Archive | Հայտարարություններ RSS feed for this section
Հայտարարություն՝ Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով

Հայտարարություն՝ Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) խստագույնս դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծայրահեղ անհանդուրժողականության, ատելության և բռնության պոռթկումը, որն արտահայտվեց 9 երիտասարդի կյանքի և առողջության նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական ոտնձգությամբ:

Կոալիցիան պնդում է, որ կատարվածի համար պատասխանատվությունը կիսում են հավասարապես թե՛ այն անձինք, ովքեր հարձակում են գործել գյուղի բնակիչներից մեկի մոտ հյուրընկալված երիտասարդների վրա և թե՛ իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանության ծառայողները, որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ, թողտվությամբ և, նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայով եռօրյա դասընթացի մասնակցության հայտերի ընդունում

«Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայով եռօրյա դասընթացի մասնակցության հայտերի ընդունում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կազմակերպում է 2018 թ. հոկտեմբերին «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայով եռօրյա դասընթացին մասնակցելու հայտերի ընդունում: Դասընթացի ընթացքում  կներկայացվեն հետևյալ թեմաները՝ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և ժողովրդավարության ընդհանուր հասկացությունները, հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավական դաշտը և առանձնահատկությունները: Դասընթացի ընթացքում կքննարկվեն և կվերլուծվեն տարբեր ակցիաների ու ֆլեշմոբերի տեսակները և դրանց արդյունավետությունը, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում և երկրներում տեղի ունեցած  հավաքների և բողոքի ցույցերի փորձը: Դասընթացի ընթացքում կկիրառվեն նաև ոչ ֆորմալ կրթական մեթոդներ՝ դերախաղ, բանավեճ, քննարկումներ՝ ներկայացված գիտելիքները մասնակիցների մոտ ամրապնդելու համար:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Մարդու իրավունքների կրթություն, կամավորների կարողությունների զարգացում» ծրագրի մասնակցության հայտերի ընդունում

«Մարդու իրավունքների կրթություն, կամավորների կարողությունների զարգացում» ծրագրի մասնակցության հայտերի ընդունում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Մարդու իրավունքների կրթություն, կամավորների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2018-2019թթ. ծրագրին մասնակցելու հայտերի ընդունում: Կկազմակերպվի դասընթացների շարք մարդու իրավունքների, օրենքի գերակայության, քաղաքացիական գիտակցության, քաղաքացիական արժանապատվության, ժողովրդավարության, խտրականության, մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային մեխանիզմների և մոնիթորինգի մեթոդաբանության, ինչպես նաև շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների վերաբերյալ: Ծրագրին կարող են մասնակցության հայտեր ներկայացնել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում և Երևան քաղաքում բնակվող երիտասարդներ, տարբեր խոցելի խմբերի, ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ուսանողներ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները».ՀԿ-ների հայտարարությունը

«Պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները».ՀԿ-ների հայտարարությունը

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս ողջունում ենք ժողովրդի հաղթանակը և կարևորում ենք քաղաքացիական ինքնագիտակցության և արժանապատվության զարթոնքը։
Գնահատելի են պատասխանատու, թափանցիկ և հաշվետու կառավարում իրականացնելու համար վարչապետի հռչակած սկզբունքները։
Մենք գիտակցում ենք անցումային ժամանակահատվածում նոր կառավարության առջև ծառացած խնդիրների ծանրությունը և սպասվող աշխատանքի դժվարությունը։
Նախորդ կառավարությունից ժառանգած թույլ տնտեսությունը, ահռելի պետական պարտքը, սահմանափակ ռեսուրսները, անարդյունավետ ենթակառուցվածքները, ինչպես նաև կառավարման համակարգում առկա ներքին հնարավոր իրական խոչընդոտներն այն մարտահրավերներն են, որոնք պետք է հաղթահարվեն նորաստեղծ կառավարության կողմից։ Երկրի հասարակական-քաղաքական կյանքում իրականացված փոփոխություններն, անշուշտ, կարևորագույն ձեռքբերումներ են, սակայն դեռևս լիարժեք հաղթանակ չեն։ Նախորդ համակարգի արատավոր երևույթներն ու անարդյունավետ կառավարման հետևանքները դեռևս անհրաժեշտ է ամբողջությամբ արմատախիլ անել։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի մասնակցության հայտերի ընդունում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2018-2020 թթ. ծրագրին մասնակցելու հայտերի ընդունում: Կկազմակերպվի դասընթացների շարք մարդու իրավունքների, օրենքի գերակայության, քաղաքացիական գիտակցության, քաղաքացիական արժանապատվության, ժողովրդավարության, խտրականության, մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային մեխանիզմների և մոնիթորինգի մեթոդաբանության, ինչպես նաև շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների վերաբերյալ: Ծրագրի տևողությունը կլինի երեք տարի և կիրականացվի 3 փուլով՝ Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ մարզերում և Երևան քաղաքում բնակվող երիտասարդներ, տարբեր խոցելի խմբերի, ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ուսանողների համար: Մասնակիցների ընտրությունը մրցութային է, ծրագրում կընդգրկվի 25-30 մասնակից (յուրաքանչյուր մարզից մինչև 5 մասնակից): Ընտրված անձանց մասնակցությունը ծրագրի բոլոր փուլերին պարտադիր է: Ծրագրի մասնակիցները կարող են նաև ներգրավվել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ապրիլի 23-ի դրությամբ ընդհանուր առմամբ ձերբակալված է 33 քաղաքացի. Իրավապաշտպանների միասնական թեժ գիծ

Ապրիլի 23-ի դրությամբ ընդհանուր առմամբ ձերբակալված է 33 քաղաքացի. Իրավապաշտպանների միասնական թեժ գիծ

Ապրիլի 23-ին ժամը 12:15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ են բերման ենթարկվել առնվազն 50 մարդ, որոնք հիմնականում դասադուլի մասնակցող ուսանողներ էին և բերման են ենթարկվել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմաց իրականացվող ցույցի ժամանակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դասադուլ են հայտարարել Երևանի 11 համալսարան:

Այսօր առավոտյան Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մոտ շուրջ 8 ոստիկան հարձակվել և մեքենայից դուրս են հանել նույն համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանին և դաժան ծեծի ենթարկել նրան: Բժիշկը գանգուղեղային վնասվածքով և այտոսկրի կոտրվածքով տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց:

Թեժ գծին ստացված տեղեկատվության համաձայն՝ մոտ 40 զինվորական միացել է ցուցարարներին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հայաստանի քաղաքացիական հասարակության հրատապ դիմումը միջազգային հանրությանը

Հայաստանի քաղաքացիական հասարակության հրատապ դիմումը միջազգային հանրությանը

Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա, որը հստակ առճակատում է առկա բռնակալական կոռումպացված վարչակարգի և ժողովրդավարության հույսի միջև:

Մինչև 2015թ. Հայաստանի Հանրապետությունն ուներ կիսանախագահական կառավարման համակարգ, որը նախատեսում է երկրի նախագահի ուղղակի ընտրություն` առավելագույնը պաշտոնավարման երկու ժամկետով: Պաշտոնավարման երկու ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություն իրականացրեց 2015 թ. դեկտեմբերին լայնածավալ կեղծիքներով իրականացված հանրաքվեի միջոցով:[1]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հայտարարություն Տիգրան Մազմանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Հայտարարություն Տիգրան Մազմանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Տիգրան Մազմանյանը 2018թ. ապրիլի 17-ին բերման է ենթարկվել ոստիկանություն զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու ևանցկացնելու համար: Հետագայում նրան կասկածանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների ժամանակբռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբդիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար: 

Նրան վերագրվել է արարք, որ նա օժանդակել է հանրային ռադիոյի դուռը ջարդող անձանց:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հայտարարություն՝ ցուցարարների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ

Հայտարարություն՝ ցուցարարների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ

2018, Ապրիլի 17-ի ուշ երեկոյան, Երևանի Հանրապետության հրապարակում «Քայլ արա» և «Մերժիր Սերժին»  նախաձեռնությունների հավաքի ընթացքում հայտարարվեց հաջորդ օրը հավաքի մասնակիցները կողմից խաղաղ անհնազանդության գործողությունների շարունակման մասին։ Միաժամանակ զգուշացվեց սադրիչ խմբերի առկայության մասին։ Այդ հայտարարությունից ժամեր անց Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան խաչմերուկի հատվածում նման սադրիչ խմբի կողմից բախումներ հրահրվեց ոստիկանների, քաղաքացիների և լրագրողների հետ, որոնք ուղեկցվեցին համայնքային գույքի և ոստիկանության ավտոմեքենաների վնասումներով։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հայտարարություն բերման ենթարկված  քաղաքացիների վերաբերյալ

Հայտարարություն բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունի բաժնում պահվում է 8 քաղաքացի, որոնք բերման են ենթարկվել ապրիլի 18-ին՝ ժամը 11:05-ին, Ֆրանսիայի հրապարակից: Քաղաքացիների հավաստմամբ՝ բերման ենթարկվելու պահին իրենք Ֆրանսիայի հրապարակում ցույցի չէին մասնակցում:

Կենտրոն բաժնում 6 քաղաքացի բերման է ենթարկվել ժամը 11:10-ին,  ևս 4-ը՝ 11:25-ին:

Նշված անձիք ոստիկանությունում պահվում են այն պատճառաբանությամբ,  որ պետք է հարցաքննվեն որպես վկա՝ ապրիլի 16-ին Ֆրանսիայի հրապարակում անցկացված ցույցի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }