Tag Archives | Դավիթ Սանասարյան
Տեղեկանք Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ

Տեղեկանք Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ

2016թ հուլիսի 30-ին Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի կողմից հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ: 2016թ. օգոստոսի 1-ին Դավիթ Տարոնի Սանասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Դատարանը պետք է ոչ իրավաչափ ճանաչեր Դավիթ Սանասարյանի ձերբակալումը». Ռոբերտ Ռևազյան

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանի պաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի վերաքննիչ բողոքը:

Դավիթ Սանասարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 պրիմ 1 հոդվածով` ապօրինի հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ ու այդ հոդվածի հատկանիշներով էր ձերբակալվել:

Սանասարյանի պաշտպանը բողոքարկել էր ձերբակալման օրինականությունը: Ռոբերտ Ռևազյանի խոսքով` Դավիթ Սանասարյանի ձերբակալումն իրավաչափ չի եղել, և հետևաբար, դատարանները պետք է ոչ իրավաչափ ճանաչեին այդ ձերբակալումը, ինչը, սակայն, չի արվել.

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննել է «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի կալանքի դեմ բողոքը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան, Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը նշում է, որ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց նաև գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ. «Եթե, այնուամենայնիվ, դատարանը գտնի, որ կալանավորումը հիմնավոր է եղել, ապա որպես այլընտրանք կկիրառի գրավի դիմաց ազատ արձակումը»:

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը`«Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանի խափանման միջոցը փոխելու և գրավի դիմաց նրան ազատ արձակելու վերաբերյալ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }