Tag Archives | Արման Դավթյան

Տեղեկանք ոստիկանությունում խոշտանգումների ենթարկված Արման Դավթյանի և Սոնա Մկրտչյանի վերաբերյալ

2011թ. հունիսի 14-ի առավոտյան Արման Դավթյանին, կնոջը` Սոնա Մկրտչյանին և ընկերոջը` Արթուր Մանուկյանին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Թույլ չեն տվել օգտվել հեռախոսազանգից, ոստիկանության մի քանի աշխատակիցներ ռետինե մահակներով և պարկետով ծեծի են ենթարկել Ա.Դավթյանին` ցուցմունք կորզելու նպատակով: Պարկետի հարվածից ձախ ձեռքի մատերը կոտրվել են, հետագայում իրեն սկսել են հոսանքահարել էլեկտրաշոկով մարմնի տարբեր մասերում: 2011թ. հունիսի 18-ին Ա.Դավթյանին տարել են դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Վերաքննիչը նույնպես չընդունեց խոշտանգման փաստը

2014թ. հունիսի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր` Ե.Դարբինյան) քննության առավ Արման Դավթյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի բողոքը: Հիշյալ բողոքով Ա.Դավթյանի ներկայացուցիչը խնդրել էր դատարանից բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և պարտավորեցնել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը վերսկսել քրեական գործի վարույթը և իրականացնել արդյունավետ քննություն: Հիշեցնենք, որ դեռևս 2011թ. հունիսի 14-ի առավոտյան Արման Դավթյանին, կնոջը և ընկերոջը` Արթուր Մանուկյանին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Վճռաբեկ դատարանի որոշումից հետո հարուցված քրեական գործը նորից մերժվում է

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ուշադրության կենտրոնում է պահում քաղաքացի Արման Դավթյանի գործի ընթացքը: Վերջինս կալանավորված է և գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ս.թ. մարտի 28-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արման Դավթյանի գործով փաստաբան Ռոբերտ Ռևազյանի կողմից ներկայացված բողոքը: Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, ով հանդիսանում է Արման Դավթյանի և նրա կնոջ` […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Անժելա Հոբոսյան. «Արման Դավթյանի կալանքը պատժի տարրեր է կրում»

Անժելա Հոբոսյան. «Արման Դավթյանի կալանքը պատժի տարրեր է կրում»

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանi դատավոր Մ. Պետրոսյանը հետաձգեց դատը և հաջորդ դատական նիստը նշանակել մարտի 18-ին: Պաշտպան Անժելա Հոբոսյանը տարօրինակ է համարում այդ որոշումը, քանի որ նիստն առանց որևէ պատճառաբանության հետաձգվում է մեկ ամսից ավելի ժամանակահատվածով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Արման Դավթյանի գործով դատական նիստում հետազոտվեցին գործում առկա փաստաթղթեր

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ լսվեց կալանավոր Արման Դավթյանի գործով հերթական դատական նիստը, որին ներկա էր նաև Արման Դավթյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Արման Դավթյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց

Արման Դավթյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց

2013թ. հոկտեմբերի 21-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արման Դավթյանի գործով նշանակված էր հերթական դատական նիստը, որը տեղի չունեցավ մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի հոկտեմբերի 24-ին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված Արման Դավթյանի և ևս երկու անձանց նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված Ա. Դավթյանի, Ս. Մկրտչյանի և Ա. Մանուկյանի նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն գործադրելու փաստի առթիվ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ա. Դավթյանը, ով գրավոր դիմել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեին, իր դիմումում նշել էր, թե ոստիկանության նշված բաժնում իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրել ձախ ձեռքի մատերը, մարմնի տարբեր մասերը հոսանքահարել էլեկտրաշոկով՝ ստիպելով պատմել կատարած գողությունների մասին, իսկ ոստիկանության աշխատակիցների պարտադրանքով՝ քննիչի մոտ ցուցմունք է գրել, որ բերման ենթարկվելուց մի քանի օր առաջ ձեռքը խփել է պատին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Արդեն երկու տարի է` անորոշ գտնվում եմ բանտում». Արման Դավթյանի նամակը

«Ո՞վ է տեսել` 177-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համար պատիժ է սահմանված 2-ից հինգ տարի ազատազրկում, երկու տարի անորոշ փակեն փակ խցում և հինգ ամիս դատական նիստ չնշանակեն:…. Ինչի՞ համար են ինձ տանջում, իմ չկատարած հանցանքի՞ համար, որպեսզի ես հոգեկան ապրումներից դրդված և ստիպված իմ չկատարած հանցանքն ընդունե՞մ, միայն թե շատ դատապարտեն, տանեն գաղութ: …. Իսկ եթե ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մտածում է, որ ես, այստեղ անբարենպաստ պայմաններում մնալով, կարող է հրաժարվեմ, որ Մաշտոցի ՆԳ բաժնում ինձ և կնոջս չեն խոշտանգել, չարաչար սխալվում են:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Արման Դավթյան. «Քեզ քննիչը չասե՞ց, որ գրես…»

Արման Դավթյան. «Քեզ քննիչը չասե՞ց, որ գրես…»

Ի պատասխան Արման Դավթյանի այն հարցին, թե արդյոք քննիչն ասե՞լ է. «գրի, որ Նիվա մակնիշի մեքենայից Արման Դավթյանի հետ գողություն ես կատարել, որ Սոնային ու Արթուրին բաց թողեմ»՝ Արման Սարգսյանը պատասխանեց, որ նման բան եղել է:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Անցյալում կատարած հանցանքներիդ համար քեզ դատապարտելու եմ». Արման Դավթյանի նամակը

«Անցյալում կատարած հանցանքներիդ համար քեզ դատապարտելու եմ». Արման Դավթյանի նամակը

Ընդամենը երկու դատական նիստի մասնակցած դատախազն ինձ ասում է՝ անցյալում կատարած հանցանքիներիդ համար քեզ դատապարտելու եմ, մի՞թե ես իրավունք չունեմ իմ անցած թույլ տված սխալներն ուղղել և այժմ ապրել նորմալ կյանքով: Ինձ դրսում սպասող մնացել է միայն հիվանդ մայրս, չեմ ցանկանում ուրիշների գործած հանցանքների համար կորցնել նրան՝ գտնվելով բանտում, ես էլ եմ ցանկանում կին, երեխա ունենալ և ապրել առանց սխալ քայլեր թույլ տալու:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }