Tag Archives | Գևորգ Սաֆարյան

«Իրենք ուղղակի հրաման ունեն առանց մեզ դատ անելու». Գևորգ Սաֆարյան

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր դահլիճ բերվեց 4 ժամով հեռացված Գևորգ Սաֆարյանը։

Նա դատավոր Տաթևիկ Գրիգորյանին հարցրեց, թե ուր է իր պաշտպանը. «Եթե ես դատարանում եմ, իմ կողքին պետք է լինի Տիգրան Եգորյանը»,- ասաց Գևորգ Սաֆարյանը։ Դատավորը զգուշացրեց ոտքի կանգնել դատարանին դիմելիս, այնուհետև նրան հեռացրեց նիստերի դահլիճից։ «Իրենք ուղղակի հրաման ունեն առանց մեզ դատ անելու»,- դահլիճից հեռանալիս ասաց Գևորգ Սաֆարյանը։

Դահլիճ բերվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։ Դատավորն զգուշացրեց, որ եթե ուզում է հայտարարություն անել, ապա պետք է պահպանի կարգը և կանգնած դիմի դատարանին։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Սաֆարյանին «գողական աշխարհի հաշվեհարդար է սպառնում»․ Փաստաբաններ

Ակտիվիստի պաշտպաններն արդեն դիմում են ներկայացրել ՄԻԵԴ, պնդելով, որ Հայաստանը խախտում վորությունները։

Միայն ոստիկանների ցուցմունէ միջազգային կոնվենցիաները և չի կատարում Սաֆարյանի կյանքն ու առողջությունը պահպանելու իր պարտաքների հիման վրա երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կյանքին, ըստ նրա փաստաբանների, վտանգ է սպառնում, քանի որ քրեակատարողական հիմնարկը վերջինիս առանձնախցից ցանկանում է տեղափոխել ընդհանուր մասնաշենք։

Բանտարկված ակտիվիստի փաստաբաններից Տիգրան Եգորյանի խոսքով՝ այնտեղ նրան «քրեական տարրերի կողմից հաշվեհարդար» է սպասվում: «2016 թվականի հունվարին նա տարբեր խցակիցների կողմից ենթարկվել է բռնությունների, որոնք հիմնականում քրեական տարրեր են եղել, գողական աշխարհի ներկայացուցիչներն այդ հաշվեհարդարը պայմանավորել են Գևորգի քաղաքական գործունեությամբ»,- «Ազատությանն» ասաց Եգորյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դատավճիռը գնահատում ենք հաշվեհարդար. հայտարարություն

Դատավճիռը գնահատում ենք հաշվեհարդար. հայտարարություն

Շուրջ մեկ տարի տևած դատավարությունից հետո՝ 2017թ. հունվարի 16-ին, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Նա և այլ ակտիվիստներ 2015թ. դեկտեմբերի 31-ի գիշերը փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել էին և չորս հոգու բերման ենթարկել 2016թ. հունվարի 1-ի գիշերը:

Նրանց մեջ էր նաև Գևորգ Սաֆարյանը, սակայն ի տարբերություն մյուս երեք քաղաքացիների, Գևորգ Սաֆարյանին ձերբակալել էին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Գևորգ Սաֆարյանի գործով դատարանի վճիռը հերթական անգամ ընդգծեց Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի քաղաքականացված լինելու և խղճի բանտարկյալներ ունենալու փաստը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. իրավապաշտպանների գնահատականը»

Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով մասնակցում էր Մեդիա կենտրոնի քննարկմանը, ասաց, որ նախաքննությունը բավականին խախտումներով է ընթացել: Նախաքննության ընթացքում հարցաքննվել էին մոտավորապես 13 ոստիկան և հավաքի 13-15 մասնակից:

«Քննիչը երբ ուղարկեց դատարան, ինքը դատակոչեց միայն ոստիկան վկաներին: 14-15 վկաներին, ովքեր անմիջական մասնակից էին եղել և որոնց նկատմամբ բռնություն էր գործադրվել, իրենք չէին դատակոչվել: Այստեղից երևաց, որ քննչական մարմինը արդեն հակված է, որպեսզի գործը իր ցանկացած ուղղությամբ տանի: Դատաքննությունը նշանակվեց մի դատավորի, որը փորձված է այսպիսի գործեր վարելու մեջ և մեզ համար արդեն պարզ էր, որ պաշտպանական կողմի համար ոչ նպատահարմար ձևով է ընթանալու դատաքննությունը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստին ազատազրկված վկաներն այդպես էլ դատարան չբերվեցին

Գևորգ Սաֆարյանի փաստաբանը հայտարարեց, որ այդպիսով՝ ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող ընդդիմադիր ակտիվիստը զրկվեց արդար դատաքննության իրավունքից:

Այսօրվա դատական նիստին «Տոնածառի» գործով հարցաքննությունների փուլն ավարտվեց, սակայն, առանցքային վկաներ՝ «ձմեռ պապ» Կարո Եղնուկյանը, «քայլող տոնածառ» Հովհաննես Ղազարյանը, ինչպես նաև «Սասնա Ծռեր» զինված խմբի չորս անդամներ, այդ թվում՝ Վարուժան Ավետիսյանը, այդպես էլ դատարան չբերվեցին: Գևորգ Սաֆարյանի փաստաբանը հայտարարեց, որ այդպիսով՝ ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող ընդդիմադիր ակտիվիստը զրկվեց արդար դատաքննության իրավունքից:

Քննչական կոմիտեն առարկել էր, որ ազատազրկված ընդդիմադիրները դատարան բերվեն՝ պնդելով, թե նրանք կարող են նախաքննական գաղտնիքներ փոխանակել իրենց ընկեր Գևորգ Սաֆարյանի, լրագրողների ու դահլիճում ներկաների հետ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դատարանն անփոփոխ թողեց Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը

Դատարանն այսօր քննության ընթացքում արդեն երրորդ անգամ անփոփոխ թողեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի կալանքի որոշումը:

Ավելի քան տասը ամիս ազատազրկված ակտիվիստի փաստաբանը մինչդեռ ծավալուն ելույթում հայտարարեց, որ Սաֆարյանին կալանքի տակ պահելու՝ նախկինում մատնանշվող հիմքերը վերացել են: Տիգրան Հայրապետյանը նախ նշեց, որ ազատության մեջ գտնվելով Սաֆարյանն այլևս չի կարող ճնշում գործադրել գործով անցնող վկա ոստիկանների վրա, քանի որ նրանք արդեն հարցաքննվել են: Հայրապետյանն ընդգծեց նաև, որ կես տարի շարունակվող դատավարության ընթացքում Սաֆարյանի մեղքը չի ապացուցվել, իսկ ոստիկանները տվել են իրարամերժ ցուցմունքներ: Փաստաբանը նաև հայտարարեց, որ կալանավայրում ակտիվիստն առողջական խնդիրներ ունի, սակայն պատշաճ բուժօգնություն չի ստանում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Մեկնարկել է Գևորգ Սաֆարյանի գործով դատը

Մեկնարկել է Գևորգ Սաֆարյանի գործով դատը

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատավարությունը։
Այսօր հարցաքննվեց գործով վկա Արթուր Պետրոսյանը։ Նա հայտարարեց, որ Ամանորի գիշերը տեսել է, թե ինչպես են քաղաքացիներն ու ոստիկանները Ազատության հրապարակում քաշքշում իրար, նա նաև ասաց, որ լսել է, թե ինչպես են քաղաքացիները հայհոյում ոստիկաններին։
Սա «Սասնա ծռեր»-ի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելուց հետո առաջին նիստն է։ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ավելի վաղ ասել էր, որ, դատավորը նիստերի անցկացումը վտանգավոր է համարել։

Ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանը մոտ 9 ամիս է՝ զրկված է ազատությունից, նրան կալանելու որոշումը կայացվել է բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ամանորի գիշերվանից ազատազրկված Գևորգ Սաֆարյանը կշարունակի մնալ կալանավորված

Ամանորի գիշերվանից ազատազրկված Գևորգ Սաֆարյանը կշարունակի մնալ կալանավորված

Վճռաբեկ դատարանն այսօր անփոփոխ է թողել առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանների կողմից սահմանված խափանման միջոցը։ Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի պնդմամբ, Վճռաբեկ դատարանը առանց հիմնավորման հրաժարվել է վարույթ ընդունել իրեն հասցեագրված բոլոր դիմումները։

«Անսպասելիորեն Վճռաբեկ դատարանից բոլոր մեր դիմումները նույն օրը վերադարձվեցին, նույն օրը նույնակերպ որոշումներով 5 բողոք միանգամից վերադարձվեց, և որևէ բողոք չէր ընդունվել վարույթ: Այսինքն՝ կալանքի հետ կապված մեր բոլոր դիմումները Վճռաբեկ դատարանը 5-6 ամիս պահելուց հետո վերադարձրեց:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Գևորգ Սաֆարյանի գործով նիստին ուսումնասիրվեցին տեսանյութերը

Երևանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր` հունիսի 6-ին, ուսումնասիրվեցին դեպքի օրվա վերաբերյալ տեսանյութերը: Դատարանում ցուցադրված տեսանյութերում մանրամասն երևում էր, թե Ամանորի գիշերն ինչ է տեղի ունեցել Երևանի Ազատության հրապարակում:

Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը տեսանյութերի ուսումնասիրությունից հետո նշեց, որ տեսաերիզներում երևում է` ինչպես է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը նախ բռունցքով, ապա ոտքով հարվածում Գևորգ Սաֆարյանին:

Տեսանյութերի դիտումից հետո Գևորգ Սաֆարյանը ցանկություն հայտնեց ցուցմունք տալ տեսանյութերի վերաբերյալ` նշելով, որ տեսանյութերում ակնհայտ երևում է, որ առնվազն երեք ոստիկան միջադեպը նկարահանել են, բայց քննչական մարմինը որևէ գործողություն չի իրականացրել.

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Գևորգ Սաֆարյան. «Դատախազը ամեն կերպ փորձում է կոծկել»

Գևորգ Սաֆարյան. «Դատախազը ամեն կերպ փորձում է կոծկել»

Ամանորի գիշերվանից կալանավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի համար պարզ չէ մեղադրանքի էությունը:

«Ինձ պարզ չէ՝ ինչ է նշանակում քաղաքացիների կողմից հրահրված միջադեպ. Ինձ պարզ չէ, թե ինչումն է կայանում ոստիկանության ծառայությունը, ոստիկանությունը ինչ ծառայություն էր կատարում այդտեղ, ինչպես էր կատարում, ոստիկանությունը դուրս է եկել իր լիազորություններից, թե՝ ոչ»,- այսօր դատարանում հայտարարեց Գևորգ Սաֆարյանը:

Պաշտպանական կողմն այսօր միջնորդեց որպես վկա դատարանում հարցաքննել 13 անձանց, ովքեր հունվարի մեկին եղել են Ազատության հրապարակում: Նրա խոսքերով՝ դատակոչված 13 վկաներից 10-ը ոստիկաններ են:

«Անձինք, ովքեր իրական ցուցմունքներ են տվել և դեպքերը նկարագրել են այնպես, ինչպես դրանք տեղի են ունեցել, չեն ընդգրկվել վկաների ցանկում»,- ավելացրեց Տիգրան Հայրապետյանը :

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }