Tag Archives | բռնություն

Կանանց նկատմամբ բռնություններն առօրյա կյանքի մի մասն են Գեղարքունիքի մարզում

Գյուղական համայնքներում կանանց նկատմամբ բռնությունների մասին խոսելու նպատակով նախորդ շաբաթ Կանանց ռեսուրսային կենտրոնի անդամները քայլարշավ էին կազմակերպել Գեղարքունիքի մարզում: Սա քայլարշավի իրականացման երրորդ փորձն էր: Առաջինը 2012 թվականին էր տեղի ունեցել` Շիրակի մարզից դեպի Երևան: Այս անգամ Գեղարքունիքի մարզի ընտրությունը պատահական չէր:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը. «Վերջին տարվա ընթացքում շատ են տեղեկությունները այդ մարզում առկա խնդիրների մասին՝ թե´ սեռով պայմանավորված աբորտների, թե´բռնության դեպքերի առումով: Թեժ գծով նույնպես շատ զանգեր ենք ստանում Գեղարքունիքից վերջին մեկ տարվա ընթացքում»,- ասաց նա:

Քայլարշավը տևել է 5 օր, որի ընթացքում մասնակիցները անցել են մի քանի գյուղով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ես անունները կտամ ոստիկանությանը, տեսաձայնագրություններ էլ կան. Խանումյանը՝ իրեն ծեծողների մասին

Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է իր նկատմամբ հունիսի 6-ին կիրառված բռնությանը:

Պարոն Խանումյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում:

Նորմալ եմ, դեպի ապաքինում է գնում: Այս պահին դեռեւս հիվանդանոցում եմ:

Ի՞նչ փուլում է նախաքննությունը:

Ինչպես գիտեք, քրեական գործը հարուցված է: Ես ցուցմունք եմ տվել, փորձաքննություններ են նշանակվել, քննչական խումբ է ձեւավորված, տարբեր ուղղություններով աշխատում են:

Ձեր ֆեյսբուքյան էջում դեպքի օրը գրառում էիք կատարել, որ ճանաչում եք Ձեզ ծեծողներից 7-ին: Արդեն պարզվե՞լ են նրանց ինքնությունը:

Ես ընթացքում այդ անունները կտամ ոստիկանությանը, քանի որ մի մասին դեմքով եմ ճանաչում ու տարբեր տեղերում եմ տեսել: Մինչև այդ բոլոր անունները կնույնականացնեմ, բայց գործով նաև փաստաբան եմ ներգրավվել, որի հետ նույնպես պետք է քննարկենք այդ հարցերը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Զինծառայողին պատժում են բռնությամբ կորզված ցուցմունքից հրաժարվելու համար

Զինված ուժերի սպա Գոռ Մարգարյանը տեղեկացել է, որ քրեական մի գործի շրջանակներում ինքը մեղադրյալ է․ 4 տարի առաջ սուտ ցուցմունքներ տալու փաստով նա հրավիրվել է հարցաքննության՝ Կապանի զինվորական քննչական բաժին։ Հայ-ադրբեջանական սահմանին ծառայող սպան իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Դատական նիստի ժամանակ տվել եմ լրացուցիչ ցուցմունքներ, դրա համար մարդիկ ինձ ընդգրկել են որպես մեղադրյալ»,- «Ազատությանն» ասաց Մարգարյանը:

Տարիներ առաջ տեղի ունեցածը Գոռ Մարգարյանը երեկվա պես է հիշում։ 2012-ին Սյունիքի մարզում ծառայելիս իրենց զորամասի մարտական հենակետում կրակոցից մահացավ զինծառայող Սարգիս Սահակյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն, Սարգիսն ինքնասպան էր եղել ծառայակիցներից մեկի հետ մեկ «Սնիկերս» կոնֆետի շուրջ ծագած վեճից հետո, որի ընթացքում, ըստ գործի նյութերի, մահացած Սարգիսին նվաստացրել էին։

2014-ին Սյունիքի դատարանը հաստատեց այս մեղադրանքը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

600 հազար դրամ տուգանք՝ լրագրողի աշխատանքը խոչընդոտած ՀՀԿ-ականին

Դատարանի որոշմամբ 600.000 դրամ տուգանք սահմանվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը «Հետք» պարբերականի թղթակցի աշխատանքը խոչընդոտած՝ ՀՀԿ անդամ Արթուր Խուրշուդյանին։ «Հետք»-ի լրագրող Դիանա Ղազարյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ Հանրապետականի վստահված անձը սպառնացել է իրեն ու գործընկերուհուն, հետո էլ խլել համակարգիչը։

«Մոտեցավ գոռալով, թե ի՞նչ եք անում, «Հետք»-ից ոնց որ շատ չե՞ք ստեղ բզբզում, հելեք գնացեք: Էս էր բովանդակությունը, գործընկերուհիս նշեց, որ մենք մեր աշխատանքն ենք կատարում, ասեց՝ դու ուզում ես քո ականջները պոկեմ, հա՞։ Ես արդեն խմբագրությանը զգուշացրել էի, որ մի փոքր լարված իրավիճակ ա։ Համակարգիչս դրեցի, կանգնեցի ոտքի, որպեսզի տեսանկարահանեմ կատարվելիքը, որովհետև ինքն արդեն բորբոքված էր, և չգիտեի, թե հետոն ինչ էր լինելու։ Համակարգիչս աթոռից վերցրեց, փակեց և դուրս գնաց՝ իր հետ տանելով»։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Բախումներ ոստիկանության և քաղհասարակության միջև». քննարկում (տեսանյութ)

Ապրիլի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Բախումներ ոստիկանության և քաղհասարակության միջև. իրավական գնահատական» թեմայով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Գորիսի ոստիկանապետը ծեծի է ենթարկում իր տեղակալի եղբորը

Գորիսի ոստիկանապետը ծեծի է ենթարկում իր տեղակալի եղբորը

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Նուբարաշենի» կալանավորը պատմել է, որ բռնության է ենթարկվել

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդում է հատուկ քննչական ծառայությունը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ռուբեն Թոփալյանին ծեծի ենթարկելու գործի շրջադարձը

Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, երբ անձին կարող են ստիպել, որ նա իր գումարներով կատարի աշխատանք, այնուհետև նրան անհիմն դատի տալ, հետո ծեծել, իսկ վերջում հենց իրեն մեղադրել ծեծի մեջ:
Այս ամենը կատարվել է Հայաստանի դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանի հետ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ծեծի ենթարկված ակտիվիստները չեն վստահում ոստիկանությանը

Վերջին 15 օրերին քաղաքացիական շարժումների արդեն 7 ակտիվիստներ Երևանի տարբեր հատվածներում ենթարկվել են կազմակերպված ծեծի և բռնության: Ծեծի ենթարկվածները դիմել են ոստիկանություն, բացատրագրեր են գրել, սակայն մինչ օրս որևէ քրեական գործ չի հարուցվել: Բռնության զոհ դարձած ակտիվիստները չեն վստահում ՀՀ ոստիկանությանը՝ նշելով, որ մինչ օրս նման դեպքերի բացահայտում և պատժամիջոցների կիրառում Հայաստանում չի եղել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ներկայացվելու է «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում» զեկույցը

Ներկայացվելու է «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում» զեկույցը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն վաղը` մայիսի 3-ին, ժամը 11:00, Երևանի Կոնգրես հյուրանոցում ներկայացնելու է «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում» թեմայով ուսումնասիրության զեկույցը: Ուսումնասիրության նպատակն էր բացահայտել ոստիկանության բաժիններում խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը և առաջարկություններ ներկայացնել դրանց կանխարգելման հնարավոր եղանակների մասին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }