվի կիսափակի: Բողոքի քննությունն ուղեկցվեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի սուր հարցերով Տեղաբաշխման հանձնաժողովի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչներին: 
Նշենք, որ Տեղաբաշխման հանձնաժողովն այս տարվա մայիսին մերժել է Արթուր Մկրտչյանին տեղափոխել պատժի կրման կիսափակ ռեժիմ՝ հիմնվելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացրած բնութագրի վրա:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Գյումրիի թիվ 19 միջնակարգ դպրոցում որպես աշակերտներ գրանցված են 16 անձանց տվյալներ, որոնք դպրոց չեն հաճախում. դատախազություն

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին: Դրա հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալն են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թվով 12 բնակիչներ՝ տարբեր ժամանակահատվածներում իրենց ծնողների դիմումների հիման վրա ընդունվել են նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տևական ժամանակ, որոշ դեպքերում՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, այսինքն` որևէ դասապրոցեսի չեն մասնակցել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Լրագրողի գործով դատական նիստը թույլատրվեց տեսանկարահանել, սակայն առանց ամբաստանյալներին նկարելու

Հուլիսի 30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ դատական նիստը տարբեր պատճառներով հետաձգվում էր. «Այնքան էր հետաձգվել նիստը, որ անսպասելի էր, որ այս մի նիստը տեղի ունեցավ: Նույնիսկ լրագրողներին չէինք տեղյակ պահել: Մենք պատրաստվել էինք բողոքեինք՝ նիստերի հետաձգման հետ կապված, բայց այս անգամ փաստորեն այն տեղի ունեցավ: Իրենց ասելով օբյեկտիվ տեխնիկական պատճառներ կան, դրա համար էլ անընդհատ հետաձգում էին»,- տեղեկացրեց Նարինե Ավետիսյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ԱՆ-ը պարզաբանում է դիտորդների կողմից բարձրացված հարցերը

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները մամուլի ասուլիսի ժամանակ մի շարք հարցեր էին բարձրացրել, որոնց վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել.

«Որևէ ՔԿՀ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ սանհանգույցները իսկական պատուհաս են»- շեշտել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:
Այս հարցի կապակցությամբ բազմիցս հայտնել ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել անազատության մեջ պահվող և տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց կարիքներին համապատասխան մատչելի պայմանների ստեղծման գործընթացին, մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են բժշկական նշանակության անհրաժեշտ սարքավորումները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ա1+»-ը եթեր կարող է ունենալ միայն 2020թ.-ին

«Ա1+» հեռուստաընկերությունը կապուղիների մրցույթին մասնակցելու հնարավորություն կստանա 2020 թվականին, ըստ օրենքով սահմանված դրույթի: Այսօր նշեց  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքով մրցույթները և ժամանակացույցը տրվում է օրենքով,  լիցենզիաները տրվում են 10 տարին մեկ, մրցույթը լինում է 10 տարին մեկ: Նախորդը եղել է 2010 թվականին, հաջորդ մրցույթը լինելու է 2020 թվականին  ըստ օրենքի, կարող են մրցույթին մասնակցել  բոլոր ցանկացողները»,- ասաց նա:

 Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային  հանձնաժողովի գրասենյակում այսօր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովի անդրանիկ նիստն էր:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ՀՀ ՔԿ վարույթում աճել են ընտանեկան բռնությունների մասով քննված գործերը

ՀՀ ՔԿ-ում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։

Ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ընտանեկան բռնությունների աճ. ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է նման 258 քրեական գործ՝ նախորդ տարվա 215-ի դիմաց։ 258 քրեական գործից 11-ը քննվել է՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերևույթ հանցագործության դրսևորումներ։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Սասնա Ծռեր» անդամ Արայիկ Հակոբյանը եւս ազատ արձակվեց

«Սասնա Ծռեր» եւս մեկ անդամ քիչ առաջ ազատ արձակվեց. դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ պատգամավորական անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց Արայիկ Հակոբյանին։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը։ Պաշտպան Երվանդ Վարոսյանն այսօր թվով երկրորդ միջնորդությունը ներկայացրեց։ Այս անգամ վերջինս միջնորդեց փոփոխել իր պաշտպանյալ Արայիկ Հակոբյանի խափանման միջոց կալանքը եւ այն փոխարինել անձնական երաշխավորությամբ. «Արայիկ Հակոբյանի համար, այսօր առավոտյան անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Սերգեյ Բագրատյանը։ Այսպիսով վերջիններս երաշխավորում են, որ մեղադրյալը, գտնվելով ազատության մեջ, կդրսեւորի պատշաճ վարքագիծ եւ չի խոչընդոտի դատավարական բնականոն ընթացքին»,- հայտնեց պաշտպան Վարոսյանը։ 

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Արտահերթ զեկույց՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում արձանագրված խնդիրների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման  վերաբերյալ» արտահերթ զեկույց: 

Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման չհայտարարված այցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ: Զեկույցում տեղ գտած հարցերը հիմնականում վերաբերում են կանանց և անչափահասների բժշկական զննությանը, հոգեբանական աշխատանքներին, պահման պայմաններին, ինչպես նաև նրանց նկատմամբ վերաբերմունքին: 

Հատուկ անդրադարձ է կատարվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի աշխատանքային պայմաններին ու նրանց սոցիալական ցածր երաշխիքներին: 

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն ազատ է արձակվել, պատճառված վնասը փոխհատուցվել է

Պետությանը 3 միլիոն դրամի վնաս հասցնելու կասկածանքով ձերբակալված՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրեն Արտակ Հարությունյանն ու պահեստապետ Վահագն Նալբանդյանը ձերբակալությունից երեք օր անց ազատ արձակվեցին։ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ հուլիսի 21-ին նրանք փոխհատուցել են պատճառված վնասը։

Տնօրենն ու հաշվապահը ձերբակալվել էին ինտերնատին հատկացված կաթն ու միսը վաճառելու և ստացված գումարը կազմակերպության հաշվեհամարին չմուտքագրելու կասկածանքով:

«Ազատության» հետ զրույցում տնօրեն Արտակ Համբարձումյանի փաստաբան Վարդան Համբարձումյանը պնդեց՝ ոստիկանության կողմից տուն-ինտերնատից վերցված փաստաթղթերում առկա է եղել պայմանագիր, ըստ որի՝ մսի արժեքը կազմել է 1448 դրամ, սակայն իրավապահները, չգիտես ինչու, մեկ կգ-ն հաշվարկել են 1700 դրամով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }