Tag Archives | Արմեն Արսենյան
Տեղեկանք ոստիկանությունում խոշտանգումների ենթարկված Արմեն Արսենյանի վերաբերյալ

Տեղեկանք ոստիկանությունում խոշտանգումների ենթարկված Արմեն Արսենյանի վերաբերյալ

13.05.2013թ. ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է Արմեն Արսենյանի մարմնական վնասվածքների վերաբերյալ իրազեկումն այն մասին, որ 30.04.2013թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ից մարմնական վնասվածքներով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ է ընդունվել Արմեն Արսենյանը, որը հայտարարել է, որ նշված վնասվածքները պատճառվել են ոստիկանության աշխատակիցների կողմից Արաբկիրի քննչական բաժնում: 14.06.2013թ. 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների` պաշտոնեական լիազորություններն անցնելու և Արսենյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }