Tag Archives | արդար դատաքննություն

Հետաձգվեց Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատական նիստը

Այսօր ժամը 11:00-ից սկսած բողոքի ակցիա էր տեղի ունենում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործերով հերթական դատական նիստը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել Շ. Հարությունյանին և նրա համախոհներին: Սակայն դատական նիստը այդպես էլ չկայացավ, քանի որ գործով մեղադրյալներից՝ Ալեք Պողոսյանը միջնորդեց դատարանին, որպեսզի իրեն ապահովեն պաշտպանով:
Շ. Հարությունյանի և իր համախոհների գործով հերթական դատական նիստը կկայան 2014թ. հոկտեմբերի 3-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Տեղեկանք Վարդգես Գասպարի վերաբերյալ հարուցված քրեական գործից

2011 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի դիմաց, կազմակերպվել է բողոքի ակցիա, որին մասնակցում էին մի քանի տասնյակ մարդ: Ակցիայի նպատակն է եղել բողոքն արտահայտել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների գործերի վերաբերյալ իրականացվող քննության դեմ: Վարդգես Գասպարին մի խումբ քաղաքացիների հետ մասնակցել է նշված բողոքի ակցիային: Բողոքի ակցիայի ժամանակ Հայաստանի ոստիկանապետը դուրս գալով կառավարության շենքից, ուղիղ գծով քայլել է դեպի ցուցարարները և ճանապարհ բացելու համար ձեռքով հրել է ակցիայի մեկ այլ մասնակից Լալա Ասլիկյանին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մհեր Արշակյանի համար անակնկալ չէր Վարչական դատարանի որոշումը

«Այս դեպքում, այո արդարությունը հաղթեց: Բայց դատական համակարգի նկատմամբ վստահություն առաջացավ, թե`ոչ, մի գործով դժվար է ասել: Այս դեպքում արդարադատություն իրականացվեց: Մյուս դեպքերում արդարություն կլինի, թե`ոչ…մենք գիտենք Հայաստանում արդարադատությունը կամ դատական համակարգն ինչ վիճակում են գտնվում: Խիստ կասկածում եմ, որ վստահությունը միանգամից կվերականգնվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ Մհեր Արշակյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դատարանը Սոնյա Մսրյանին իրավախախտ ճանաչեց

Դատարանը Սոնյա Մսրյանին իրավախախտ ճանաչեց

Այսօր ՀՀ վարչական դատարանում դատավոր Կարենի Ավետիսյանի նախագահությամբ հրապարակվեց Սոնյա Մսրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վճիռը: Վճռով բավարարվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի բաժնի հայցը Սոնյա Մսրյանի նկատմամբ՝ նշանակելով տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով, միևնույն ժամանակ մերժվեց Սոնյա Մսրյանի հակընդդեմ հայցը: Հիշեցնենք, որ Սոնյա Մսրյանը 2013թ. սեպտեմբերի 4-ին մասնակցել է «Դեմ ենք մաքսային միությանը» խորագրով նախագահական նստավայրի դիմաց անցկացվող բողոքի ակցային:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Բեկանած ունենամ» դատավճիռդ. ո՞վ է հրահանգել չարդարացնել…

Շատ դատավորներ երևի արդարադատություն ասելով հասկանում են ոչ թե արդար դատ, այլ արդարին դատել: Շատ դատախազներ էլ մեղադրանքը կազմում են հետևյալ տրամաբանությամբ. դատի խազ քաշողը մենք ենք ու մինչև որտեղ պետք լինի, այնտեղ էլ խազը կքաշենք ու ամբաստանյալին «կքաշենք»: Հենց այդ մտածելակերպի հետևանքով էլ ծնվում է մեղադրանք, դատավճիռ կոչվածը, որը, երբ վերցնում ես, ընթերցելու և սխալդ հասկանալով, զգաստանալու, հակառակն է ստացվում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Շանթ Հարությունյանին կդատեն հունիսի 12-ին. տուժողների մեջ է Վ. Օսիպյանը

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և գործով անցնող մյուս 13 անձանց գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 12-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից։

Այս գործը կքննի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ինչի՞ց է վախենում դատավորը

2010 թ.-ի հուլիսին Տավուշի մարզի դիրքերից մեկում մահացած ենթասպա Արտակ Նազարյանի ներկայացուցիչները կրկին ահազանգում են դատավոր Սամվել Մարդանյանի կամայական գործողությունների մասին: Նախորդ դատական նիստում դատավորն արդեն հինգերորդ անգամ դատարանի դահլիճից հեռացրել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանին: Դատավորը հեռացրել է վերջինիս՝ թույլ չտալով կատարել հայտարարություն, որը վերաբերելու էր կարևորագույն միջնորդության մերժմանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Վանաձորցի բերանը կարած կալանավորը ստորագրությամբ ազատ է արձակվել

Լոռու մարզի դատախազության  որոշմամբ   փոփոխվել  է խափանման միջոց կալանավորումը:  Aravot.am-ի տեղեկություններով հունվարի 28-ին Լոռու մարզի դատախազության որոշման համաձայն` «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Շալիկո Մանուչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է ստորագրությամբ չհեռանալու մասին: 33 –ամյա Շալիկո Մանուչարյանը 15 օր էր, ինչ կարել էր բերանն ու հացադուլ հայտարարել: Այդկերպ նա իր բողոքն էր արտահայտում դատախազության և ոստիկանության դեմ: Դատախազության որոշումից […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մահացած զինվորների ծնողներ. «Չեն մահացել, սպանվել են»

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները շարունակում են պայքարել իրենց որդիների մահվան դեպքերի բացահայտման և արդարության վերականգնման համար: Որդուն կորցրած ծնողի համար անընդունելի է այն արատավոր երևույթը, երբ ողբերգական ելքերով դեպքերի իրական մեղավորներին բացահայտելու և պատժելու փոխարեն զինդատախազությունը կեղծիքների է դիմում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Բոլոր ճանապարհները Հռոմ՝ Վճռաբեկ դատարան են տանում»

Հանրությունը տեղյակ է առանձին քաղաքական հնչեղություն ունեցող գործերին, բայց երբ մեկի տունը ձեռքից խլում են, մեկի երեխային առևանգում, հանրությունը տեղյակ չի լինում:

Հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվում, և նրանք ցավով ասում են, որ պիտի արտագաղթեն երկրից:

Երբ խոսում ենք դատարանների մասին, եկեք մի կենտրոնացեք միայն քրեական գործերի վրա: Ցավալի է, որ մենք գնահատական ենք տալիս այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտված է, իսկ դա ոչ մեկին այլևս օգտակար չէ:

Մարդու իրավունքների պաշտպանության 80 տոկոսի խնդիրներն այսօր թաղված են դատարաններում, հատկապես՝ Վճռաբեկում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }