Tag Archives | Արմեն Խալոյան

Տեղեկանք ոստիկանությունում բռնությունների ենթարկված Արմեն Խալոյանի վերաբերյալ

25.10.2012թ. ՀՀ ոստիկանության վարչական շենքի ընդունարանում ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Սերուժան Հակոբյանը գրիչով հարվածել է Արմեն Խալոյանին` վնասելով վերին շրթունքը, որի պատճառով առաջացել է վիճաբանություն: Արդյունքում Ա.Խալոյանին բերման են ենթարկել ոստիկանություն: 31.10.2012թ. Խալոյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ և 235-րդ հեդվածի 4-րդ մասերի հատկանիշներով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Մերժվեց Արմեն Խալոյանի գործով դատախազության և հատուկ քննչականի դեմ բողոքը

Մերժվեց Արմեն Խալոյանի գործով դատախազության և հատուկ քննչականի դեմ բողոքը

2014թ. փետրվարի 17-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց Արմեն Խալոյանի ներկայացուցիչ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքը մերժելու մասին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ՀՀ ոստիկանապետի ընդունարանի աթոռի արյան հետքը հաստատվել է

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ հուլիսի 22-ին սկսվեց բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Արմեն Խալոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռևազյանի բողոքի քննությունը: Փաստաբանը դատի էր տվել Հատուկ քննչական ծառայությանը և վիճարկում է նրա անգործությունը: ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել Արմեն Խալոյանի հաղորդման հիման վրա: Հինգ տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Խալոյանը հայտնել էր, որ իրեն կտտանքների և խոշտանգումների են ենթարկել ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում, իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընդունարանում էլ, ուր գնացել էր անձնական ընդունելության խնդրանքով, նրա օգնականի Մ. Հակոբյանի կողմից աթոռով իրեն մարմնական վնասվածքներ են հասցվել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը մերժել է փաստաբանի խնդրանքը

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը մերժել է փաստաբանի խնդրանքը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, ով հանդիսանում է Արմեն Խալոյանի պաշտպանը, դիմել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը, որով պաշտպանը խնդրել էր քննարկել Արմեն Խալոյանին «Վարդաշեն» ՔԿՀ տեղափոխելու հարցը, քանի որ դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հավանական է, որ Արմեն Խալոյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից կտեղափոխեն այլ ՔԿՀ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Նախկին պահնորդի անվտանգությունը ՔԿՀ-ում կարող է վտանգվել

Արմեն Խալոյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանի դիտարկմամբ` առկա է օրենքի անկատարություն: Փաստաբանը նշեց, որ այստեղ կա խնդիր. անձը, փաստացի գտնվելով իր ծառայության մեջ, վնասազերծել է հանցագործին, ու հիմա այդ անձը չի առանձնացվում` պահվելով սովորական ՔԿՀ-ում: Եվ տեսականորեն բացառված չէ, որ տվյալ անձը նույն ՔԿՀ-ում գտնվի այն հանցագործի հետ, ում ինքը վնասազերծել է:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Անօթևանը պայքարում է ընդդեմ կոռուպցիայի. մաս 7

Տեսանյութում Արմեն Խալոյանի պաշտպան, փաստաբան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը ներկայացնում է, թե որ փուլում է Արմեն Խալոյանի դատական գործը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արմեն Խալոյանի գործով բերված վերաքննիչ բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արմեն Խալոյանի գործով բերված վերաքննիչ բողոքը

Արմեն Խալոյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը դատավճիռը բողոքարկել էր ամբողջությամբ և իր բողոքում ներկայացրել էր բազմաթիվ հիմնավորումներ իր պաշտպանյալի անմեղ լինելու վերաբերյալ: Ավելին, նա ներկայացրել էր նաև փաստեր, որոնք ապացուցում էին, որ նախաքննության ընթացքում խախտվել են իր պաշտպանյալի իրավունքները: Սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արմեն Խալոյանի գործով բերված վերաքննիչ բողոքը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մերժվեց Հատուկ քննչական ծառայության դեմ բողոքը

Հունիսի 14-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքն ընդդեմ Հատուկ քննչական ծառայության: Հիշեցնենք, որ հունիս 3-ին կայացել էր այդ գործով առաջին դատական նիստը («Փաստաբան Ռոբերտ Ռևազյանն` ընդդեմ Հատուկ քննչական ծառայության»), որի ընթացքում Ռ. Ռևազյանը ներկայացրել էր իր բողոքը: Բողոքում փաստաբանը վիճարկում էր Հատուկ քննչական […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանն` ընդդեմ Հատուկ քննչական ծառայության

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ լսվեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքն ընդդեմ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ): Փաստաբանը վիճարկում է Հատուկ քննչական ծառայության անգործությունը`կապված Արմեն Խալոյանի դեմ հարուցված քրեական գործի հետ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Անօթևանը պայքարում է ընդդեմ կոռուպցիայի. մաս 6

ԽՍՀՄ բռնցքամարտի նախկին չեմպիոն, անօթևան Արմեն Խալոյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ 316 հոդվածի երկրորդ մասով: Այժմ Խալոյանը հացադուլ է անում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ փորձելով ապացուցել իր անմեղությունը: Ներկայացնում է Ա. Խալոյանի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }