Tag Archives | դասընթաց

Մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց` սահմանամերձ Բերդ քաղաքում

2016 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքներ և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Դասընթաց-զրույցին մասնակցում էին Բերդ և հարակից համայնքներում գործող ՀԿ-ների /Հույսի կամուրջ, ՀՕՖ-ի մարդասիրական, երեխաների պաշտպանության կենտրոն, Վորլդ Վիժն, Կանանց ռեսուրս կենտրոն/, համայնքային այլ ծրագրեր իրականացնող նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, տնային տնտեսուհիներ` ընդհանուր առմամբ 26 մարդ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների սերունդները» թեման` հիմնականում օգտագործելով զրույցի, հարց ու պատասխանի մեթոդը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մարդու իրավունքներ և քաղաքացիական ակտիվություն» ծրագրի շնորհիվ ձեռք բերած գիտելիքները կարող են արդյունավետ կիրառվել մարդու իրավունքների և շահերի պաշտպանության գործում

Հունիսի 24-26-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Մարդու իրավունքներ և քաղաքացիական ակտիվություն» ծրագրի շրջանակում իրականացրեց երրորդ դասընթացը`«Շահերի պաշտպանություն» թեմայով, որին մասնակցում էին նախորդ երկու դասընթացների մասնակիցները:

Մեկ տարվա ընթացքում հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների և ակտիվ քաղաքացիների համար իրականացվել են դասընթացներ` մարդու իրավունքների, ներպետական և միջազգային մեխանիզմների, մոնիթորինգի զեկույցներ պատրաստելու վերաբերյալ:

Տեսական գիտելիքները ծրագրի մասնակիցները հնարավորություն են ունեցել կիրառել իրենց համայնքներում նախապես
ընտրված թեմաներով մոնիթորինգներ իրականացնելու ժամանակ: Մասնակիցները մինչև երրորդ դասընթացը պատրաստված մոնիթորինգների զեկույցները ներկայացրել են ՀայաստանիՀելսինկյան կոմիտե`փորձագետների կողմից խորհրդատվություն ստանալու նպատակով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Գիտելիքն ու իրազեկվածությունը համայնքների զարգացման խթան»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հունիսի 17-19-ը «Գիտելիքն ու իրազեկվածությունը համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակում կազմակերպել էր դասընթաց` Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների, խոցելի խմբերի, լրագրողների կարողությունների զարգացման նպատակով: Ընդհանուր առմամբ` դասընթացին մասնակցում էր 22 մարդ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն, ծրագրի համակարգող Սիրվարդ Մամիկոնյանը նշում է, որ ծրագրի իրականացման համար ընտրվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը. «Մենք ընտրել ենք նոր մարդիկ, որոնք նախկինում չեն մասնակցել մեր դասընթացներին: Հուսով եմ, մասնակիցները կտարածեն դասընթացի ընթացքում ստացած գիտելիքներն իրենց համայնքներում»:

Դասընթացի սկզբում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների
փիլիսոփայությունը, հայեցակարգը, սերունդները» թեման

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Գիտելիքն ու իրազեկվածությունը համայնքների զարգացման խթան»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հունիսի 17-19-ը «Գիտելիքն ու իրազեկվածությունը համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակում կազմակերպել էր դասընթաց` Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների, խոցելի խմբերի, լրագրողների կարողությունների զարգացման նպատակով: Ընդհանուր առմամբ` դասընթացին մասնակցում էր 22 մարդ, որից 9-ը` Գորիսի, 6-ը` Կապանի, 4-ը` Սիսիանի և 3-ն էլ Մեղրիի տարածաշրջաններից էին:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն, ծրագրի համակարգող Սիրվարդ Մամիկոնյանը նշում է, որ ծրագրի իրականացման համար ընտրվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը. «Մեկը սահմանամերձ մարզ է, իսկ մյուսում քիչ են իրականացվող ծրագրերը: Մենք ընտրել ենք նոր մարդիկ, որոնք նախկինում չեն մասնակցել մեր դասընթացներին: Այստեղ քննարկվող թեմաները շատ կարևոր են:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Մարդու իրավունքներ, խտրականություն և շահերի պաշտպանության» թեմաներով դասընթացի հայտարարություն

«Մարդու իրավունքներ, խտրականություն և շահերի պաշտպանության» թեմաներով դասընթացի հայտարարություն

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Գիտելիքն ու իրազեկվածությունը համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի ՀԿ-ների, լրագրողների խոցելի խմբերի և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպում է եռօրյա դասընթաց` մարդու իրավունքներ, խտրականություն և շահերի պաշտպանություն թեմաներով:

Դասընթացի ավարտից հետո երեքամսյա ժամկետում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատրաստի 1 հոդված կամ 1 ռեպորտաժ մարդու իրավունքների վերոնշյալ թեմաներին առնչվող` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կայքում (armhels.com) տեղադրելու համար:

Դասընթացը անց է կացվելու մինչև հունիսի 15-ը՝ Ծաղկաձորի կամ Աղվերանի հանգստյան տներից մեկում (որոշման փուլում է):

Հայտերն ընդունվում են մինչեւ ս. թ. մայիսի 27-ը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 1 }

«Աշխարհի ամենամեծ հանցագործությունները կատարվել և կատարվում են խտրականության հողի վրա». դասընթաց Գավառ քաղաքում

2016 թ-ի մայիսի 2-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Գավառ քաղաքում, որին մասնակցում էին ուսանողներ, մանկավարժներ, ակտիվ երիտասարդներ,Գավառում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ`ընդհանուր առմամբ 33 մասնակից:

Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, իսկ Գավառում` մարզային համակարգող Մարիամ Մուրադյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Աշխարհի ամենամեծ հանցագործությունները կատարվել և կատարվում են խտրականության հողի վրա». դասընթաց Գավառ քաղաքում

2016 թ-ի մայիսի 2-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Գավառ քաղաքում, որին մասնակցում էին ուսանողներ, մանկավարժներ, ակտիվ երիտասարդներ,Գավառում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ`ընդհանուր առմամբ 33 մասնակից:

Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, իսկ Գավառում` մարզային համակարգող Մարիամ Մուրադյանը:Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացնելով «Մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների հիմնախնդրի ծագումը և զարգացումը» թեման`նշեց, որ մարդու իրավունքները իրավական պետությունում անհատի կարգավիճակի հիմնաքարերն են, որոնք համարվում են անօտարելի յուրաքանչյուր քաղաքացու համար`անկախ քաղաքացիությունից, սեռից, տարիքից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Մարդու իրավունքների և խտրականության թեմայով դասընթաց` Գավառ քաղաքում

Մարդու իրավունքների և խտրականության թեմայով դասընթաց` Գավառ քաղաքում

2016 թվականի մայիսի 2-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների և խտրականության թեմաներով «Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում կանցկացնի դասընթաց` Գավառ քաղաքում:

Դասընթացը նախատեսված է Գավառ քաղաքում գործողՀԿ-ների, խոցելի խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների, ուսանողների, լրագրողների համար: Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու իրավունքների հասկացության, ծագման, սերունդների մասին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մարդու իրավունքների և խտրականության թեմայով դասընթաց`Հրազդան քաղաքում

2016 թվականի մարտի 18-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների և խտրականության թեմաներով «Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում կանցկացնի դասընթաց` Հրազդան քաղաքում: Դասընթացը նախատեսված է Հրազդան քաղաքում գործող ՀԿ-ների, խոցելի խնմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների, ուսանողների, լրագրողների համար: Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու իրավունքների հասկացության, ծագման, սերունդների մասին: Նրանք կտեղեկանան խտրականության […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մարդու իրավունքներ և քաղաքացիական ակտիվություն». դասընթաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար

2016թ.-ի թվականի մարտի 5-7-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Մարդու իրավունքներ և քաղաքացիական ակտիվություն» ծրագրի շրջանակում իրականացրեց մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացի երկրորդ փուլը` Ծաղկաձորի «Սպորտ համալիրում»: Դասընթացը նախատեսված էր առաջին փուլի մասնակիցների համար, որոնք տարբեր հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ էին, լրագրողներ, ուսանողներ և ակտիվ երիտասարդներ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }