Archive | Մեր լուրերը RSS feed for this section

Խաղաղ հավաքների ազատության իրավունք

Պատրաստ է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից 2017թ-ի հուլիսից մինչև 2018թ-ի հունիսի 30-ն իրականացված խաղաղ հավաքների դիտորդության զեկույցը: Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հայտարարություն՝ Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով

Հայտարարություն՝ Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) խստագույնս դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծայրահեղ անհանդուրժողականության, ատելության և բռնության պոռթկումը, որն արտահայտվեց 9 երիտասարդի կյանքի և առողջության նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական ոտնձգությամբ:

Կոալիցիան պնդում է, որ կատարվածի համար պատասխանատվությունը կիսում են հավասարապես թե՛ այն անձինք, ովքեր հարձակում են գործել գյուղի բնակիչներից մեկի մոտ հյուրընկալված երիտասարդների վրա և թե՛ իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանության ծառայողները, որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ, թողտվությամբ և, նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է զեկույց` 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների և հավաքների դիտորդության վերաբերյալ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է զեկույց` 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների և հավաքների դիտորդության վերաբերյալ

Սույն զեկույցով ամփոփվում է Հայաստանի Հանրապետությունում 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի համատեքստում: Զեկույցը` այստեղ

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները

Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը  նույն կերպ  խոչընդոտում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը նշեցին Դիտորդական խմբի անդամները` հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը, անդրադառնալով  խնդիրներին, նշում է, որ  ավելի քան տասը տարվա գործունեության ընթացքում իրենց գործունեությունը հատկապես խոչընդտովել է  2016թ. քաղաքական հնչեղություն ստացած դեպքերի կապակցությամբ, երբ դիտորդներին չէին թույլ տալիս հանդիպել կալանավորված անձանց հետ:

«2016թ-ին խումբը կատարել է 94 այցելություն և այդ այցելությունների շուրջ 9 տոկոսի դեպքում խմբի աշխատանքները խոչընդտովել են: Այդ միտումը շարունակվում է մինչ օրս և տարածվում նաև մյուս գործերի վրա»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայով եռօրյա դասընթացի մասնակցության հայտերի ընդունում

«Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայով եռօրյա դասընթացի մասնակցության հայտերի ընդունում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կազմակերպում է 2018 թ. հոկտեմբերին «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայով եռօրյա դասընթացին մասնակցելու հայտերի ընդունում: Դասընթացի ընթացքում  կներկայացվեն հետևյալ թեմաները՝ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և ժողովրդավարության ընդհանուր հասկացությունները, հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավական դաշտը և առանձնահատկությունները: Դասընթացի ընթացքում կքննարկվեն և կվերլուծվեն տարբեր ակցիաների ու ֆլեշմոբերի տեսակները և դրանց արդյունավետությունը, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում և երկրներում տեղի ունեցած  հավաքների և բողոքի ցույցերի փորձը: Դասընթացի ընթացքում կկիրառվեն նաև ոչ ֆորմալ կրթական մեթոդներ՝ դերախաղ, բանավեճ, քննարկումներ՝ ներկայացված գիտելիքները մասնակիցների մոտ ամրապնդելու համար:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Մարդու իրավունքների կրթություն, կամավորների կարողությունների զարգացում» ծրագրի մասնակցության հայտերի ընդունում

«Մարդու իրավունքների կրթություն, կամավորների կարողությունների զարգացում» ծրագրի մասնակցության հայտերի ընդունում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Մարդու իրավունքների կրթություն, կամավորների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2018-2019թթ. ծրագրին մասնակցելու հայտերի ընդունում: Կկազմակերպվի դասընթացների շարք մարդու իրավունքների, օրենքի գերակայության, քաղաքացիական գիտակցության, քաղաքացիական արժանապատվության, ժողովրդավարության, խտրականության, մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային մեխանիզմների և մոնիթորինգի մեթոդաբանության, ինչպես նաև շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների վերաբերյալ: Ծրագրին կարող են մասնակցության հայտեր ներկայացնել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում և Երևան քաղաքում բնակվող երիտասարդներ, տարբեր խոցելի խմբերի, ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ուսանողներ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Տեղի ունեցավ «ՀՀ կրթության համակարգի պետական ֆինանսավորման հիմնական խնդիրները» զեկույցի ներկայացումը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը/ ԹԻՀԿ/ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացրել է «ՀՀ կրթության համակարգի պետական ֆինանսավորման հիմնական խնդիրները» թեմայով ուսումնասիրություն, որի արդյունքները հունիսի 29-ին ներկայացվեցին և քննարկվեցին կրթության ոլորտի փորձագետների, պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ղեկավար Լուսինե Հակոբյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ինչպես իրականացնել քրեակատարողական համակարգի բարեփոխումը Հայաստանում. ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունի

Ինչպես իրականացնել քրեակատարողական համակարգի բարեփոխումը Հայաստանում. ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունի

Բարեփոխում բառն օգտագործելով մենք նախ և առաջ խոսում ենք մի իրավիճակի մասին, որը փոխվելու է դեպի բարին։ Ո՞րն է այդ իրավիճակը և որո՞նք են այդ իրավիճակի բացասական, կամ մեր ազգային մշակույթին օտար, կամ զարգացած երկրների հետ համահունչ  քայլելուն խոչընդոտող հիմնական բնութագրիչները։

Առանձնացրել եմ 6 բնութագրիչներ՝

 ա) հանցագործ անձի ստատիկության վերաբերյալ սխալ ըմբռնման վրա հիմնված տգետ համառությունը,

բ) հանցագործ անձի ձևավորման սխալ պատճառագիտական (զարգացման) ըմբռնումները,

գ) հանրային պատասխանատվության վերաբերյալ ժխտման հակազդեցությունը,

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը

Հունիսի 12-ին տեղի ունեցավ «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի ներկայացումը: Զեկույցը լույս է տեսել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով երկրին ուղղված Երեխաների իրավունքների կոմիտեի առաջարկություններին և դրանք մեծ մասամբ չեն կատարվել կամ կատարվել են մասնակի: Ավելին`Կոնվենցիայի վերաբերյալ հասարակությունը պատշաճ իրազեկված չէ. դա է ցույց տալիս մեր բազմաթիվ հանդիպումները Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտների հետ»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի′ երեխաներ

Սիրելի երեխաներ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն շնորհավորում է Ձեզ` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` մաղթելով անհոգ ու խաղաղ մանկություն, երջանիկ  կյանք, արժանապատիվ ապագա:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }