Tag Archives | արդար դատաքննության իրավունք

Անկախ հանձնաժողովն անտեսու՞մ է դատարանի վճիռը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Ամատունին ասել է, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը չի կատարում դատարանի վճռում առկա պահանջները:
Դատապարտյալն Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարան է դիմել այն բանից հետո, երբ անկախ հանձնաժողովը երեք անգամ մերժել է նրա խնդրանքը: Դատարանը, սակայն, բավարարել է դատապարտյալի բողոքը և վերացրել հանձնաժողովի որոշումը: Ավելին՝ դատարանը պարտավորեցրել է ՔԿՀ-ին Ռուբեն Ամատունուն վաղաժամ ազատ արձակման անկախ հանձնաժողովին մասին միջնորդագիր ներկայացնել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հայկական ուրբաթ 19.09.2014

Կենտրոն հեռուստաընկերության սեպտեմբերի 19-ի «Հայկական ուրբաթ» հաղորդման ընթացքում քննարկվել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի անչափահաս որդի Շահեն Հարությունյանին 5 տարի ազատազրկման դատապարտելու դատախազի միջնորդությունը: Հաղորդման հյուրերն են՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Անի Վարդանյանը, իրավաշատպաններ Ստեփան Դանիելյանը և Վարդան Հարությունյանը, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, երգիչ-երգահան Էդվարդ Զորիկյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հայկական ուրբաթ 19.09.2014

Կենտրոն հեռուստաընկերության սեպտեմբերի 19-ի «Հայկական ուրբաթ» հաղորդման ընթացքում քննարկվել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի անչափահաս որդի Շահեն Հարությունյանին 5 տարի ազատազրկման դատապարտելու դատախազի միջնորդությունը: Հաղորդման հյուրերն են՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Անի Վարդանյանը, իրավաշատպաններ Ստեփան Դանիելյանը և Վարդան Հարությունյանը, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, երգիչ-երգահան Էդվարդ Զորիկյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ցմահ դատապարտյալների հացադուլն արդարացի է. իրավապաշտպանները պայմանական վաղաժամ ազատման մասին

Իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը և Ավետիք Իշխանյանը արդարացի են համարում Նուբարաշենում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալի հացադուլ հայտարարելը՝ ի նշան բողոքի, որ պայմանական վաղաժամկետ ազատումն իրենց վրա չի տարածվում։ Խնդրի համատեքստում Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ դեռ 2003թ.-ին, երբ Հայաստանում մահապատիժը վերացավ և ցմահ դատապարտման պատժատեսակը մտցվեց, ցմահ դատապարտվածներից որևէ մեկի գործը չվերանայվեց այն դեպքում, երբ պետք է վերանայվեր:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Արդարադատության նախարարի հորդորով ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հացադուլը

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկման դատապարտվածների՝ հացադուլ հայտարարելու կապակցությամբ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ցմահ ազատազրկված 29 դատապարտյալ հացադուլ է հայտարարել

Այսօր առավոտից Նուբարաշենի մեկուսարանում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալներ հացադուլ են հայտարարել: Մինչ այդ դատապարտյալները նամակով դիմել էին արդարադատության նախարարին, սակայն որևէ պատասխան չեն ստացել: Հացադուլ հայտարարած դատապարտյալները պահանջում են հնարավորություն ընձեռել պայմանական վաղաժամկետ ազատման համար:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հասարակական դիտորդների խումբն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության դրսևորած վերաբերմունքի կապակցությամբ

2014 թվականի հունիսի 12-ին և 18-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացրել է 2 հրատապ հաշվետվություն: Առաջին հաշվետվությունը վերաբերում էր «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Ա.Ն.-ի առողջական վիճակին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մեդիա կենտրոն». «Պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրները Հայաստանում»

Հունիսի 24-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի «Պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ասուլիսը: Բանախոսներն էին՝ Ռուբեն Սարգսյանը՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի դիտորդներ Արայիկ Զալյանը, Հասմիկ Հարությունյանը և Անի Վարդանյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մեդիա կենտրոն». «Պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրները Հայաստանում»

Պայմանական վաղաժամկետ ազատման եռաստիճան համակարգը` քրեակատարողական հիմնարկների վարչակազմ, անկախ հանձնաժողով ու դատարան, բարեփոխումների կարիք ունի: Գործող համակարգը բավականին խնդրահարույց է. «Մեդիա կենտրոնում» այսօր անցկացված ասուլիսի ընթացքում նշեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Պայմանական վաղաժամկետ ազատումը Հայաստանում կա, բայց չի գործում

Հայաստանում վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ինստիտուտը գրեթե չի գործում: Իր փորձից ելնելով՝ վստահեցնում է փաստաբան Լուսինե Սահակյանը։ «Շատ են դեպքերը, երբ մենք գիտենք, որ տվյալ մարդու նկատմամբ պայմանական վաղաժամկետը չէր կարող գործել, բայց գործում է տվյալ մարդկանց համար և բազմաթիվ հարյուրավոր մարդկանց համար այն չի գործում»,- «Ա1+»-ին ասաց Լուսինե Սահակյանը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }