Tag Archives | Արթուր Մկրտչյան

20 տարի բանտում գտնվող նախկին զինվորը չի ներկայացվի պայմանական ազատման

Հոկտեմբերի 28-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց 20 տարի անազատության մեջ գտնվող, նախկին զինվոր Արթուր Մկրտչյանի դիմումը, որով ցմահ բանտարկյալը վիճարկում էր «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական հանձնաժողովի՝ իրեն պայմանական ազատելու մերժման մասին որոշումը:

Փաստաբան Ռևազյանի համար դատարանի մերժման որոշումը սպասելի էր: Մինչ այդ, նույն դատարանը մերժել էր ևս երկու ցմահ բանտարկյալի նույնաբովանդակ դիմում: «Անկեղծ ասած` դրական որոշման սպասելիք չունեի: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ դատարանները մեր երկրում անկախ չեն, չեն կարող գործել ինքնուրույն»,-ասաց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը՝ նշելով, որ բողոքարկելու է առաջին ատյանի որոշումը Վերաքննիչ դատարանում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Տեղեկանք. Արթուր Մկրտչյանի գործի վերաբերյալ

Տեղեկանք. Արթուր Մկրտչյանի գործի վերաբերյալ

ՀՀ գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի 18.06.1997թ.-ի դատավճռով Արթուր Մկրտչյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 99 հոդ. 4-րդ, 6-րդ կետերով, 15-186 հոդ. 1-ին մաս., 2321 հոդ. 1-ին մաս. և 257 հոդ. «ա» կետով: ՀՀ քր. օր.-ի 37-րդ հոդվածի համակցությամբ վերջնականապես դատապարտվել է բացառիկ միջոցի` մահապատժի: 2014թ. փետրվարի 6-ին hetq.am էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Մահվան դատավճիռ` «միգուցե»-ով» հոդվածը: Հոդվածում նախկին զին. դատախազ Գ. Ջհանգիրյանը լրագրող Զ.Մեջլումյանի հետ հարցազրույցի ժամանակ, Արթուր Մկրտչյանի գործով բացահայտել է օպերատիվ տվյալներ` դատարանին անհայտ մնացած այնպիսի հանգամանքներ, որոնք ապացուցում են նրա անմեղությունը կամ առնվազն նրա կողմից կատարված հանցանքի նվազ ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Փաստաբան. «Բացառիկ դեպք կլինի, եթե դատարանն այս անգամ բավարարի Արթուր Մկրտչյանի դիմումը»

Հայաստանում որևէ նախադեպ չկա, երբ 20 տարի պատիժը կրելուց հետո դատապարտյալը ներկայացվի պայմանական ազատման: Փոխարենը ՔԿՀ վարչական հանձնաժողովները կայացնում են մերժման որոշումներ կամ պայմանական ազատման ներկայացումը հետաձգում են: Այսպիսով՝ մոտ 15 ցմահ բանտարկյալ հատել է քրեական օրենսգրքով սահմանված պայմանական ազատման համար նախատեսված 20 տարվա շեմը, սակայն որևէ մեկը չի ներկայացվել ազատման:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը այս պահին իր վարույթում ունի երեք ցմահ բանտարկյալի (նախկինում մահապատժի) գործ, երբ ՔԿՀ վարչական հանձնաժողովները մերժել են նրանց ներկայացնել պայմանական ազատման (ՀՀ դատարաններում այդ հիմքով ևս մի քանի բողոքներ կան): Ցմահ դատապարտյալները մերժման որոշումները վիճարկում են դատարանում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ապրած տարիների կեսը բանտում

Ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանն իր 40-ամյակը կնշի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այդ մասին հայտնի դարձավ Մկրտչյանի պայմանական վաղաժամկետ ազատման բողոքի քննության ժամանակ:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, որովհետև գործով դատախազ Վահան Հարությունյանը Գլխավոր դատախազությունում ունեցած խորհրդակցության պատճառով չէր ներկայացել դատարան:

Մինչ ոստիկանները Մկրտչյանին դատարանի դահլիճից դուրս կուղեկցեին, Արթուրի հայրը խնդրեց նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրելյանին՝ թույլատրել, որպեսզի մայրը գրկախառնվի որդու հետ, շնորհավորելով վերջինիս 40-ամյակը: Արթուրի ծննդյան օրը սեպտեմբերի 28-ին է: Հիշեցնենք, որ Արթուր Մկրտչյանը դատարանում վիճարկում է իր պայմանական վաղաժամկետ ազատման հարցը, որն արդեն երկրորդ անգամ մերժվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կողմից: Ամիսներ առաջ Մկրտչյանը դատարանում վիճարկում էր այն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ը իր նկատմամբ չի կիրառել վաղաժակետ ազատում

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի բողոքը

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի բողոքը

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի և նրա ներկայացուցիչ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի վերաքննիչ բողոքները մերժելու, ինչպես նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մարտի 30-ի որոշումը օրինական ուժի մեջ թողնելու մասին: Արթուր Մկրտչյանն առաջին ատյանի դատարանում վիճարկել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի` 2011թ.- ին բջջային հեռախոս ունենալու համար տրված տույժերի մասին որոշումները: Առաջին ատյանի դատարանում մերժվելուց հետո բողոք էր ներկայացվել Վերաքննիչ դատարան:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դատարանը մերժեց ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի բողոքը

Դատարանը մերժեց ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի բողոքը

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի գործով դատական նիստը: Արթուր Մկրտչյանը դատարանում վիճարկում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի` 2011թ.- ին բջջային հեռախոս ունենալու համար տրված տույժերի մասին որոշումները:

2011 թ.-ին բջջային հեռախոս ունենալու համար տրված երկու տույժերի պատճառով քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը մերժել է քննարկել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Բջջային հեռախոս ունենալու համար տրված տույժերն օրինական չեն. Ռոբերտ Ռևազյան

Այսօրվա նիստին պատասխանով հանդես եկավ հսկողություն իրականացնող դատախազը: Նա հայտարարեց, որ բջջային հեռախոս ունենալու համար տրված տույժերն օրինական են և դրանք վերացնելու հիմքեր չկան:

Դատախազին հակադարձեց Արթուր Մկրտչյանի ներկայացուցիչ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը` իր եզրափակիչ ելույթում նշելով, որ Արթուր Մկրտչյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթն անցկացվել է օրենքի խախտումներով, ուստի կայացրած որոշումը չի կարող համարվել օրինական:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դատական նիստ` ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի գործով

Դատական նիստ` ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի գործով

2016թ. մարտի 22-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի գործով հերթական դատական նիստը: Արթուր Մկրտչյանը դատարանում վիճարկում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի` 2011թ.- ին բջջային հեռախոս ունենալու համար տրված տույժերի մասին որոշումները, որոնց պատճառով քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը մերժել է քննարկել Արթուր Մկրտչյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դատապարտյալը բողոքարկում է հեռախոս ունենալու պատճառով նշանակված տույժերը

Դատապարտյալը բողոքարկում է հեռախոս ունենալու պատճառով նշանակված տույժերը

2016թ.-ի մարտի 3-ին ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ դատական նիստ:

Արթուրը դատարանում վիճարկում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի` 2011թ.-ին բջջային հեռախոս ունենալու համար տրված տույժերի մասին որոշումները: 2011 թ.-ին բջջային հեռախոս ունենալու համար տրված երկու տույժերի պատճառով քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը մերժել է քննարկել Արթուր Մկրտչյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դատապարտյալը բողոքարկում է հեռախոս ունենալու պատճառով նշանակված տույժերը

2016թ.-ի մարտի 3-ին ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ դատական նիստ:

Արթուրը դատարանում վիճարկում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի` 2011թ.-ին բջջային հեռախոս ունենալու համար տրված տույժերի մասին որոշումները: 2011 թ.-ին բջջային հեռախոս ունենալու համար տրված երկու տույժերի պատճառով քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը մերժել է քննարկել Արթուր Մկրտչյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }