Archive | Մամուլի հաղորդագրություններ RSS feed for this section
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը ու ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահի հետ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը ու ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահի հետ

Այսօր՝ օգոստիսի 5-ին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան հանդիպեցին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին:
Դեսպանը նշեց. «Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանում շեշտադրվեց այն կազմակերպությունների կարևորությունը, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության ու մոնիտորինգի հարցերով, որոնցից մեկն էլ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն է: Ինչպես Հելսինկյան կոմիտեն, այնպես էլ դեսպանատունը խորապես անհանգստացած են Էրեբունու դիմակայության օրերին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման ու իրենց աշխատանքն իրականացնող լրագրողներին թիրախավորելու մասին արժանահավատ հաղորդումներով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն 20 տարեկան է

Այսօր «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության  հիմնադրման 20-ամյակն է: 20 տարի շարունակ Հայաստանում  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում  Հայաստանի Հելսինկյան կոմիտեն բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Գործունեության 20-ամյակի առթիվ շնորհավորում ենք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հիմնադիր նախագահ պարոն Ավետիք Իշխանյանին, խորհրդի անդամներին,  աշխատակազմին, մարզային կամավորներին, գործընկեր կազմակերպություններին և կազմակերպության բոլոր համախոհներին:  

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Բռնություն հավաքի մասնակիցների նկատմամբ

Սույն թվականի մայիսի 13-ին, ՀՀ Նախագահի նստավայրի առջև, ճաղավանդակների մոտ խաղաղ հավաք էին իրականացնում և իրենց բողոքն արտահայտում բանակում սպանված զինվորների ծնողները: Նրանք նախագահի աշխատակազմից պահանջում էին պատասխան ամիսներ առաջ տրված դիմումին` իրենց զավակների սպանությունների գործերի վերանայման և արդարացի քննության վերաբերյալ: Հենց սկզբից, երբ մայրերը մոտեցան ճաղավանդակներին, ոստիկանները, մոտ 10 հոգի, նրանց ետ հրեցին և հետագա 15 րոպեների ընթացքում, պարբերաբար ուժ կիրառելով և գոռգոռալով, ստիպում էին հավաքի մասնակիցներին անցնել հանդիպակաց մայթ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները դիմել են միջազգային կազմակերպություններին Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների պատշաճ քննության իրականացման խնդրանքով

Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հետագայում Ադրբեջանական զինվորական ծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի կապակցությամբ 2014թ.-ի սեպտեմբրի 15-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը և Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե, Խոշտանգումների դեմ կոմիտե, ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }