Tag Archives | Ավետիք Իշխանյան

Հայելու առաջ

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Սերժ Սարգսյանի նպատակը միշտ եղել է վերարտադրվելը․ Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ՍիվիլՆեթի հետ քննարկում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության ֆիլմում, որում նա չի բացառել ընտրություններից հետո վարչապետի պաշտոնին իր հավակնությունը, «եթե ՀՀԿ-ն ստանա շատ լավ քվե»։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Համաներումով իշխանությունը բարի ժեստ է անում և փակում անարդար վճիռները. Ավետիք Իշխանյան

Համաներումով իշխանությունը բարի ժեստ է անում և փակում անարդար վճիռները. Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը տեսականորեն համաներման ինստիտուտի ջատագովը չլինելով, կողմ է համաներմանը: Ըստ նրա՝ դա ինչ-որ չափով կնպաստի քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով դիտարկմանը, թե հասարակության շրջանում դժգոհություններ են հնչում, որ համաներման դեպքում հանցագործների թվի աճ է նկատվելու, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. ««Հանցագործներին» ազատ արձակելու հետ կապված այդպիսի խոսակցությունները, ցավոք, հասարակության կարծրատիպային մտածողությունն է: Եթե այդպիսի մտածողություն կա, ապա պայմանական ասած, հանցագործություն կատարողներին պետք է առնվազն ցմահ պահել բանտերում, որովհետև ցանկացած ժամանակ ժամկետը լրանալու է և նրանք ազատ են արձակվելու»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Շատ լուրջ է վիճակը. հատուկ հանձնարարություն է տրվել ինստիտուտներին նախապատրաստելու հանձնումը». Իշխանյան.

«Մեր միակ ճիշտ երաշխիքը մեր հայկական բանակն է, որին պետք է փայփայենք, սիրենք՝ նորածին մանուկի նման: Թե այսօր ինչ է կատարվում Հայաստանում, մենք բոլորս էլ տեսնում ենք, միամիտ չենք: Մենք ոչ մեկս միամիտ չենք, մեկը քաղաքական դիվիդենտ է ձեռք բերում, մեկը չգիտեմ ինչեր է ստեղծում ապագայի համար, մեկը փող է աշխատում, կարծելով, թե վայելելու է: Պետք է ազգովի հասկանանք՝ ոչ մեկը իր միլիոնները չի վայելելու, եթե մենք չունենանք մեր իրական գարանտը՝ մեր պետականությունը պահպանելու»,- այսօր ԼՂՀ հակամարտության արդի փուլը. Իրականություն և հեռանկարներ թեմայով քննարկման ժամանակ ասաց ԼՂՀ-ից ժամանած Վաչագան Զաքարյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Խորենացիում հավաքվածների թվով չպետք է որոշել, թե «Սասնա ծռերի» հանդեպ համակրանքը ինչ աստիճան էր

«Ես այս իրադարձությունները զինված ապստամբություն եմ համարում»,- հետահայաց ամփոփելով 15-օրյա իրադարձությունները՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«BBC-ն հրապարակել է հարցումների արդյունքները՝ նշելով, որ «Սասնա ծռեր»-ի նկատմամբ Հայաստանում համակրանքը համատարած է, ես էլ այդ նույնն եմ զգացել՝ տաքսի խանութ… ուր գնում ես, մեծագույն համակրանք կա նրանց նկատմամբ,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ համակրելով հանդերձ՝ ժողովրդական մեծ զանգվածներ չհավաքվեցին, քանի որ կա համարձակության խնդիր, հպատակության , «ինչ գործ ունեմ»- ի խնդիր: Սակայն, նրա խոսքով, հավաքվածների թվով չպետք է եզրակացնել, թե համակրանքն ինչ աստիճանի էր:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Եթե Սերժ Սարգսյանը ահաբեկչություն է ասում, ուրեմն արդեն կան հանձնարարականներ, որ այդ հոդվածով դատեն». Ավ. Իշխանյան

Նախագահ Սերժ Սարգսյանը իշխանության, հասարակության, հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը որոշ գնահատականներ տվեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններին:
Նա իր խոսքում մի քանի անգամ օգտագործեց «ահաբեկչություն» բառը՝ ասելով, որ «իշխանությունները կգան և կգնան, բայց ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա», «ո՛չ ասեք ահաբեկչությանը», «ահաբեկչությունը մահացու մեղք է» և այլն: Aravot.am-ը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին հարցրեց՝ հաշվի առնելով, որ գործի քննությունը չի ավարտվել, սա հերթական անգամ Սերժ Սարգսյանի կողմից նախաքննական մարմիններին ուղղորդում չէ՞, նախագահը չպե՞տք է ձեռնպահ մնար այսպիսի գնահատականից, երբ քրգործ է հարուցված:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մտածում եմ՝ սա Հայաստա՞նն է, թե՞ Պինոչետիի Չիլին. Ավետիք Իշխանյան

Հուլիսի 17-ից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ջոկատի կողմից սկիզբ դրեց նոր բռնությունների, որոնք ավանդաբար կիրառվում են իշխանությունը սպառնացող վտանգի դեպքում։ 2004թ. ապրիլի 12-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բռնություններին հաջորդեցին 2008թ. Մարտի 1-ի հետընտրական իրադարձությունները, որոնց հետեւանքով ունեցանք 10 զոհ։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով հուլիսի 29-ին Սարի թաղում քաղաքացիների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնություններին, Hraparak.am-ի հետ զրույցում նշեց. «Միշտ ասում ենք աննախադեպ, աննախադեպ, բայց Դուք օրինակներ բերեցիք, որ եղել են նախադեպեր։ Բռնությունները գնալով կատարելագործվում են, ոստիկաններին հատուկ կերպով գրգռել են, հանձնարարական են տվել։ Եթե համեմատենք նախկին բռնությունների հետ, կարող եմ ասել, որ դրանք ավելի կատարելագործվել են խոշտանգումների առումով։ Երբեմն որ նայում եմ, մտածում եմ՝ արդյոք սա Հայաստա՞նն է, Կոլումբիա՞ն, թե՞ Պինոչետիի Չիլին։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ հաջողության չի հասնելու, չէր դիմի նման արկածախնդրության. Ավ. Իշխանյան

Եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ հաջողության չի հասնելու, չէր դիմի նման արկածախնդրության. Ավ. Իշխանյան

Ինչո՞ւ Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց հարձակվել: Tert.am-ի հետ զրույցում այս հարցադրումն արեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա չցանկացավ մտնել քաղաքագիտական տարբեր վերլուծությունների մեջ՝Թուրքիայի կամ Ռուսաստանի հրահրում, պարզապես նշեց, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը վստահ լիներ, որ հնարավոր չէ հասնել հաջողության, ոչ մի գործոն նրան չէր մղի արկածախնդրության:

«1994թ. կնքված հրադադարը, բ ոլորն էին գիտակցում, որ դեռ խաղաղություն չէ: Եվ պարզ էր, որ հատկապես 2000-ականներից Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվում է պատերազմի: Այդ էին վկայում նրանց կողմից ագրեսիվ հռետորաբանությունը, քնած հայ սպային կացնահարածին հերոսացնելը, ժամանակակից հարձակողական սպառազինություններ ձեռք բերելը, և այլն: Իսկ ի՞նչ էր կատարվում համեմատաբար խաղաղ շրջանի, բայց իրականում պերմանենտ պատերազմի մեջ գտնվող Հայաստանում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հույս ունենալ, որ չինովնիկների աչքերը կարող են արցունքոտվել, հօգուտ մեզ որոշումներ կկայացնեն, մոլորություն է. իրավապաշտպան

Հույս ունենալ, որ չինովնիկների աչքերը կարող են արցունքոտվել, հօգուտ մեզ որոշումներ կկայացնեն, մոլորություն է. իրավապաշտպան

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է ԼՂՀ ՊՆ զինծառայող, ազգությամբ եզդի 19-ամյա Քյարամ Սլոյանին գլխատած զինծառայողին: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ հանգամանքը ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ լուրջ փաստարկ կարող էլ լինել:

Նշենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 2016թ. ապրիլի 9-ին և 15-ին դատարանը գրանցել է գանգատները և այդ մասին տեղեկացրել է դիմողների ներկայացուցիչներին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Մեդիա դաշտի խնդիրը ոչ թե ազատության, այլ մտքի պակասն է»

«Մեդիա դաշտի խնդիրը ոչ թե ազատության, այլ մտքի պակասն է»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գտնում է, որ մարդկության մեծամասնությունը լրատվության զոհ է: Եվ այսօրվա անհասկանալի լրատվական դաշտը կշարունակի անհասկանալի մնալ, քանի դեռ իսկապես անկախ ու էթիկական կանոններով աշխատող լրատվամիջոցները առաջատար դիրքերում չեն: Այդ դեպքում երկրորդական լրատվամիջոցները կմղվեն լուսանցքից դուրս:

Հայաստանի քաղաքական ու լրատվական իրականությունը Ավետիք Իշխանյանն այսպես է բնորոշում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }